Եմոնա
Գյուղ | ||
---|---|---|
Եմոնա | ||
Емона | ||
Գյուղի ընդհանուր տեսքը | ||
Երկիր | Բուլղարիա | |
Մարզ | Բուրգասի մարզ | |
Համայնք | Նեսեբիրի համայնք[1] | |
ԲԾՄ | 108 մ | |
Խոսվող լեզուներ | բուլղարերեն | |
Բնակչություն | 23 մարդ (2010) | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | (+359) 554 | |
Փոստային դասիչ | 8252 | |
| ||
Եմոնա (բուլղար․՝ Емона), գյուղ Բուլղարիայի ծայր արևելքում, վարչականորեն՝ Բուրգասի մարզում։ Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 23 մարդ։
Եմոնան առանցքային նշանակության զբոսաշրջային կենտրոն է Բուրգասի մարզում։ Նրա զբոսաշրջային կարևորությունը պայմանավորված է պատմամշակութային հուշարձանների առկայությամբ և ծովափնյա դիրքով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին շրջանի ձեռնագրերում բնակավայրը հիշատակված է Ստարա Պլանինա անվանումով։ Գյուղի մասին առաջին հիշատակումները եղել են հույն նշանավոր պատմիչ Հոմերոսի «Իլիականը» աշխատությունում, որտեղ Եմոնան եղել է Ռեզա թագավորի նստավայրը։ Ռեզան մասնակցել է Տրոյական պատերազմին և սպանել է Օդիսոսին և Դիոմեդեսին։
Գյուղի տարածքում հայտնաբերվել են ամրոցի մնացորդներ։ Կենտրոնական հատվածում վեր է խոյանում միջնադարից պահպանված վանք։ Ամենայն հավանականությամբ այդ վանքում ժամանակին գինի և այլ ոգելից խմիչքներ են եփել և առևտրային նավերի միջոցով մատակարարվել տարբեր շրջանների։
Կան գյուղի շուրջը հյուսված բազմաթիվ լեգենդներ։ Համաձայն դրանցից մեկի՝ Եմոնայի քարանձավներում մինչ օրս կան թաքնված գանձեր։ Հետաքրքիր պատմություն ունի նաև գյուղի մյուս եկեղեցին։ 1847 թվականին մի առևտրական նավ Հունաստանից ժամանել է Եմոնո, սակայն Սև ծովում ենթարկվել է նավաբեկության։ Ողջ մնացած միակ նավաստին, որպես երախտագիտություն գյուղում եկեղեցի է կառուցել։
Օսմանյան ժամանակահատվածում գյուղը եղել է հունաբնակ։ Այն բանից հետո, երբ գյուղը դարձավ Բուլղարիայի մաս, գյուղը վերստին բնակեցվեց բուլղարացիներով։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եմոնա» հոդվածին։ |
|