Jump to content

Ելի Բոգդանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելի Բոգդանով
Ծնվել էմայիսի 5 (17), 1872
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 14, 1931(1931-10-14)[1] (59 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունկենդանաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի Պետրովսկի գյուղատնտեսական ակադեմիա
Գործունեության ոլորտկենդանաբանություն[2] և կենդանաբուծություն[2]
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Գիտական ղեկավարՆիկոլայ Կուլագին
Եղել է գիտական ղեկավարԻվան Պոպով
Հայտնի աշակերտներԻվան Պոպով

Ելի Անատոլևիչ Բոգաչև (ռուս.՝ Еллий Анатольевич Богданов, մայիսի 5 (17), 1872, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 14, 1931(1931-10-14)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային անասնաբույծ, խորհրդային անասնաբուծության հիմնադիր։ Ուսումնասիրել է կենդանիների օրգանիզմում ճարպագոյացմանը սպիտակուցների մասնակցության հարցը։ Բոգդանովիի հետազոտությունների հիման վրա զարգացավ կերերի սննդարարության մասին ուսմունքը, առաջին անգամ մեր երկրում սահմանվեց կերի միավորը։ Մյուս աշխատությունները նվիրված են կենդանիների մարմնակազմության, բուծման, մսատու անասնապահության զարգացման [հարցերին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1872 թվականին Մոսկվա քաղաքում կենդանաբան Անատոլի Բոգդան Պետրովիչի ընտանիքում։ Եղել է չորրորդ և ամենափոքր երեխան ընտանիքում։ Իր մանկության տարիներին նրա դաստիարակությամբ զբաղվել է նրա մեծ եղբայր Վլադիմիրը, քանի որ նրա մայրը հիվանդ էր, իսկ հայրը զբաղված էր աշխատանքով։ Հենց նրա եղբայր Վլադիմիրը նրա հետ զբաղվում էր, որ նա ընդունվի Կրեիմանի գիմնազիա, որտեղ Ելինին հաջողվեց ընդունվել։

Նրա հայրը և մեծ եղբայր Վլադիմիրը մեծ ազդեցություն թողեցին Ելինի ապագա մասնագիտություն ընտրելու վերաբերյալ, նրա մեջ ստեղծելով ցանկություն կենսաբան դառնալու։ Դեռ մանկությունից նա լինում էր Իզմաիլով կոչվող անտառում, որտեղ նրա հայրը 1864 թվականին ստեղծեց մեղվանոց։ Անատոլի Բոգդանը հետևում էր, որպեսի իր երեխաների աշխարհահայացը զարգանա։ Ելինը կարդում էր ռուս և արտասահմանյան հեղինակների գրքեր։ Ինչպես և Վլադիմիրը, նա հայրիկի հետ գնում էր արտասահմանյան ճանապարհորդությունների։ Օրինակ՝ 1889 թվականին նրա հայրը իր հետ Ելիին վերցնում է ��իջազգային ցուցադրության Փարիզում, որտեղ ցուցադրվաց էին տեխնիկական նվաճումները։

1895 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1897 թվականի հրավիրվեց Մոսկվայի գյուղատնտեսական համալսարան տնային անասունների մասին դասախոսություններ կարդալու։

1922-1923 թվականներին հաստատեց խորհրդային կերի բանաձևը։

1930ական թվականներին նոր կառավարության մեղադրանքներին 1931 թվականի հոկտեմբերի 14-ին մահացավ Մոսկվա քաղաքում։ Թաղված է իր հոր գերեզմանի կողքին։

Ելինի աշխատանքները մեծ մասամբ նվիրված են տնային կենդանինեի բուծության՝ հատկապես խոզաբուծության վեռաբեռյալ։

  • Կաթնատու կովերի կերակրման, կթելու, նախիրի և կաթի հետ կապված գործերը - 1910
  • Գյուղատնտեսական կենդանիների կերակրումը -1911
  • Խոզերին աճեցնեը և կերակրելը - 1932
  • Տնային կենդանիների ծագումնաբանությունը - 1937
  • Հայրը-Անատոլի Պետրովիչ Բոգդանով (1834-1896 թվականներ), Մայրը-Ելենա Վասիլևնա։ Նրանք ունեին չորս երեխա - երեք զավակ և մեկ դուստր
  • Եղբայրներ-Վլադիմիր և Օռ Բոգդանովներ
  • Քույր-Օլյգա Անատոլևնա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Богданов Еллий Анатольевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 499