Jump to content

Դևեբոյնի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևեբոյնի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա
Բարձրություն (ԲԾՄ)2250 մետր
Երկարություն40 կմ

Դևեբոյնի լեռներ, ջրբաժան շղթա հայկական բարձրավանդակում՝ Արաքս և Արևմտյան Եփրատ գետերի միջև։ Երկարությունը 40 կմ է, բարձրությունը՝ 2200-2300 մ։ Արևելքում լանջերը զառիթափ են, սանդղաձև, արևմուտքում՝ ալիքավոր, փոքրաթեք։ Հարմարավետ լեռնանցքը, որով անցնում է Կարս-Էրզրում երկաթուղին, ունի 2150 մ բացարձակ և 250-300 մ հարաբերական բարձրություն։ Դևեբոյնի լեռներ բարդ հորստային բեկոր է՝ կազմված կավճի և պալեոգենի ծալքավոր կրաքարերից, թերթաքարերից, ֆլիշային ապարներից, ինրուզիաների ելուստներից, որոնց հարթ մակերևույթի վրա տարածված է պլիոցեևի լավային ծածկույթը։ Լանջերն անտառազուրկ են։ Տիրապետում են տարախոտահացազգիները և տափաստանային մարգագետինները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 353