Դոմենի կայանում
Դոմենի կայանման գործընթացը տեղի է ունենում, երբ դոմենը դեռ բովանդակություն չունի[1]։ Դոմենի կայանումը կարող է մոնետիզացվել, երբ գրանցողները գովազդային բովանդակություն են տեղադրում գրանցված, բայց դեռևս օրիգինալ բովանդակություն չունեցող էջերում[2]։ Գրանցողները կարող են նաև համաձայնագիր կնքել իրենց գրանցողի հետ՝ թողնելով իրենց դոմեյնները կայանված վիճակում[3], ստեղծելով գովազդային էջեր իրենց ընտրությամբ կամ օգտագործելով երրորդ կողմի դոմենի կայանման ծառայություն[4]։ Դոմենի կայանման մոնետիզացիան օգտվում է մուտքագրվող թրաֆիկից, երբ օգտատերը մուտքագրում է «URL ուղղակիորեն իր բրաուզերում»,[2] և կարող է զգալի եկամուտ ապահովել, երբ կայանված դոմենում մեծ թրաֆիկ կա։ Դոմենի կայանումը պարտադիր չէ, որ մոնետիզացվի, քանի որ էջերը կարող են կայանել մի շարք պատճառներով, օրինակ, երբ կայքը «մշակման փուլում է», կամ դոմենի անունը վերջերս լրացել է[5]։
Հանրային ընկալում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմենների կայանման վերաբերյալ հանրային կարծիքները տարբեր են։ Որոշ մարդիկ դա տեսնում են որպես խելացի ներդրում, որը օգնում է կանխատեսել, թե որ դոմենները կստանան մեծ թրաֆիկ[2]։ Այս պրակտիկայի կողմնակիցները պնդում են, որ սա օգտվում է դոմեններից սխալի էջեր ցույց տալու փոխարեն՝ օգտատերերին տրամադրելով համապատասխան գովազդներ և որոնման տարբերակներ[2]։ Բացի այդ, շատ գրանցողներ օգտագործում են կայանված էջերը եկամուտ ստանալու համար, եթե տվյալ պահին բովանդակություն չկա։ Այս տեսակետի ծայրահեղ ընդդիմադիրները դոմենի կայանումը տեսնում են որպես համացանցի խառնաշփոթ, որը եզակի բովանդակություն չի ներկայացնում ինտերնետ համայնքին և պարզապես զբաղեցնում է անվանական տարածք, որը կարող է ավելի լավ օգտագործվել[6]։
Արդյունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմենների կայանման արդյունքում, ընդհանուր առմամբ, ավելանում է գովազդային բովանդակությունը։
Պատմական օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայանված դոմենները հաճախ օգտագործվում են եկամուտ ստանալու համար՝ հղումների կամ վճարիր մեկ սեղմումով (Pay-Per-Click) գովազդների միջոցով[2]։ Սա կարող է զգալի շահույթ բերել թե՛ գրանցողին, թե՛ գրանցող կազմակերպությանը[2][7]: Էջերը կարող են կայանվել կարճ տևողությամբ կամ անժամկետ՝ կախված պատասխանատու կողմերից և ստեղծված եկամտի չափից: Երբեմն մարդիկ դոմենի կայանման միջոցով լրացուցիչ եկամուտ ստեղծելու համար թիրախավորում են դոմենների անունները, որոնք նման են գրանցված ապրանքային նշաններին կամ ընկերությունների անուններին[3]։ Սա կարող է հանգեցնել կիբերսքվատինգի կամ թայփոսքվաթինգի մասին պնդումների:
Բացի այդ, Ինդիանայի համալսարանի որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ դոմենների կայացման որոշ ընկերություններ օգտագործում են իրենց ծառայությունները՝ իրենց հաճախորդների գումարները «փախցնելու» նպատակով: Այս հետազոտությունը բացահայտում է դոմենների կայանման չարաշահումների դեպքեր, այդ թվում՝ վնասակար կայքերին հղումների տրամադրում և իրենց շահույթը մեծացնելու համար հաճախորդների քլիքերի քանակի նվազեցում[8]։
ICANN քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ICANN-ի «ժամկետանց գրանցումների վերականգնման քաղաքականությունը» (ERRP) հատուկ անդրադառնում է դոմենների կայանմանը և պահանջում է, որ գրանցողները, որոնք ժամկետի լրացման ընթացքում ժամկետանց դոմեն անուններ են օգտագործում կայանված էջերի համար, պետք է նաև այդ էջում վերականգնման հրահանգներ ներառեն գրանցողի համար[9]։ Այնուամենայնիվ, այս քաղաքականությունը համապարփակ ձևով չի լուծում դոմենների կայանումը:
- Քանի որ մեծ թվով այցելություններ ունեցող դոմենների ֆինանսական շահը շատ ավելի մեծ է՝ դոմեն անունները, որոնք նման են ապրանքանիշերի կամ դրանց սխալ գրված տարբերակներ են, հաճախ օգտագործվում են որպես կայանված էջեր[3]։ Եթե սա տեղի է ունենում, ապա գրանցողը և գրանցող կազմակերպությունը կիբերսքվատինգի, թայփոսքվաթինգի կամ ապրանքանիշի խախտման մեղադրանքներով կարող են ենթարկվել UDRP (Դոմենների վեճերի լուծման քաղաքականության) ընթացակարգերի կամ ACPA-ի հայցի[3]։
Օրենսդրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս ԱՄՆ կառավարությունը չունի օրենսդրություն, որը հատուկ վերաբերում է դոմենների կայանմանը:
DNS մրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակակիրները, որոնք առաջարկում են դոմենների կայացման ծառայություններ, ունեն հստակ քաղաքականություն և չեն մոնետիզացնում դոմենները այնպես, որ խթանեն չարաշահումները, օրինակ՝ կիբերսքվատինգը:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ICANN-ի դոմենային անունների մոնետիզացիայի քաղաքականության ամփոփում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Parked Domains, cPanel
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ICANN Policy Issue Brief on Domain Name Monetization (PDF), Internet Corporation for Assigned Names and Numbers (ICANN)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 The Oscars Files Another Suit Against Godaddy Under ACPA Alleging Continued Violations by Michael Berkens (December 26, 2013), TheDomains.com
- ↑ DomainWarning.com
- ↑ What Is a Parked Domain Name?, Hostly.com
- ↑ Stop Domain Name Parking and Cybersquatting by Moses Aronov, Change.org
- ↑ The "Parked Domain Monetization" Business by Joi Ito (December 1, 2005), CircleID
- ↑ http://domainnamewire.com/2014/12/04/researchers-study-the-dark-side-of-domain-parking/ Researchers Study the “Dark Side of Domain Parking” by Andrew Alleman (December 4, 2014), DomainNameWire
- ↑ Implementation of Expired Registration Recovery Policy (February 28, 2013), Internet Corporation for Assigned Names and Numbers (ICANN)