Դեղին պալատ
Տեսակ | շենք |
---|---|
Երկիր | Դանիա |
Տեղագրություն | Կոպենհագեն |
Փողոց | Amaliegade? (18) |
Ճարտարապետական ոճ | նեոդասական ճարտարապետություն |
Հիմնադրված է | 1764 |
Ճարտարապետ | Nicolas-Henri Jardin? |
Ժառանգության կարգավիճակ | monument on Kulturstyrelsen register? |
Դեղին պալատ կամ Բերգումի առանձնատուն (դան․՝ Det Gule Palæ, անգլ.՝ Bergum's Mansion, 1764, Կոպենհագեն), Ամալիենբորգ թագավորական պալատի մոտ գտնվող ոչ մեծ պալատ, որը տեղակայված է Կոպենհագենի Ֆրեդերիկսթադեն շրջանում։ Ճարտարապետը Նիկոլաս Հենրի Ժարդինն է։ Այն համարվում է նեոկլասիցիզմի ոճով[1] կառուցված կոպենհագենյան առաջին պալատը։
Ի սկզբանե պալատը կառուցվել է որպես բուրգերի տուն, բայց այն ձեռք է բերել դանիական թագավորական ընտանիքը։ Պալատում բնակություն է հաստատել արքայազն Քրիստիան Գլյուքսբուրգցին, երբ առաջին անգամ ժամանել է Կոպենհագեն։ 1863 թվականին նա դարձել է Դանիայի թագավոր Քրիստիան IX: Պալատում ծնվել են ապագա թագավորի երեխաները՝ Ալեքսանդրան՝ Մեծ Բրիտանիայի թագուհին, Մարիան՝ Ռուսաստանի կայսրուհին, Գեորգը՝ Հունաստանի թագավորը, Ֆրեդերիկը՝ Դանիայի թագավորը, Վալդեմարը և Տիրան։ Այսպիսով Դեղին պալատը դարձել է բոլոր թագավորական ընտանիքների նախնիների ծննդավայր։
Ներկայումս պալատը պատկանում է Դանիական պետական ընկերությանը, որը զբաղվում է Դանիայի պետական սեփականության կառավարմամբ, այդ թվում պալատների և ագարակների։ Դեղին պալատում է գտնվում Լորդ Չեմբեռլենի գրասենյակը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոպենհագենի Ֆրեդերիկշթադեն (անգլ.՝ Frederiksstaden) շրջանը հիմնադրվել է 1748 թվականին և ի սկզբանե նախատեսված է եղել կառուցել որպես ռոկոկո ոճով միասնական շրջան։ Բոլոր շենքերը պետք է կառուցվեին միասնական սկզբունքով, ինչպես նախատեսել էր դանիական խոշորագույն ճարտարապետ Նիկոլայ Էյտվեդը (դան․՝ Nicolai Eigtved, (1701—1754)): Նրա մահից հետո ռոկոկո ոճը դուրս եկավ նորաձևությունից։
Դեղին պալատը կառուցվել է 1759-1764 թվականներին առևտրական Հ. Ֆ. Բարգումի համար։ Ինչով էլ պայմանավորված է պալատի առաջին անվանումը` Բարգումի առանձնատուն։ Առանձնատան ճարտարապետը եղել է Նիկոլաս Ժարդինը (անգլ.՝ Nicolas-Henri Jardin (1720-1799))[1]: Այն կառուցվել է նեոկլասիցիզմի ոճով և ճարտարապետական այդ ուղղության առաջին շենքն է Կոպենհագենում։
Թագավոր Ֆրեդերիկ VI-ը պալատը ձեռք է բերել 1810 թվականին որպես դանիական թագավորական ընտանիքի հարազատների բնակության վայր։ 1837 թվականին Ֆրեդերիկ VII թագավորը պալատը փոխանցել է արքայազն Քրիստիան Գլյուքսբուգցուն, երբ նա առաջին անգամ այցելել էր Կոպենհագեն։ Արքայազնն այնտեղ բնակվել է մինչև 1865 թվականը, երբ նա արդեն Դանիայի թագավոր Քրիստիան IX-ն էր։ Դրանից հետո նա տեղափոխվել է Ամալիենբորգ թագավորական պալատ։
Հետագայում Դեղին պալատը դարձել է Քրիստիան XI թագավորի կրտսեր որդու՝ արքայազն Վալդեմար Դանիացու և նրա տիկնոջ Մարիա Օռլեանցու նստավայր։ Արքայազնն այնտեղ ապրել է մինչև մահը՝ 1939 թվականը։ Նա թագավորական ընտանիքի վերջին անդամն էր, որը բնակվել է Դեղին պալատում[2]։
Հավելյալ կառուցապատում և կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքին կից հետագայում կառուցվել է Գարդերսթալդեն (Garderstalden - անգլ.՝ Guard's Stable, գվարդիայի ձիանոց)` պալատի պահակազորայինների և Գլյուքսբուրգների ձիերի համար։ Այն կառուցվել է 1842 թվականին Յորգեն Հանսեն Կոխի կողմից (անգլ.՝ Jørgen Hansen Koch (1787-1860)): 1823 թվականին տանիքը վերածվել է բնակելի սենյակներով մանսարդի։ 2013 թվականին շենքը վերանորոգվել և հարմարեցվել է «Bertelsen & Schewing»[3] ճարտարապետական կազմակերպությանը։ Առաջին հարկում վարչական սենյակներ են, իսկ վերջին հարկում բնակելի սենյակեր։
Տեղակայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղին պալատը գտնվում է Ամալիենբորգի չորս պալատների հարևանությամբ` «Քրիստիան IX» եւ «Քրիստոսի VII» թագավորական պալատները միացնող սյունաշարերի հետևում` Ամալիեգեյդ փողոցի վրա։ Գույքը օգտագործում է Դանիայի թագավորական ընտանիքը։ Պալատում տեղակայված է նաև Չեմբեռլենի գրասենյակը։ Նախկին թագավորական նստավայրը եւ դեղին պալատը այցելուների համար բաց չեն[2]։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղին Պալատ
Լորդ Չեմբեռլենի գրասենյակ
Ամալիեգեյդ 18
1256 Կոպենհագեն Կ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Nicolas-Henri Jardin. En ideologisk nyklassicist (bind 1-2). (դան.)
- ↑ 2,0 2,1 "The Yellow Palace - And the Glückborg Dynasty". Արխիվացված 2009-06-27 Wayback Machine Copenhagen Portal.
- ↑ "Ny function til en ny tid" (in Danish). Bertelsen & Schewing.(չաշխատող հղում)[1]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն |
- Դեղին պալատի պաշտոնական կայք(չաշխատող հղում)
- "The Yellow Palace - And the Glückborg Dynasty". Copenhagen Portal. Արխիվացված 2009-06-27 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դեղին պալատ կատեգորիայում։ |