Դորոխոյի կոտորած
Դորոխոյի կոտորած, հրեաների կոտորած Ռումինիայի Դորոխոյ քաղաքում 1940 թվականի հուլիսի 1-ին։ Կոտորածը կազմակերպվել է ռումինական բանակի զինծառայողների կողմից, որոնք նահանջել էին Բեսարաբիայից։ Կոտորածի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, սպանվել են 53 և վիրավորվել տասնյակ հրեաներ[1][2]։ Ժամանակակից պատմաբանները ենթադրում են, որ զոհվածների թիվը հասել է մինչև 200[3]։
Դորոխոյի կոտորածը տեղի է ունեցել նախքան Ռումինիայի միանալը Երկրորդ համաշխարհային պատերազմին, նախքան նրա դառնալը Գերմանիայի դաշնակից և գերմանական զորքերի մտնելը երկիր[4][5]։
Դեպքերի ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային Միությունը 1940 թվականի մայիսի 26-ին վերջնագիր է ներկայացրել Ռումինիային, որի արդյունքում վերջինս ստիպված է եղել ԽՍՀՄ-ին հանձնել Բեսարաբիայի ու Հյուսիսային Բուկովինայի տարածքները։ Ռումինական իշխանությունները ձգտել են ժողովրդի դժգոհությունն ուղղել ընդդեմ հրեաների՝ նրանց մեղադրելով Խորհրդային Միությանն օգնելու և նահանջող զորքերի վրա հարձակվելու մեջ։
Դորոխոյը գտնվել է Հյուսիսային Բուկովինայից դուրս եկող զորքերի ճանապարհին, իսկ նրա բնակչության մեկ երրորդը կազմել են հրեաները[3]։ Հակասեմական տրամադրությունները ռումինական բանակում եղել են շատ բարձր։
Ռումինական բանակի նահանջելու և նրանց թողած տարածքները Կարմիր բանակի կողմից զբաղեցնելու ժամանակ՝ հունիսի վերջին, խորհրդային ու ռումինացի սպաների միջև տեղի ունեցած ընդհարման արդյունքում Հերցա քաղաքում սպանվել է ռումինացի։ Ընդ որում՝ զոհվել է նաև հրեական ծագմամբ ռումինացի զինվոր, որը փորձել է իր մարմնով ծածկել հրամանատարին։ Հուլիսի 1-ին երկու զոհվածները թաղվել են Դորոխոյում. սպան թաղվել է քրիստոնեական գերեզմանատանը, զինվորը՝ հրեական։ Սողոմոնի թաղման արարողությանը մասնակցել են Դորոխոյի բազմաթիվ հրեա բնակիչներ և ռումինական բանակի 8-րդ հրետանային գնդի տասը հրեա զինվորներ պրապորշչիկ Էմիլ Բերկովիչի գլխավորությամբ, որոնց թաղմանը մասնակցելու էր ուղարկել կայազորի հրամանատարությունը[2][6]։
Դեռ թաղումների սկսվելուց առաջ՝ սկսած հուլիսի 1-ի վաղ առավոտվանից, ռումինական բանակի 8-րդ հրետանային գնդի զինվորները տեղի բնակիչների հետ շրջել են քաղաքում և քրիստոնյաների տները նշել «C» տառով։ Ցերեկը՝ ժամը երկուսի մոտակայքում, երբ Սողոմոնի դագաղն իջեցնում էին շիրիմ, գերեզմանատան արևմտյան կողմում լսվել են կրակոցներ։ Դա եղել է հրեական կոտորածն սկելու ազդանշան։ Թաղման ավարտից հետո գերեզմանատան դարպասների մոտ հրեա զինվորներին շրջապատել են ռումինական բանակի 3-րդ գրենադերական գնդի զինծառայողները, զենքի սպառնալիքով նրանց ստիպել են հանել զինվորական համազգեստն, ինչից հետո գնդակահարել են։ Ապա Էմիլ Բերկովիչի մարմինը դրվել է գնդացրի մոտ՝ իբրև ապացույց, թե իբր հրեաները կրակել են ռումինական բանակի վրա[6][7]։
Ռումինացի զինվորները զինված մարդկանց որոնելու պատրվակով ներխուժել են գերեզմանատան սինագոգ, դուրս բերել այնտեղ գտնվող հրեաներին ու նրանց վրա կրակել գնդացրով՝ այդ թվում սպանելով նաև նրանց շարքերում գտնվող ութ կանանց ու երեք երեխաներին։ Կենդանի մնացածներին սպանել են նրանց գլխներին հրացանա��ոթերով հարվածելով[6][7]։
Դրանից հետո Դորոխոյում նունպես սկսվել է հրեաների կոտորած, որին մասնակցել են ռումինացի զինվորներ ու տեղի բնակիչներ։ Կոտորածն ուղեկցվել է բռնաբարություններով, կտտանքներով ու առանձնակի դաժանությամբ կատարվող սպանություններով։ Նույն օրը ջարդեր են տեղի ունեցել Դորոխոյի մոտակա գյուղերում և այն զորամասերում, որտեղ ծառայում էին հրեա զինվորներ[6][7]։
Անկարգությունները շարունակվել են մեկ օր։ Կոտորածը դադարեցվել է վարար անձրևի պատճառով։ Ըստ պաշտոնական տվյալների՝ սպանվել են 53 և վիրավորվել տասնյակ հրեաներ։ Ըստ Դորոխոյի հրեական համայնքի և ժամանակակից պատմաբանների տվյալների՝ զոհերի թիվը կազմել է 165-200 մարդ[8][9]։
Ութերորդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Կոնստանտին Սենետեսկուն հրամայել է անցկացնել հետաքննություն, որի արդյունքում պարզվել է, որ կոտորածի կազմակերպման համար պատասխանատու են ռումինական բանակի սպաները՝ կապիտաններ Գեորգե Թեոխարիեն ու Կոնստանտին Սերգիեն։ Նրանք միտումնավոր կերպով հորինել և Դորոխոյում տարածել են լուրեր խորհրդային զորքերի հարձակման և ռումինական բանակի վրա կրակելուն հրեաների մասնակցության մասին։ Այնուամենայնիվ, մեղավորներից ոչ ոք չի հանձնվել տրիբունալ, և հրամանատարությունը սահմանափակվել է միայն վարչական տուգանքներով ու ձերբակալություններով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Назария С. (21 июля 2005). «Продолжают отрицать Холокост». isramir.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 International Commission on the Holocaust in Romania (2004 թ․ նոյեմբերի 11). «The June/July 1940 Romanian Withdrawal from Bessarabia and Northern Bukovina and its Consequences on Interethnic Relations in Romania» (PDF) (անգլերեն). UNITED STATES HOLOCAUST MEMORIAL MUSEUM. էջեր 18–19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 3-ին.
- ↑ 3,0 3,1 Carol Iancu. «Dorohoi». YIVO Encyclopedia (անգլերեն). YIVO Institute for Jewish Research. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «The report of the International Commission on the Holocaust in Romania (in English and Romanian)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Jean Ancel (2002). History of the Holocaust - Romania (եբրայերեն). Israel: Yad Vashem. ISBN 965-308-157-8. For details of the Pogrom itself, see volume I, p.363-400.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «The Dorohoi Pogrom» (անգլերեն). Nizkor. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «The Massacres in Bessarabia, Bucovina and Dorohoi County. The Chronological Order of Events June 2, 1940 - November 15, 1941» (անգլերեն). Holocaust Revealed. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Theodor Lavi. «Dorohoi» (անգլերեն). Jewish Virtual Library. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Dorohoi» — Encyclopedia of Jewish Communities in Romania, Volume 1 (Moldova)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marius Mircu. Pogromurile din Bucovina și Dorohoi, București, 1945.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Румыны и евреи в годы Второй мировой войны». Интеррадио Румыния. 28.06.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
- «Holocaust Memorial Dorohoi». Information Portal to European Sites of Remembrance (անգլերեն). memorialmuseums.org — памятник погибшим на еврейском кладбище Дорохоя. 2005. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.