Եգիպտոսի խորհրդարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եգիպտոսի խորհրդարան, երկպալատ օրենսդիր մարմին, գտնվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում։ Որպես օրենսդիր մարմին խորհրդարանը ընդունում է օրենքներ, հաստատում պետության ընդհանուր քաղաքականությունը, տնտեսական և սոցիալական զարգացմա ծրագրերը, պետության ընդհանուր բյուջեն, վերահսկում է Կառավարության աշխատանքը և ունի իրավունք քվեարկել Հանրապետության Նախագահի հրաժարականի համար կամ արձակել կառավարությունը և վարչապետին անվստահության քվեի միջոցով։
Մուբարաքի ռեժիմի անկումից հետո խորհրդարանը ցրվեց մինչև նոր ժողովրդավարական ընտրությունների անցկացումը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եգիպտոսի առաջին խորհրդարանը հրավիրվել է 1866 թվականին. դրանից հետո այն բազմաթիվ փոփոխությոնների է ենթարկվել։ Եգիպտոսի ավելի քան 135 տարվա խորհրդարանական պատմության ընթացքում Խորհրդարան ընտրվել է 32 անգամ։ Պատգամավորների թիվը՝ 76-ից 458։ Եգիպտոսի Սահմանադրության համաձայն՝ Խորհրդարանը բաղկացած է հետևյալ 2 օրենսդիր պալատներից՝
- Եգիպտոսի Ժողովրդական ժողով (Մեջլիս Աշ-Շաաբ), խորհրդարանի ստորին պալատը, բաղկացած է 518 պատգամավորներից (508-ը ընտրվում են մեծամասնական համակարգով, իսկ 10-ին նշանակում է նախագահը. կան քվոտաներ աշխատավորների և գյուղացիների, ինչպես նաև կանանց համար), ընտրվում են 5 տարով։ Խոսնակը 1990-2011 թթ. եղել է Ֆաթհի Սուրուրը։
- Շուրա խորհուրդ (Մեջլիս Աշ-Շուրա), վերին պալատը, բաղկացած է 264 պատգամավորներից, ընտվում են 6 տարով։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եգիպտոսի Ազգային ժողով Արխիվացված 2007-01-26 Wayback Machine