Դպրոցական նստարանի արձան
Դպրոցական նստարանի արձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Լեհաստան |
Բնակավայր | Վարշավա |
Նյութ | բրոնզ |
School desk monument Վիքիպահեստում |
Դպրոցական նստարանի արձան, քանդակագործական բրոնզե կոմպոզիցիա է, որը տեղադրված է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ Կոսցյուշկոյի առափ, տուն 35 հասցեով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի նոյեմբերի 19-ին Լեհ ուսուցիչների միության շենքի դիմաց տեղադրվել է 20-րդ դարի առաջին կեսի դպրոցական նստարան՝ ի պատիվ միության 105-ամյակի և ի նշանավորումն միության պատվիրակների 40-րդ ազգային կոնգրեսի բացման[1]։ Հուշարձանի հանդիսավոր բացմանը ներկա են եղել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, փոխվարչապետ Վալդեմար Պավլակը և Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ Վալցը[2][3]։ Քանդակագործ Վոյցեխ Գրինևիչի խոսքով՝ կոմպոզիցւնիան նախատեսված է անցորդների մոտ դպրոցական տարիների, ուսուցիչների և երիտասարդության չարաճճիությունների հիշողություններ արթնացնելու համար։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրկնակի դպրոցական գրասեղանը 1905 թվականի գրասեղանի պատճենն է, որն այժմ գտնվում է Պիլաշկովի Լեհ ուսուցիչների միության թանգարանում[1]։ Պատճենը պատրաստված է մեծ խնամքով և ուշադրությամբ մանրուքների վրա։ Սեղանի վրա կան տետրեր, փետուրե գրիչ, գոտիով կապած գրքերի կապուկ, դպրոցական մեծ համրիչ և թանաքաման՝ նրա համար նախատեսված անցքով։ Նստատեղի հետևի մասում անհայտ առաջինդասարանցին փորագրել է նետով խոցված սիրտ։ Սիրո խոստովանության այդպիսի խորհրդանիշ է առկա նաև տետրերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Pomnik Ławki Szkolnej / pomnik / Wojciech Gryniewicz» (լեհերեն). PUSZKA / warszawska mapa street artu i sztuki publicznej. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Wyborcza.pl». warszawa.wyborcza.pl. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Pomnik Ławki Szkolnej odsłonięty | Warszawa - oficjalny portal stolicy Polski» (անգլերեն). www.um.warszawa.pl. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.