Դմիտրի Պարֆյոնով
![]() | ||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 11, 1974[1][2] (50 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 1,7 մետր | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դմիտրի Վլադիմիրի Պարֆյոնով (ռուս.՝ Дмитрий Владимирович Парфёнов, սեպտեմբերի 11, 1974[1][2], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, ուկրաինական և ռուսական ֆուտբոլիստ, պաշտպան, խաղացողի ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո դարձել է մարզիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացող
[խմբագրել | խմբագրել կոդը]«Չերնոմորեց» ակումբի (Օդեսա) սան է։ Յոթ մրցաշրջան խաղացել է ակումբում, որտեղ եղել է առաջատարներից մեկը, երկու անգամ նվաճել է Ուկրաինայի գավաթը (1992, 1993/94), երկու անգամ դարձել է Ուկրաինայի փոխչեմպիոն (1994/95, 1995/96) և երկու անգամ նվաճել բրոնզե մեդալ (1992/93, 1993/94): Բազմիցս մասնակցել է Եվրագավաթների խաղերին։ Դարձել է «Չեռնոմորեցի» ռեկորդակիր Ուկրաինայի գավաթի խաղարկությունում (27) անցկացրած խաղերի քանակով։ 1995 թվականին Օդեսայում անհայտ անձինք նստել էին նրա մեքենան և դանակի սպառնալիքով ստիպել դուրս գալ քաղաքից, որտեղ խմեցրել են կլոֆելինով օղի։ Պարֆյոնովն արթնացել է միայն մի քանի ժամ անց առանց մեքենայի, փողի և փաստաթղթերի[3]։
1997 թվականի մրցաշրջանի կեսը խաղացել է Դնեպրոպետրովսկի «Դնեպրում»։
1998 թվականից խաղացել է Մոսկվայի «Սպարտակում», որի կազմում մեծ հաջողությունների է հասել (Ռուսաստանի քառակի չեմպիոն (1998-2001) և Ռուսաստանի գավաթակիր 1997/98)՝ խաղալով պաշտպանության եզրում, սակայն 2002 թվականին ստացած ծանր վնասվածքից (ոտքի կոտրվածք) հետո կարիերան անկում է ապրել, և 2005 թվականին Պարֆյոնովը հեռացել է «Սպարտակից»։ Այնուհետև հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյում», «Խիմկիում», Կիևի «Արսենալում», «Սատուրնում», սակայն թիմերից ոչ մեկում չի կարողացել խաղալ նույն մակարդակի վրա։ 2012 թվականին 4 խաղ է անցկացրել Տուլայի «Արսենալի» կազմում սիրողական լիգայում («Սևծովյան» գոտի)[4]։
Ուկրաինայի հավաքականում անցկացրել է 18 հանդիպում։
Մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի սկզբին ընդգրկվել է Ռուսաստանի պատանեկան (1994 թվականի ծնունդներ) հավաքականի մարզչական շտաբում[5]։
Նույն թվականի հունիսի վերջին գլխավորել է Իվանովոյի «Տեքստիլշչիկ» ակումբը[6]։ Առաջին մրցաշրջանում նրա ղեկավարությամբ թիմը բրոնզե մեդալներ է նվաճել երկրորդ դիվիզիոնի «Արևմուտք» գոտում։ 2013 թվականի հունիսից օգնել է Վադիմ Եվսեևին։ 2014 թվականի փետրվարին Պարֆյոնովը ստացել է «Ա» կարգի մարզչական արտոնագիր[7]։ 2015 թվականի սկզբին անցել է «PRO» արտոնագրի ուսուցման առաջին փուլը[8]։
2015 թվականի օգոստոսի 7-ին հայտարարվել է Պարֆյանովի՝ «Տեքստիլշչիկի» հեռանալու մասին[9],։ Օգոստոսի 12-ին նա երկու տարվա պայմանագիր է կնքել Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «Տոսնո» ակումբի հետ[10]։ Պարֆյոնովի ղեկավարությամբ «Արսենալը» պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Պրեմիեր լիգա՝ ժամկետից շուտ զբաղեցնելով երկրորդ տեղը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնությունում 2016/17 մրցաշրջանում։ 2018 թվականի մայիսի 9-ին «Տոսնոն» Ռուսաստանի Գավաթի եզրափակչում հաղթել է Կուրսկի «Ավանգարդին» և նվաճել տիտղոսը, որը Պարֆյոնովի համար առաջինն էր նրա մարզչական կարիերայում։ Սակայն արդեն չորս օր անց «Տոսնոն» դուրս է մնացել Պրեմիեր լիգայից՝ զբաղեցնելով 15-րդ տեղը և շուտով լուծարվել է։
Մայիսի 21-ին նշանակվել է Պրեմիեր լիգայի «Ուրալ» ակումբի գլխավոր մարզիչ[11], որի հետ հասել է Ռուսաստանի գավաթի 2018/19 մրցաշրջանի եզրափակիչ։
2020 թվականին հուլիսի 19-ին հրաժարական է տվել Ռուսաստանի Գավաթի կիսաեզրափակում «Խիմկի» ակումբի դեմ խաղում 1:3 հաշվով կրած տնային պարտությունից հետո[12]։ Հաջորդ օրը հրաժարականն ընդունվել է[13]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես խաղացող
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակիր - 1994/95, 19995/96
- Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր - 1992/93, 1993/94
- Ուկրաինայի գավաթի դափնեկիր - 1992, 1993/94
- Ընդհանուր՝ 2 մրցանակ
- Ռուսաստանի չեմպիոն (4) - 1998, 1999, 2000, 2001
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2005
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր - 2002
- Ռուսաստանի Գավաթի դափնեկիր - 1997/98
- Ընդհանուր՝ 5 մրցանակ
- Ռուսաստանի առաջին դիվիզիոնի հաղթող - 2006
- Ընդհանուր։ 1 մրցանակ
Անձնական
- Ուկրաինայի լավագույն ֆուտբոլիստների ցանկում - 1994/95 - № 2
- Ուկրաինայի 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում (5) - 2004 - № 1, 1999, 2000 - № 2, 2002, 2002 - № 3
Որպես մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Ռուսաստանի գավաթի դափնեկիր - 2017/18
- Ընդհանուր՝ 1 մրցանակ
- Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից - 2018/19
Մարզչային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հուլիսի 9-ի դրությամբ
Մրցաշրջանի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Հավաքական | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|
1991 | «Չերնոմորեց» Օդեսա | 2 | 0 |
1992 | 12 | 0 | |
1992/93 | 28 | 0 | |
1993/94 | 32 | 3 | |
1994/95 | 33 | 6 | |
1995/96 | 34 | 0 | |
1996/97 | 25 | 1 | |
1997/98 | «Դնեպր» Դնեպրոպետրովսկ | 13 | 3 |
1998 | «Սպարտակ» Մոսկվա | 29 | 1 |
1999 | 17 | 0 | |
2000 | 25 | 4 | |
2001 | 26 | 4 | |
2002 | 16 | 2 | |
2003 | 1 | 0 | |
2004 | 9 | 4 | |
2005 | 2 | 0 | |
2005 | «Դինամո» Մոսկվա | 6 | 0 |
2006 (1դ) | «Խիմկի» Մոսկովյան տարածաշրջան | 6 | 0 |
2007 | 9 | 0 | |
2007/08 | «Արսենալ» Կիև | 8 | 0 |
2009 | «Սատուրն» Մոսկովյան տարածաշրջան | 4 | 0 |
2010 | 13 | 0 | |
2011/2012 | «Արսենալ» (Տուլա) | 4 | 1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ Разговор по пятницам. Дмитрий Парфёнов — «Спорт-Экспресс», 22 января 2010
- ↑ Арсенал — Госуниверситет-Русичи — 0:0 arsenal-tula.ru
- ↑ 5,0 5,1 Парфёнов вошёл в тренерский штаб юниорской сборной России
- ↑ Парфёнов возглавил ивановский «Текстильщик»
- ↑ Тренеры сдали экзамены(չաշխատող հղում)
- ↑ Дмитрий Парфёнов вернулся с учёбы на PRO(չաշխատող հղում)
- ↑ «ПАРФЁНОВ ПОКИНУЛ «ТЕКСТИЛЬЩИК»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «ДМИТРИЙ ПАРФЁНОВ — ГЛАВНЫЙ ТРЕНЕР «ТОСНО»!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «ГЛАВНЫМ ТРЕНЕРОМ «УРАЛА» НАЗНАЧЕН ДМИТРИЙ ПАРФЁНОВ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Олег Толокевич. «Парфёнов: я покидаю «Урал», но теперь у этого клуба стало на одного болельщика больше». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Олег Толокевич. ««Урал» объявил об отставке Дмитрия Парфёнова». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը «Խիմկի» ակումբի կայքում
- Разговор по пятницам. Дмитрий Парфёнов — «Спорт-Экспресс», 22 января 2010
- Видеоконференция с Дмитрием Парфёновым — «SportBox.ru», 18 января 2011
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Պարֆյոնով» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 11 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքական
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Դինամո Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Արսենալ Կիևի ֆուտբոլիստներ
- Խիմկիի ֆուտբոլիստներ
- Դնեպրի ֆուտբոլիստներ
- Ուկրաինացի ֆուտբոլային մարզիչներ
- Ռուս ֆուտբոլային մարզիչներ