Jump to content

Դենիս Մալյուսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Մալյուսկա
 
Կուսակցություն՝ Ժողովրդի ծառա
Կրթություն՝ Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ և Լոնդոնի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան և ձեռնարկատեր
Ծննդյան օր նոյեմբերի 19, 1981(1981-11-19)[1] (43 տարեկան)
Ծննդավայր Դունաևցի, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ուկրաինա

Դենիս Մալյուսկա (ուկրաիներեն՝ Денис Леонтійович Малюська, նոյեմբերի 19, 1981(1981-11-19)[1], Դունաևցի, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի իրավաբան և բիզնեսմեն։ BRDO/World Bank Group վարչության նախագահ[2]։ Ուկրաինայի 9-րդ գումարման Ժողովրդական պատգամավոր «Ժողովրդի ծառա» կուսակցությունից[3]։ 2019 թվականի օգոստոսի 29-ից Ուկրաինայի արդարադատության նախարար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (2004) և Լոնդոնի համալսարանում (2016)[4]։ Իրավունքի մագիստրոս[5]։

Երկար ժամանակ աշխատել է որպես իրավաբան՝ մասնագիտանալով ձեռնարկատիրական գործունեության կարգավորման, վեճերի կարգավորման և սնանկության հարցերում։ 2004 թվականին հիմնադրել է «Բիզնես-իրավունք» փաստաբանական ընկերություն։ «Ռոդնիկ Պրեսս» ՍՊԸ-ի հիմնադիր և ղեկավար (հրատարակչական գործունեություն)[6]։

2010 թվականին նշանակվել է Համաշխարհային բանկի խմբի մասնավոր հատվածի զարգացման գծով խորհրդատու։ Այդ պաշտոնում նա տեխնիկական աջակցություն է ցուցաբերել Ուկրաինայի և Կենտրոնական Ասիայի երկրների կառավարություններին։ Հետագայում ընտրվել է BDO/World Bank Group-ի վարչության նախագահի տեղակալ՝ ա��կախ ոչ կառավարական փորձագիտական-վերլուծական կենտրոն, որը ստեղծվել է տնտեսական զարգացման և առևտրի նախարարության և արևմտյան գործընկերների՝ Համաշխարհային բանկի և Կանադայի կառավարության նախաձեռնությամբ[4]։

2019 թվականի նախագահական ընտրություններում «Ժողովրդի ծառա» կուսակցությունից ժողովրդական պատգամավորության թեկնածու, № 21-ը՝ ցուցակում[7]։ Ընտրությունների ժամանակ՝ Համաշխարհային բանկի խմբի մասնավոր հատվածի զարգացման մասնագետ, անկուսակցական[8]։

2019 թվականի օգոստոսի 29-ից Ուկրաինայի արդարադատության նախարարը Գոնչարուկի կառավարությունում[9]։

  • Կին՝ Լյուդմիլա Սերգեևնա Ռաբչինսկայա[10]
  • Երեխաներ՝ Ելիզավետա, Ուլյանա, Սոլոմիա, Նեստոր[10]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Մալյուսկա» հոդվածին։