Դեգու
| |||||
Երկիր | Հարավային Կորեա | ||||
Կարգավիճակ | Անմիջական ենթակայության քաղաք | ||||
Մտնում է | Յոնգնամի մեջ | ||||
Ներառում է | 7 կու, 1 կուն | ||||
Օրենսդրական մարմին | Daegu municipal council? | ||||
Բնակչություն (2009) | 2 512 604 | ||||
Խտություն | 2842 | ||||
Տարածք | 885.62 | ||||
Սահմանակցում է | Հյուսիսային Գյոնգսանգ և Հարավային Գյոնգսանգ | ||||
Ժամային գոտի | +9 | ||||
ISO 3166-2 կոդ | KR-27 | ||||
Հեռախոսային կոդ | +82 053 | ||||
daegu.go.kr/default.aspx | |||||
Դեգու (հանգըլ՝ 대구시), քաղաք Հարավային Կորեայում, Գյոնգսանգբուկ-դո նահանգի վարչական կենտրոնն է։ Հարավային Կորեայի մեծությամբ չորրորդ քաղաքն է (Սեուլից, Բուսանից և Ինչհոնից հետո)[1]։ Պաշտոնական անունն է Մետրոպոլ քաղաք Դեգու և 2016 թվականից համարվում է Կյոնսան պուտկո նահանգի մայրաքաղաքը։
Բնակչությունը՝ ▼2 376 044 մարդ (2023)[2]։ Երկաթուղային տրանսպորտի կարևոր հանգույց է, թեթև և սննդի արդյունաբերության խոշոր կենտրոն։ Կան մեքենաշինական, քիմիական, մետաքսագործական, բամբակեղենի, կաշվի, թղթի, ծխախոտի, բրնձամաքրման, ալրաղացային ձեռնարկություններ, ռետինե իրերի արտադրություն։
Դեգուի մոտ արդյունահանվում է քարածուխ և պղնձի հանքանյութ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեգուն իր պատմության ողջ ընթացքում եղել է խոշոր տրանսպորտային խաչմերուկում՝ գտնվում է Կիմհոգան և Նակտոնգան գետերի հատման կետում։ Չոսոն դինաստիայի ժամանակ եղել է Կյոնսանդոյի մարզի վարչական, տնտեսական և մշակութային կենտրոնը, հետագայում գլխավոր դերը նրանից վերցրեց Բուսանը։
Քաղաքում բազմաթիվ հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել, բացահայտվել են բազմաթիվ բնակավայրեր և մ.թ.ա մինչև 1500-3000 առաջ տարիների թաղումներ։ Հնագույն տեքստերը վկայում են, որ կորեական երեք պետությունների ընթացքում Դեգուն անվանափոխել են Դելգուբելի, որի սկզբնական տարեթիվը նշվում է մ.թ.ա 261 թվականը։ Դելգուբելի վաղ շրջանի մասին ոչինչ չի հիշատակվում, միայն այն, որ մ.թ. 5-րդ դարում ներառվեց Սիլլա պետության մեջ։ Սիլլայի հաղթանակից կարճ ժամանակ անց կորեական մյուս երկու պետությունների (Պեկչե և Կոգուրյո) նկատմամբ 689 թվականին Սիլլայի թագավոր Սինմունը հրամայեց տեղափոխել պետության մայրաքաղաքը Կյոնջուից Դեգու, բայց այդպես էլ չկարողացավ իրականացնել դա։ Արքայի այս ցանկությունը հայտնի է ընդամենը «Սամգուկ Սագի»-ի մեկ տողի շնորհիվ։ Սա կարելի է համարել արքայի ցանկության ապացույց, որ ամրապնդի իր իշխանությունը և պաշտպանի Կյոնջուի քաղաքական վերնախավի ընդդմիական տրամադրությունից, որի պատճառով էլ մայրաքաղաք Սիլլան այդպես էլ չտեղափոխվեց Դեգու։
Դեգու անունը քաղաքն ստացել է 757 թվականին։
Չոսոնի դինաստիայի ժամանակ Դեգուով էր անցնում ամենակարևոր տրանսպորտային երթուղին՝ Յոնամի մեծ ճանապարհը, որով ճանապարհորդները Սեուլով Բուսան էին հասնում։
1601 թվականին Դեգուն դարձավ Կյոնսանդո նահանգի մայրաքաղաքը, և մինչ օրս համարվում է Կյոնսան պուտկո նահանգի մայրաքաղաքը նրա բաժանման՝ 1896 թվականից։ Դեգուում առաջին մշտական շուկաներն առաջացել են Չոսոն դինաստիայի ժամանակ։ Դրանցից ամենահայտնին և գործողը Յանոնսինն է՝ բուսական բժշկության շուկան։ Յանոնսին դարձել է Չոսոնի խոտաբույսերի առևտրի կենտրոններից մեկը և այդպես նա գրավել է այլ երկրների գնորդներին։ Ճապոնացի առևտրականները, որոնք այդ ժամանակներում իրավունք չունեին լինել Նակտոնգան գետի հովտում, վարձում էին սուրհանդակներ, որոնք Յանոնսից գնումներ էին կատարում իրենց համար։
Կլիմա և աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեգուն Հյուսիսային Յոնամ շրջանի ամենախոշոր քաղաքն է։ Դեգուն տեղակայված է խոշոր հովտում, որը շրջապատված է ոչ այնքան բարձր լեռներով։ Քաղաքի հյուսիսում և արևելքում հոսում է Կիմհոգան գետը, արևմուտքում՝ Նակտոնգան գետը։ Կլիման այստեղ մուսսոնային է։
Դեգու(1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 16.5 (61.7) |
22.2 (72) |
26.9 (80.4) |
31.5 (88.7) |
37.4 (99.3) |
38.0 (100.4) |
39.7 (103.5) |
40.0 (104) |
37.5 (99.5) |
30.7 (87.3) |
26.6 (79.9) |
20.8 (69.4) |
40.0 (104) |
Միջին բարձր °C (°F) | 5.5 (41.9) |
8.3 (46.9) |
13.5 (56.3) |
20.6 (69.1) |
25.3 (77.5) |
28.3 (82.9) |
30.3 (86.5) |
31.0 (87.8) |
26.7 (80.1) |
21.9 (71.4) |
14.7 (58.5) |
8.2 (46.8) |
19.5 (67.1) |
Միջին օրական °C (°F) | 0.6 (33.1) |
2.9 (37.2) |
7.8 (46) |
14.3 (57.7) |
19.1 (66.4) |
22.8 (73) |
25.8 (78.4) |
26.4 (79.5) |
21.7 (71.1) |
15.9 (60.6) |
9.0 (48.2) |
2.9 (37.2) |
14.1 (57.4) |
Միջին ցածր °C (°F) | −3.6 (25.5) |
−1.6 (29.1) |
2.8 (37) |
8.4 (47.1) |
13.5 (56.3) |
18.2 (64.8) |
22.3 (72.1) |
22.8 (73) |
17.6 (63.7) |
10.8 (51.4) |
4.2 (39.6) |
−1.5 (29.3) |
9.5 (49.1) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −20.2 (−4.4) |
−16.4 (2.5) |
−10.9 (12.4) |
−6.0 (21.2) |
1.8 (35.2) |
7.8 (46) |
11.3 (52.3) |
12.3 (54.1) |
6.2 (43.2) |
−2.0 (28.4) |
−8.6 (16.5) |
−15.2 (4.6) |
−20.2 (−4.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 20.6 (0.811) |
28.2 (1.11) |
47.1 (1.854) |
62.9 (2.476) |
80.0 (3.15) |
142.6 (5.614) |
224.0 (8.819) |
235.9 (9.287) |
143.5 (5.65) |
33.8 (1.331) |
30.5 (1.201) |
15.3 (0.602) |
1064,4 (41,906) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 4.5 | 5.2 | 7.3 | 7.8 | 8.6 | 9.5 | 14.4 | 12.8 | 9.6 | 5.1 | 5.0 | 4.3 | 94.1 |
% խոնավություն | 54.4 | 53.6 | 54.1 | 53.2 | 58.7 | 65.5 | 73.8 | 72.9 | 71.3 | 64.5 | 60.3 | 56.8 | 61.6 |
Միջին ամսական արևային ժամ | 193.5 | 185.2 | 202.9 | 220.4 | 229.7 | 183.8 | 151.3 | 165.3 | 161.1 | 203.2 | 180.0 | 189.7 | 2266 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Դեգուն կազմված է 7 շրջաններից («կու» կամ «գու») և մեկ գավառից («կուն» կամ «գուն»)։
Անուն | Հանգըլ | Հանչա |
Պուկ կու | 북구 | 北區 |
Տալսո գու | 달서구 | 達西區 |
Տոն գու | 동구 | 東區 |
Չուն գու | 중구 | 中區 |
Նամ գու | 남구 | 南區 |
Սո գու | 서구 | 西區 |
Սուսոն գու | 수성구 | 壽城區 |
Տալսոն գու | 달성군 | 達城郡 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի արդյունաբերության խոշոր ճյուղերն են տեքստիլ արդյունաբերությունը, մետալուրգիան և մեքենաշինությունը[3]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոշոր տրանսպորտային հանգույցներից է, կորեական գերարագ երկաթուղու կանգառներից մեկն է, ունի միջազգային օդանավակայան։
Քաղաքն ունի մետրոպոլիտենի երեք գիծ, որտեղ 2003 թվականին տեղի է ունեցել աղետալի վթար, որի ժամանակ եղավ 198 զոհ։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին քաղաքային մարզադաշտում տեղի են ունեցել ֆուտբոլի աշխարհի 2002 թվականի առաջնության մի քանի խաղեր։
Քաղաքում ավանդաբար ուժեղ դիրք ունի բուդդայականությունը։ Դեգուում կան շատ բուդդայական տաճարներ։ Այստեղ տարածված է նաև կոնֆուցիականությունը և քրիստոնեությունը։
Քաղաքի ճարտարապետությունը պրագամատիկ է և չունի ոճային բազմազանություն։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեգուի ամենաճանաչված զբոսայգիներն են՝ բուդդայական տաճարներով Ապսանը, կորեական պատերազմի թանգարանը, մեխանիկական վերելակները, Պհալգոսանը իր բազմաթիվ վանքերով, Տալսոնը, որը գտնվում է ամրոցի ներսում և կառուցվել են 1500 տարի առաջ, Տուրյուն, որտեղ կա զվարճանքների այգի։
Դեգուում են գտնվում Կյոնջու քաղաքի ավերակները, որը Սիլլայի մայրաքաղաքն էր։
Դեգուի և Չհոնդոյի միջև գտնվում է Պհալջորյոնը, որը Չոսոն դինաստիայի ժամանակ Սեուլից Բուսան հիմնական ճանապարհն էր։
Կրթական համակարգը ներառում է 5 համալսարաններ՝ Կյոնբուկ պետական համալսարանը, Էնհամ ու Կիմյուն համալսարանները։
Դեգուում տեղակայված են երեք ամերիկյան ռազմաբազաներ։
Քաղաքում է գտնվում «Դեգու» ֆուտբոլային ակումբը։
Նշանակալի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջնորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոհ Թաե Վու՝ բանակի գեներալ և Հարավային Կորեայի 13-րդ նախագահ
- Փակ Կըն Հյե՝ Հարավային Կորեայի գործող նախագահ, նախագահ Պարկ Չուն Գիի աղջիկը
Արդյունաբերողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիմ Վու Ջունգ՝ կորեացի գործարար, Daewoo ընկերության հիմնադիր և նախկին նախագահ
Հոգևորականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիմ Սու Հվան՝ կաթոլիկ եկեղեցու առաջին կորեացի կարդինալ։ Նրա հայրը փախել է Չխունչխոնդո մարզի իր հայրենի քաղաքից՝ պահելու իր կրոնը։
Գրողներ, կոմպոզիտորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջաեգվոն Կիմ՝ փիլիսոփա
Դերասաններ և դերասանուհիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շին Սյոնգ Իլ՝ 1960-1970 թվականների կորեացի դերասան
- Սոն Յե Ջին՝ դերասանուհի
- Մուն Չա Վոն՝ դերասանուհի
- Սոն Հե Քյո՝ դերասանուհի
- Մին Հյո Ռին՝ դերասանուհի
- Յու Ահ Ին՝ դերասան
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լի Ման Սու՝ բեյսբոլիստ
- Յանգ Ջուն Հյուկ՝ բեյսբոլիստ
- Լի Սունգ Յոփ՝ բեյսբոլիստ
- Պարկ Չու Յունգ՝ ֆուտբոլիստ
- Ջին Սու Յու՝ կարճ մրցատարածքի չմշկորդ, 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր
- Բաե Սանգ Մուն՝ գոլֆիստ, 2011 թվականի ճապոնիայի Golf տուր մրցաշրջանում առաջատար հաղթողը
- Չոի Դու Հո՝ մարտարվեստի մարզիկ
Գեղեցկուհիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չանգ Յուն Ջոնգ՝ 1988 թվականին «Միսս տիեզերք» մրցույթի մրցանակակիր, 1987 թվականին «Միսս Կորեա» մրցույթի հաղթող
- Սոն Թաե Յոնգ՝ 2000 թվականին «Միսս աշխարհ» մրցույթի մրցանակակիր, 2000 թվականին «Միսս Կորեա» մրցույթի 2-րդ մրցանակակիր, դերասանուհի
- Սեո Էուն Մի՝ 2009 թվականի «Միսս աշխարհ» մրցույթի մրցանակակիր, 2009 թվականի «Միսս Կորեա» մրցույթի մրցանակակիր
- Յու Յե Բին՝ 2013 թվականի «Միսս Կորեա» մրցույթի հաթող, 2014 թվականին մասնակցել է «Միսս տիեզերք» մրցույթին
Կուռքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բե Ջուհյուն (բեմական անունը՝ Irene)` քեյ փոփ աղջիկների խմբի լիդեր, Red Velvet (խումբ)
- Չոի Սեունգչոլ (բեմական անունը՝ S.Coups)` քեյ փոփ տղաների խմբի լիդեր և անդամ, Seventeen (խումբ)
- Կիմ Կիբում (բեմական անունը՝ Key)` քեյ փոփ տղաների խմբի անդամ, SHINee
- Կիմ ՄինՋուն (բեմական անունը՝ Jun. K)` քեյ փոփ տղաների խմբի մեմբեր, 2PM (խումբ)
- Կիմ Թեհյոն (բեմական անունը՝ V)`քեյ փոփ տղաների խմբի անադամ, Bangtan Boys (BTS)
- Մին Յունգի (բեմական անունը՝ Շուգա)՝ քեյ փոփ տղաների խմբի անդամ, Bangtan Boys (BTS)
- Կիմ Յու Ջին՝ (բեմական անունը՝ Ուի)՝ քեյ փոփ աղջիկների խմբի անդամ, After School
- Լի Հի Ջին (բեմական անունը՝ Ռեդ)՝ մոդել և Pungdeng-.E քեյ փոփ խմբի անդամ
- Լի Ջուհյոն՝ քեյ փոփ տղաների խմբի անդամ, Monsta X
- Փակ Ջի Յունգ (բեմական անունը՝ Քահի)՝ նախկին առաջնորդ և անդամ After School խմբում
- Փակ Սոջին՝ քեյ փոփ աղջիկների խմբի լիդեր և անդամ, Girl’s Day
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սունգ Ջայգի՝ իրավապաշտպան
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ատլանտա, ԱՄՆ (նոյեմբերի 10, 1981)
- Ալմա Աթա, Ղազախստան (նոյեմբերի 26, 1990)
- Ցինդաո, Չինաստան (դեկտեմբերի 4, 1993)
- Մինաս Ժերայս, Բրազիլիա (հունիսի 21, 1994)
- Հիրոսիմա, Ճապոնիա (մայիսի 2, 1997)
- Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան (նոյեմբերի 3, 1997)
- Միլան, Իտալիա (դեկտեմբերի 4, 1998)
- Պլովդիվ, Բուլղարիա (հոկտեմբեր 14, 2002)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ударение согласно: Левашов Е.А. Географические имена. Трудные случаи употребления. — М.: АСТ, 2003. — С. 495. — 575 с.
- ↑ https://kosis.kr/statHtml/statHtml.do?orgId=101&tblId=DT_1B040A3&checkFlag=N
- ↑ «Daegu - The City of Textile Industry». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեգու» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 632)։ |