Jump to content

Դունհայ կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
Երկիր Չինաստան
ՏեղանքՇանհայ
Տեսակճանապարհային կամուրջ և կայմապարաններային կամուրջ
Հատում էԱրևելաչինական ծով
Երկարություն32,5 կմ
Լայնություն31 մետր
Քարտեզ
Քարտեզ

Դունհայ կամ Արևելաչինական ծովի կամուրջ (չինարեն՝ 东海大桥), Արևելաչինական ծովի Հանչժոուան ծովածոցի վրա գտնվող կամուրջ՝ Չինաստանի ափամերձ հատվածում։ Այն միացնո��մ է մայրցամաքային Շանհայը և ծովային նավահանգիստ Յանշանը, որը գտնվում է նույնանուն կղզեխմբի վրա։ Այն համարվում է աշխարհում երկրորդը իր երկարությամբ՝ տրանսօվկիանոսային Շանհայ - Նինբո կամուրջից հետո։ Կամուրջը S2 (Շանհայ-Լուչաոգանգ) արագ երթևեկությունների մայրուղու մի մասն է։


Երկարությունը կազմում է 32,5 կմ։ Շինարարության ավարտման պահից մինչև 2008 թ. մայիսի 1-ը, երբ բացվեց Շանհայ-Նինբո կամուրջը ՝ 35,6 կմ երկարությամբ, այն այս տեսակի ամենաերկար կամուրջն էր։ Կամուրջը կորաձև է (S-աձև)։ Լայնությունը կազմում է 31,5 մ, ունի 6՝ երեք երկկողմանի երթևեկությամբ գոտիներ։ Կամուրջի վրա տրանսպորտի տեխնիկական արագությունը 80 կմ/ժամ է[1]։

Կառուցվածքային առումով այն բաղկացած է երեք մասից․ մայրցամաքային՝ Շանհայի հատված, որը ձգվում է Լիանգան Դադաո փողոցի հատումից մինչև Լուչաոգան ամբարտակ (3,7 կմ), Լուչաոգան-Դաուգույի ծովային հատված (25.3 կմ), կղզեխմբի Դաուգույ և Փոքր Յանշանի կղզիների միջև գտնվող հատված ( 3,5 կմ), որն ավարտվում է Յանշան նավահանգստով։ Մեծամասամբ կամուրջը իրենից ներկայացնում է ոչ մեծ բարձրությամբ վիադուկ, և բարձր ծովային հատված 420 մետր երկարությամբ՝օվկիանոսային նավերի անարգել անցումն ապահովելու համար։

Կամուրջի նախագծային արժեքը 11,8 միլիարդ յուան է (1,6 միլիարդ ԱՄՆ դոլար)[2].:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.orangesmile.com/extreme/en/magnificent-bridges/donghai-bridge.htm
  2. Ci Song (2008). «A CRITICAL ANALYSIS OF THE DONGHAI BRIDGE, SHANGHAI, China» (PDF). Proceedings of Bridge Engineering 2 Conference (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.



Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]