Jump to content

Դրյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դրյո
ֆր.՝ Dreux[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Համայնքcanton of Dreux-Est?, canton of Dreux-Ouest?, canton of Dreux-Sud?, Էր և Լուար և Դրո
Մակերես24,27 կմ²
ԲԾՄ75 մետր, 139 մետր
Բնակչություն31 205 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ28100[3]
Պաշտոնական կայքdreux.com(ֆր.)
Դրյո (Ֆրանսիա)##
Դրյո (Ֆրանսիա)

Դրյո (ֆր.՝ Dreux), քաղաք Ֆրանսիայում՝ Էր և Լուար (Օռլեան) դեպարտամենտում, Բլեզ գետի ափին, Փարիզից 74 կիլոմետր դեպի արևմուտք։

Դրյոյի քաղաքային ագլոմերացիան բաղկացած է 78 համայնքից, որոնցում ընդհանուր առմամբ ապրում է մոտավորապես 112. 000 մարդ[4]։

Դրյոն հին քաղաք է, որտեղ պահպանվել են պատմա-ճարտարապետական մի շարք հուշարձաններ. միջնադարյան ամրոցի մնացորդներ, Օռլեանյան ազնվականական տոհմի հանգստարան ծառայած մատուռ, Լյուդովիկոս 16-րդի տաղավարը և այլն։ Պատմական փաստաթղթերում Դրյոյի մասին առաջին հավաստի հիշատակումը վերաբերում է IV դարին։ Բնակավայրը հնում համբավվել է երկաթե ու կաշվե ապրանքների, գլխարկների, մոմերի արտադրությամբ։ 1562 թվականին այստեղ տեղի է ունեցել կրոնական առաջին պատերազմներից մեկը (իշխան Կոնդեի ու ծովակալ Կոլինյիի հրամանատարությամբ կռվող բողոքականների զորքի և դուքս դը Գիզի հրամանատարությամբ մարտնչող կաթոլիկների բանակի միջև. վերջիններս ջախջախիչ հաղթանակ են տարել, իշխան Կոնդեն էլ գերեվարվել է)։ Ֆրանսիայի արքա Հենրիխ 4-րդը 1593 թվականին գրոհով գրավել է Դրյոն։ 1870 թվականին գերմանական զորքը Մակլենբուրգի մեծ դուքս Ֆրիդրիխ Ֆրանց 2-րդի հրամանատարությամբ համառ կռվով տիրել է Դրյոյին։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրյոն բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[5]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2022 (ֆր.)INSEE, 2024.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Territoire». Agglo du Pays de Dreux (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «Les villes jumelées». dreux.com (ֆրանսերեն). Dreux. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրյո» հոդվածին։