Դեյզի Հովհաննիսյան
Դեյզի Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1951 (73 տարեկան) կամ 1951 |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (2001) |
Մասնագիտություն | քիմիկոս |
Աշխատավայր | Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Դեյզի Նիկոլայի Հովհաննիսյան (հունվարի 1, 1951 կամ 1951, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2003):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյզի Հովհաննիսյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 1-ին, Բաքու քաղաքում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1974-1991 թվականներին աշխատել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական քիմիայի ինստիտուտում, 1991 թվականից՝ Երևանի պետական ճարտարապետության և շինարարության համալսարանում։ 1994 թվականից եղել է Հայլեռտեխհսկողություն տեսչութան քիմիական բաժնի պետ[1]։ 2001 թվականից տեխնիկական գիտությունների դոկտոր է, 2003 թվականից՝ պրոֆեսոր։
Աշխատանքները վերաբերում են վինիլբենզոյական թթուների, բիս-ածանցյալների սինթեզին և որպես պնդեցուցիչներ դրանց կիրառությանը էպօքսիդային խեժերի ստացման համար։ Մշակել է նոր օրգանական կապակցողներ և դրանց հիման վրա՝ նոր շինարարական բաղադրանյութեր։ Հեղինակ է մեթոդական ձեռնարկների։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեքսահիդրո-սիմ-տրիազիններ. սինթեզ և կիրառություն, Երևան, 1999։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
|