Jump to content

Դաֆի Դաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաֆի Դաք
Առաջին անգամ
հայտնվել է՝
Փորկիի բադերի որսը
Հեղինակներ՝ Թեքս Ավերի
Մարմնավորողներ՝ Մել Բլանկ
Ջեֆ Բերգման
Գրեգ Բարսոն
Ջո Ալեքսեյ
Դի Բրեդլի Բեյքեր
Ջեֆ Բանեթ

Դաֆի դաք (անգլ.՝ Daffy Duck), անիմացված մուլտֆիլմի կերպար՝ արտադրված «Ուորներ եղբայրներ» ընկերության կողմից։ Կերպարը հայտնվել է մուլտֆիլմի սերիաներում, ինչպես «Looney Tunes»-ը և «Merrie Melodies»-ը։ Դաֆին նոր screwball-ի կերպարներից մեկն էր, որ ստեղծվեց 1930-ականների վերջին և այն փոխարինելու եկավ everyman-ի կերպարներին, ովքեր ավելի հայտնի էին տասնամյակ առաջ, ինչպես Միկի Մաուսը և Պոպեյը։ Դաֆին «Looney Tunes/Merrie Melodies» մուլտֆիլմում ամենահայտնի երրորդ կերպարն է։

Ըստ TV Guide-ի թոփ 50 լավագույն մուլտֆիլմային կերպարների ցանկի՝ Դաֆին 14-րդն էր[1]։

Սկիզբը և պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի խոսքերի փոփոխված տարբերակը

Դաֆին առաջին անգամ հայտնվել է Porky's Duck Hunt մուլտֆիլմում՝ թողարկված 1937 թվականի ապրիլի 17-ին։ Մուլտֆիլմի ռեժիսորը եղել է Թեքս Ավերին, իսկ անիմացիոն ռեժիսորը՝ Բոբ Քլամպետը։ «Porky's Duck Hunt»-ի շնորհիվ Լեոն Շլեզինգերի ստուդիան հայտնի դարձավ, սակայն Դաֆին մի նոր բան էր՝ համառ, ամբողջովին անսանձ, մարտական հերոս։

Այդ ժամանակ հանդիսատեսը սովոր չէր տեսնել մուլտֆիլմային մի կերպարի, որ անում է այսպիսի բաներ։ այդ իսկ պատճառով էլ այն մի նոր պայթյուն առաջացրեց։ Մարդիկ թողնում էին թատրոնը՝ խոսելով Դաֆի Դաքի մասին[2]։
- Բոբ Քլամպետ

Վաղ շրջանի Դաֆին ավելի քիչ անթրոպոմորֆիկ է և հիշեցնում է նորմալ սև բադի։ Փաստո��են կերպարի միակ կողմը, որ հաստատուն է մնացել տարիների ընթացքում, նրա ձայնն է, որ կրկնօրինակվում է Մել Բլանկի կողմից։ Այդ կրկնօրինակումը համաշխարհային ռեկորդ է ամենաերկար կրկնօրինակման համար՝ 52 տարի։

Դաֆիի ձայնի ծագումը կարևոր է մի քաննարկմամբ։ Հաճախ կրկնվող պաշտոնական պատմությունը այն մասին է, որ այն ձևավորվել է Լեոն Շլեզինգերի՝ բառերը ոչ հստակ արտահատելու միտումով։ Մել Բլանկի ինքնակենսագրականում, որ կոչվում է «That's Not All Folks!», նա հակասում է այդ կարծիքին։

Show Biz Bugs-ի լոգոն

Դաֆիի չափազանցված շատախոսությունը զարգացել է ժամանակի ընթացքում և այն հատկանշական էր վաղ շրջանի մուլտֆիլմներումԼ Daffy Duck & Egghead-ում Դաֆին չի շատախոսում ընդհանրապես՝ բացառությամբ առանձին նկարված տեսարանը, որում Դաֆին երգում է "The Merry-Go-Round Broke Down" երգը։

«The Scarlet Pumpernickel»-ում (1950) Դաֆին ունի միջին անուն։ Ինչպես նաև Baby Looney Tunes-ի "The Tattletale" տեսարանում Գրենին դիմում է Դաֆիին Դաֆի Հորաթիո Տիբերիուս Դաք։ «The Looney Tunes Show»-ում Դաֆիին հասցեագրվում է նաև Արմանդո և Շելթոն միջնանունները։

Ժամանակակից Դաֆին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաֆիի կկերպարին վերաբերող տարածված ապրանքներ

Դաֆին հայտնվել է ավելի ուշ ստեղծված մուլտֆիլմներում։ Նա «Looney Tunes»-ի այն շատ կերպարներից էր, ովքեր թույլատրված էին Warner Bros.-ի կողմից հայտնվելու 1988 թվականի Դիսնեյի «Who Frames Roger Rabbit» ֆիլմում։ Այդ ֆիլմում Դաֆին կիսում է տեսարան Դիսնեյի մրցակից Դոնալդ Դաքի հետ։ 1987 թվականին Դաֆիի 50-ամյակը նշելու համար «Warner Bros.»-ը թողարկեց թողարկեց «The Duxorcist»-ը, քանի որ այն «Looney Tunes»-ի կարճ տարբերակն էր երկու տասնամյակի ընթացքում։ Դաֆի Դաքը հայտնվել է նաև մի քանի ֆիմային ժողովածուներում՝ այդ թվում և Դաֆիի մասին։ Դրանցից առաջինը թողարկվել է 1983 թվականին. այն կոչվում էր «Daffy Duck's Fantastic Island»։ Երկրորդը՝ «Daffy Duck's Quackbusters»-ը, թողարկվեց 1988 թվականին։ Այն համարվում է Looney Tunes-ի լավագույն կոմպիլացիաներից։ Դաֆին նաև ունեցել է հիմնական դեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Spase Jam»-ը (1996) և «Looney Tunes: Back in Action»-ը (2003

«Tiny Toon Adventures» հեռուստատեսային սերիաներուն Դաֆին ուսուցիչ է Ակմե Լունիվերսիթիուն, որտեղ նա Փլակի Դաքի դաստիարակն ու դասավանդողն է։ Դաֆին ներկայացվում է «Baby Looney Tunes» շոուում որպես մի երեխա և պատահական կամեյոն է «Animatics և Histeria!» ԹիՎի սերիաներում։ «Loonatics Unleashed» շոուի մեջ նրա ժառանգը Դենջր Դաքն է (կրկնօրինակված Ջեյսոն Մարսդենի կողմից), ով նար ոչ հայտնի է իր թիմում։ Այս հայտնությունների գլխավորությունում եսասեր, նյարդային և հավերժաքաղց Դաֆին անձնավորվում է Չակ Ջոնսի կողմից ընդհանուր տարբերակում։

Ավելի հաճախ Դաֆիին տրվել են ավելի լայն դերեր։ Հետևյալ Looney Tunes։ Back in Action-ում Warner Bros.-ը դանդաղ կերպով տեղափոխվել է ավելի մոտ Դաֆիին, ինչպես որ ցուցադրված է 2006 թվականի Bah, Humduck! A Looney Tunes Christmas տեսահոլովակում[3]

Այնուհետև Դաֆին վերադարձավ Cartoon Network The Looney Tunes Show-ում, որ կրկնօրինակվում էր Ջեֆ Բերգմանի կողմից։ Ինչպես Բագսը և նրա հարևանները, Դաֆին չունի ոչ մի տարբերակ վաստակելու գումար և նա վստահում է Բագսին իր ուտելիքի և ապաստանի համար։ Նա բազմաթիվ տարբերակներ է փորձում, որ դառնա հարուստ, սակայն ամեն ինչ վերջանում է նրանով, որ նա կրկին ընկնում է։

Dell Comics Ընկերությունը հրապարակել է Դաֆի Դաքի վերաբերյալ մի շարք կոմիքսային գրքեր, որ սկսվում է «Four Color Comics»-ից։ Կոմիքսների գրքի սերիաները հետագայում շարունակվում էն «Gold Key Comics» Դաֆի Դաք #31-127 (1962–79)-ով։ Սա շարունակվում է Ուիթման Կոմիքսի թողարկմամբ, մինչև որ ընկերությունը վերջնականորեն կատարում է կոմիքսի գրքի հրատարակությունը 1984 թվականի։ 1994 թվականին «DC Comics» ընկերությունը դարձավ կոմիքսների գրքի հրատարակողը, որը ներառում էր «Warner Bros»-ի դասական մուլտֆիլմները և մինչ դա չէր ստացել իր սեփական տիտղոսը, Դաֆին հայտնվեց «Looney Tunes»-ի շատ քննարկումներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Բոլոր ժամանակների լավագույն մուլտերի ցանկը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
  2. Schneider. : 150. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  3. «Daffy Duck (as Duck Dodgers) and Cadet Porky Pig with the Powerpuff Girls». TV Guide Magazine Cover - Photo Gallery: Powerpuff Girls. Tvguide.com. 2009 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաֆի Դաք» հոդվածին։