Jump to content

Դիմիտրի Արակիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմիտրի Արակիշվիլի
Բնօրինակ անունվրաց.՝ დიმიტრი ეგნატეს ძე არაყიშვილი
Ծնվել էփետրվարի 11 (23), 1873
Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 13, 1953(1953-08-13)[1][2][3] (80 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտություներաժշտագետ, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, երաժշտական ազգագրագետ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
ԱշխատավայրԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1901) և Մոսկվայի հնագիտական ​​ինստիտուտ (1917)
Պարգևներ
 Dimitri Arakishvili Վիքիպահեստում

Դիմիտրի Իգնատիի Արակիշվիլի (Արակիչև) (վրաց.՝ დიმიტრი ეგნატეს ძე არაყიშვილი, փետրվարի 11 (23), 1873, Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 13, 1953(1953-08-13)[1][2][3], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացի խորհրդային կոմպոզիտոր, մանկավարժ ու երաժշտական-հասարակական գործիչ։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1926), Ստալինյան մրցանակի դափնեկիր (1950)[4][5]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտրի Արակիշվիլին սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիայի երաժշտական-դրամատիկական ուսումնարանում (1901) և Մոսկվայի հնագիտության ինստիտուտում (1918)։ 1908 թվականին հիմնադրել է «Երաժշտությունն ու կյանքը» (ռուս.՝ Музыка и жизнь) ամսագիրը։ Մասնակցել է Մոսկվայի ժողովրդական կոնսերվատորիայի ստեղծմանը։ Հավաքել է վրացական ժողովրդական երաժշտության նմուշներ. նա շրջել է երկրում և 1901-1908 թվականներին հավաքել է ավելի քան 500 ժողովրդական երգեր։ Դիմիտրի Արակիշվիլին գրել է պրոֆեսիոնալ բեմում ներկայացված վրացական առաջին օպերան՝ «Ասք Շոթա Ռուսթավելու մասին» (1919), ինչպես նաև «Կյանքն ուրախություն է» («Դինարա», 1927) (երկուսն էլ բեմադրվել են Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնում), «Ջուրգայի վահանը» ֆիլմի երաժշտությունը և երաժշտական այլ ստեղծագործություններ։ 1902 թվականից զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, 1918 թվականից Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիաի պրոֆեսոր։ Արվեստագիտության դոկտոր (1943) է և Վրացական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (1950

«Ասք Շոթա Ռուսթավելու մասին» օպերան վրացական ազգային առաջին օպերաներից մեկն է։ Այդ ժամանակ վրացական բեմում առավելապես ցուցադրվում էին իտալական օպերաներ։ Ազգային օպերաներ սկսել են բեմադրել 1918-1919 թվականներին։ 1918 թվականին Թիֆլիսի թատրոնում ցուցադրվել է Ռ. Գոգնիաշվիլիի «Քրիստինե» օպերան, 1919 թվականին բեմադրվել են Զաքարիա Փալիաշվիլիի «Աբիսողոմ և Էթերի», Վիկտոր Դոլիձեի «Քեթո և Կոտե» և Արակիշվիլիի «Ասք Շոթա Ռուսթավելու մասին» օպերաները։ Վերջինս վրացական առաջին կամերային-լիրիկական օպերան է։ Օպերան բեմադրել է ռեժիսոր Ալեքսանդր Ցուցունավան, ով կրկին բեմադրեց այն 1947 թվականին։ Օպերայի առաջին բեմադրության դիրիժորը Սամուիլ Ստոլերմանն էր։ «Ասք Շոթա Ռուսթավելու մասին» օպերայի առաջին բեմադրությանը մասնակցել են վրացի հայտնի երգիչներ Եկատերինե Սոխաձեն (Նինո), Օլգա Բախուտաշվիլի-Շուլգինան (Գուլչինա), Վանո Սարաջիշվիլին (Շոթա), Ալեքսանդր Ինաշվիլին (Աբուլ Արաբ)։

Վրաստանի թատերական կյանքում նշանակալի իրադարձություն էր նաև «Ասք Շոթա Ռուսթավելու մասին» օպերայի բեմադրությունը Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնում 1923 թվականին։ Բեմադրությունն իրականացրել է Կոնստանտին Մարջանիշվիլին ռեժիսոր Ալեքսանդր Ախմետելիի հետ համատեղ։ Օպերայի հետագա բեմադրություններին մասնակցել են բալետմեյստեր ու պարող Իլյա Սուխիշվիլին (1930), բալետի պարուհի Նինա Ռամիշվիլին, դիրիժոր Եվգենի Միքելաձեն, երգիչներ Ելիզավետա Գոստենինան (Ռուսուդանա) և Գրիգորի Վենաձեն (Աբուլ Արաբ)։

«Դինարա» («Կյանքն ուրախություն է») օպերան ստեղծվել է Վալիկո Գունիայի լիբրետոյի հիման վրա (1924)։ Օպերան բեմադրվել է Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնում 1927 թվականին Կոնստանտին Մարջանիշվիլիի կողմից ռեժիսոր Իվան Փալիաշվիլիի մասնակցությամբ։

  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1929)
  • Ստալինյան մրցանակ (1950) – «Ջուրգայի վահանը» ֆիլմի երաժշտության համար (1944)
  • Աշխատանքայի Կարմիր դրոշի շքանշան (8 ապրիլի, 1948)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Аракишвили Димитрий Игнатьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. MacCauley, Martin (1997), Who's Who in Russia Since 1900, p. 21. Routledge, ISBN 0-415-13898-1.
  5. Mikaberidze, Alexander (ed., 2007). Arakishvili, Dimitri Արխիվացված 2012-02-06 Wayback Machine. Dictionary of Georgian National Biography. Accessed on September 6, 2007.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրի Արակիշվիլի» հոդվածին։