Jump to content

Դեմիեն Շազել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմիեն Շազել
անգլ.՝ Damien Chazelle
ֆր.՝ Damien Chazelle
Ծնվել էհունվարի 19, 1985(1985-01-19)[1][2][3][…] (39 տարեկան)
ԾննդավայրՓրովիդենս, ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան և Փրինսթոնի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ֆրանսիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
ԱմուսինՕլիվիա Համիլթոն
Պարգևներ
IMDbID ID 3227090

Դեմիեն Շազել (անգլ.՝ Damien Chazelle, հունվարի 19, 1985(1985-01-19)[1][2][3][…], Փրովիդենս, ԱՄՆ), ամերիկացի անկախ ռեժիսոր և սցենարիստ, ով հայտնի է «Մոլեգնություն» և «Լա-Լա լենդ» ֆիլմերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Փրովիդենսում։ Նրա մայրը՝ Սիլիան՝ գրող է և պատմության պրոֆեսոր Նյու Ջերսիի քոլեջում։ Նրա հայրը՝ Բերնար Շազելը, ծնվել է ֆրանսիական Կլամարում, դիսերտացիան պաշտպանել է Յելում և ներկայումս հայտնի գիտնական է ինֆորմատիկայի ոլորտում։ Դեմիենը կյանքի վաղ տարիներին տարված էր կինոյով, բայց որոշ ժամանակ անց որոշում է զբաղվել երաժշտությամբ ու ձգտում է դառնալ ջազային, հարվածային գործիքներ նվագող Princeton High School միջնակարգ դպրոցում։ Շազելի համոզմամբ,նա ուներ պահանջկոտ ուսուցիչ, որից էլ ծնվեց Թերենս ֆլետչերի կերպարը «Մոլեգնություն» ֆիլմում. Գլխավոր հերոսի տարբերությամբ, Շազելը հասկանում էր, որ նա այնքան տաղանդավոր չէ, որպեսզի դառնա հանրահայտ երաժիշտ և միջնակարգ դպրոցից հետո վերադառնում է կինո, անվանելով այն իր «առաջին սեր»։ Նա սովորել է Հարվարդի համալսարանի կինոյի բաժնում և ավարտել է այն 2007 թվականին։

Շազելի դեբյուտը որպես ռեժիսոր և սցենարիստ, կայացել է «Գայը ու Մեդլինըայգում նստարանի վրա» ֆիլմով։ Շազելը ռեժիսոր Էդ Գաս-Դոնելլի «Սատանայի վերջին վտարումը։ Երկրորդ գալուստ» ֆիլմի երկրերդ սցենարիստ էր։ Նա սցենար է գրել «Տոնական ավարտ» թրիլլերի համար, որտեղ բեմից վածեցող դաշնակահարը նվագում էր մահու սպառնալիքի տակ։ Հարցազրույցներից մեկում Շազելն ասել է որ նա «վարձով սցենարիստ» էր ու ցանկանում էր գրել իր սեփական պատմությունը։ Շազելը նկարագրել է «Մոլեգնություն» որպես ուրիշ սցենարով տարված լինելու արդյունք։

«Ես ուղղակի կարծում էի, որ այն չի աշխատի, որ այն պետք է թողնել ,ու գրել ավագ դպրոցում ջազային հարվածային գործիքներ նվագողի մասին»։

Նա հայտարարեց, որ չէր ուզում ցույց տալ սցենարը, որովհետև այն չափից շատ անձնական էր, ու «նա այն արկղում դրեց». «Մոլեգնություն» հետաքրքրեց պրոդյուսերներին, բայց նրանցից ոչ ոք այդպես էլ չցանկացավ նկարահանել այդ ֆիլմը։ 85 էջանոց սցենարը մտավ «Լավագույն սցենարների սև ցուցակ»։ Վերջ ի վերջո պրոդյուսերները, այդ թվում նաև Հելեն Էսթաբրուկը, ով հրավիրեց Ջոնաթան Քիմբլ Սիմոնսին Թերենս Ֆլեթչերի դերի համար, համաձայնեցին։ Կարճամետրաժ ֆիլմը, որ ստեղծվել էր որպես կոնսեպցիայի ապացույց, ընդունվել էր «Սանդենս» կինոփառատոնում։ Ֆինանսավորումը աճում էր, և 2014 թվականին այն բավականին հավանության արժանացավ։

«Մոլեգնությունը» շահեց կինոփառատոնի լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակ 2013 թվականին և 2014 թվականին նրան պարգևատրեցին որպես լիամետրաժ ֆիլմ։ Ֆիլմը ստացավ նաև Գրան Պրի և հանդիսատեսի համակրանք ամերիկյան կինոյի փառատոնում, Դովիլում 2014 թվականին։ 2015 թվականի հունվարին լիամետրաժ «Մոլեգնություն ֆիլմը» ստացավ «Օսկարի» 5 նոմինացիա, ներառելով նաև լավագույն ադապտացված սցենարի մրցանակը, և դրանցին երեքը հաղթող ճանաչվեցին։ Շազելը հանդես եկավ որպես «Կլովերֆիլդ, 10» ֆիլմի սցենարիստ, էկրան բարձրացած 2016 թվականի մարտի 11-ին։ Նրան առաջարկեցին տվյալ ֆիլմի ռեժիսոր դառնալ Ջ. Ջ. Աբրամսի փոխարեն, բայց նա մերժեց, քանի որ մտադիր էր աշխատել «Մոլեգնություն» ֆիլմի վրա։ Նրա «Լա-Լա Լենդ» մյուզիքլը Ռայան Գոսլինգի և Էմմա Սթոունի մասնակցությամբ բացեց Վենետիկյան կինոփառատոնը 2016 թվականի օգոստոսի 31-ին։ Այն մտավ ԱՄՆ-ի սահմանափակ վարձույթ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին։ Ֆիլմն արժանացավ քննադատների հավանությանը։

Շազելը կնկարահանի ռիմեյք, «Առաջին մարդը» Ռայան Գոսլինգի մասնակցությամբ։ Այն պատմում է Նեյլ Արմսթրոնգի մասին, որի սցենարիստը կլինի Ջոշ Սինգերը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր Նշումներ ու մրցանակներ RT
2009 Գայը ու Մեդլինը այգում նստարանի վրա Կաղապար:Այո Կաղապար:Այո Կաղապար:Այո Ռեժիսորական դեբյուտ
նաև օպերատոր,մոնտաժող
90 %
2013 Սատանայի վերջին վտարումը։ Երկրորդ գալուստ Կաղապար:Ոչ Կաղապար:Այո Կաղապար:Ոչ Սցենար Էդ Գաս Դոնելլիի հետ համատեղ 16 %
Տոնական ավարտ Կաղապար:Ոչ Կաղապար:Այո Կաղապար:Ոչ 78 %
2014 Մոլեգնություն Կաղապար:Այո Կաղապար:Այո Կաղապար:Ոչ հիմնված է նրա կարճամետրաժ ֆիլմի վրա
Նոմինացիա «Օսկար» լավագույն ադապտացված սցենար
Նոմինացիա BAFTA լավագույն ռեժիսորական աշխատանք
Նոմինացիա Critics’ Choice Movie Awards լավագույն օրիգինալ սցենար
Նոմինացիա լավագույն ռեժիսորական աշխատանք, մրցանակ «Անկախ ոգի»
94 %
2016 Կլովերֆիլդ, 10 Կաղապար:Ոչ Կաղապար:Այո Կաղապար:Ոչ Սցենար համատեղ Ջոշ Քեմփբելի և Մեթթ Շթուքենի հետ 90 %
Լա-Լա Լենդ Կաղապար:Այո Կաղապար:Ոչ Կաղապար:Ոչ Մրցանակ «Ոսկե Գլոբուս» լավագույն ռեժիսուրա
Մրցանակ «Ոսկե Գլոբուս» լավագույն սցենար
Մրցանակ Critics’ Choice Movie Awards լավագույն ռեժիսուրա
Մրցանակ Critics’ Choice Movie Awards օրիգինալ սցենարի համար
Մրցանակ Detroit Film Critics Society Award լավագույն ռեժիսուրայի համար
Մրցանակ Florida Film Critics Circle Award լավագույն ռեժիսուրայի համար
Մրցանակ St. Louis Gateway Film Critics Association Award լավագույն ռեժիսուրայի համար
Մրցանակ Washington D.C. Area Film Critics Association Award լավագույն ռեժիսուրայի համար
Մրցանակ Washington D.C. Area Film Critics Association Award լավագույն օրիգինալ սցենարի համար
Նոմինացիա Florida Film Critics Circle Award լավագույն սցենար
Նոմինացիա Online Film Critics Society Award լավագույն ռեժիսուրա
Նոմինացիա Online Film Critics Society Award լավագույն օրիգինալ սցենար
Նոմինացիա «Ոսկե Առյուծ» Վենետիկյան կինոփառատոն
նոմինացիա San Francisco Film Critics Circle Awardլավագույն ռեժիսուրա
Նոմինացիա San Francisco Film Critics Circle Award լավագույն օրիգինալ սցենար
Նոմինացիա «արբանյակ» լավագույն ռեժիսուրա
Նոմինացիա «արբանյակ» լավագույն օրիգինալ սցենարի համար
Նոմինացիա St. Louis Gateway Film Critics Association Award լավագույն սցենարի համար
Նոմինացիա Vancouver Film Critics Circle Award լավագույն ռեժիսուրա
ՆոմինացիաAACTAլավագույն ռեժիսուրա
Նոմինացիա AACTA լավագույն օրիգինալ սցենար
Նոմինացիա Լոնդոնյան շրջանի կինոգետների մրցանակ լավագույն ռեժիսուրա
նոմինացիաԼոնդոնի կինոգետների մրցանակ լավագույն սցենարի համար
Նոմինացիա մրցանակ ԱՄՆ Գիլդի սցենարիստների լավագույն օրիգինալ սցենար
Մրցանակ BAFTA լավագույն ռեժիսուրա
Նոմինացիա BAFTA լավագույն օրիգինալ սցենար

Մրցանակ «Օսկար» լավագույն ռեժիսուրա

Նոմինացիա «Օսկար» լավագույն օրիգինալ սցենար

93 %

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Damien Chazelle interview, Blacklist».

«Sweeney, Sarah A movie as a mirror. Harvard Gazette (May 14, 2015)».

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմիեն Շազել» հոդվածին։