Դիանա Գրիգորյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիանա Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դիանա Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1982 (42 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | սցենարիստ, հեռուստատեսային դեմք և կինոռեժիսոր |
Աշխատավայր | Արմենիա Թի-Վի |
Diana Grigoryan Վիքիպահեստում |
Դիանա Գոռի Գրիգորյան (ապրիլի 11, 1982), հայ հաղորդավար, սցենարիստ, պրոդյուսեր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին ավարտել է Երևանի թիվ 82 միջնակարգ դպրոցը։ 1998-2003 թվականներին սովորել է Երևանի Հրաչյա Աճառյան համալսարանում` իրավագիտություն բաժնում։
1999 թվականից մինչև այսօր աշխատաում է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ իրականացրել է բազմաթիվ հեղինակային հաղորդումներ և վարել, նկարահանել ֆիլմեր, հանդիսացել ամենավարկանիշային սերիալների սցենարների հեղինակը, ինչպես նաև պրոդյուսերը։
1999-2003 թվականներին հեղինակել և վարել է «Բումերանգ» երաժշտական, ժամանցային հաղորդաշարը[2]։ 2004-2008 թվականներին հեղինակել և վարել է «Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիքը» հաղորդաշարը։ 2013 թվականին հեղինակել և վարել է «Փակագծերից դուրս» հեռուստաշոուն։ 2015 թվականին հեղինակել և վարել է «Հայի աչքեր» բարեգործական հեռուստաշոուն[3]։ 2019 թվականից հեղինակել և վարել է «Իմացիր ավելին[4]» հեռուստաշոուն[5]։
Քննադատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակային հեռուստասերիալների բովանդակության պատճառով Դիանա Գրիգորյանի անձը հաճախակի հայտնվում է հանրության քննադատությունների կենտրոնում։ Գրիգորյանի սցենարով ցուցադրված հեռուստասերիալները հաճախակի աչքի են ընկնում սպանության, ծեծի, հայհոյանքի, սեռական խտրականության և այլ բնույթի տեսարաններով և, ըստ քննադատների, որևէ ուսուցողական բնույթ չունեն[6][7][8]։ Գրիգորյանին քննադատում են նաև այն հանգամանքի համար, որ վերջինս հաճախ իր հեղինակային սերիալներում նկարահանվելու է հրավիրում դերասանական կրթություն չունեցող անձանց[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ճակատագրի գերիները», 2007-2008
- «Շփացած խելագարները», 2009
- «Դիմակահանդես», 2009-2010
- «Դժվար ապրուստ», 2011-2013
- «Հարազատ թշնամի», 2013-2015
- «Առաջնորդները», 2015-2017
- «Նռան հատիկ», 2017-2019
- «Գտնված երազ», 2019
- «Անհասցե ծնվածները», 2019-2020
- «Սարի աղջիկ» 2020-2021
- «Երդում» 2021-2022
- «Կույր աշխարհ» 2022-2023
- «Մոխրոտի երազները» 2023-2024
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Diana Grigoryan». IMDb. Վ��րցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ ««Հաղորդաշարը պետք է նայել ուրախությամբ, ոչ թե նախանձով». Դիանա Գրիգորյանի «Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիքը» վերադառնում է եթեր». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Հայի աչքեր Թողարկում 1 / Hayi achqer». 2015 թ․ հուլիսի 12. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Դիանա Գրիգորյանը եթեր է վերադառնում որպես հաղորդավարուհի՝ գիտահանրամատչելի նախագծով». www.tert.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ ԻՄԱՑԻՐ ԱՎԵԼԻՆ-ԿՈՄԻՏԱՍ"Սողոմոն Գևորգի Սողոմոնյան" //IMACIR AVELIN, Վերցված է 2022 թ․ մայիսի 9-ին
- ↑ 6,0 6,1 Բաբաջանյան, Աննա. «Քիչ է` Դիանա Գրիգորյանը սցենարիստն է, նաեւ` գլխավոր հերոսուհին. նոր սերիալ». armlur.am. Ժողովուրդ օրաթերթ. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Ընդդեմ կանանց նկատմամբ սերիալային բռնության». Hetq.am. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա». Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Սպանություն, մազքաշոցի, հայհոյանք և ապտակ․ սրանք են մեդալակիր Դիանա Գրիգորյանի նվաճումները». shabat.am. 2018 թ․ մարտի 9. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.