Ենոք Շաշիկյան
Ենոք Շաշիկյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | նոյեմբերի 23, 1922 Աբուլ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան |
Երկիր | Վրացական ԽՍՀ և Վրաստան |
Մահացել է | փետրվարի 24, 2001 (78 տարեկան) Սուխում, Վրաստան |
Մասնագիտություն | մանկավարժ, երաժիշտ և հասարակական գործիչ |
Ենոք Համբարձումի Շաշիկյան (Բաղդիկ) (նոյեմբերի 23, 1922, Աբուլ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - փետրվարի 24, 2001, Սուխում, Վրաստան), հայ մանկավարժ, երգահան-երաժիշտ, հասարակական գործիչ։ Աբխազիայի մշակույթի վաստակավոր աշխատող (1983):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենոք Շաշիկյանը ծնվել է 1922 թվականին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղում։ 1944 թվականից բնակվել է Աբխազիայում, ստեղծագործել հայաբնակ վայրերում, հայկական դպրոցներում դասավանդել երաժշտություն։ Սուխումի մշակույթի ժողովրդական ստեղծագործության հանրապետական տներին ու ֆիլհարմոնիային կից կազմակերպել և ղեկավարել է ժողովրդական երգի ու պարի ինքնագործ անսամբլներ, որոնք հանդես են եկել նաև Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասում, Վրաստանում և Հայաստանում[1]։
Շահումյանովկայում կազմակերպել է սիրողական դրամատիկական խումբ, որը բեմադրել է արևելյան սիրավեպեր և հայ դասական գործեր (այդ թվում` Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբարը». հաջող դերակատարման համար Շաշիկյանը ստացել է Բաղդիկ մականունը)[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակել է մի շարք երգեր[1]։
Երգեր
- «Հայաստան»
- «Երգ Սուխումի մասին»
- «Երևան»
- «Շոթա Ռուսթավելի»
- «Աբխազիայի սիրուն աղջիկ»
- «Սայաթ-Նովա»
- «Մեսրոպ Մաշտոց»
- «Արարատ»
- «Ծխախոտագործ աղջիկ»