Դավիթ VIII
Դավիթ VIII | |
---|---|
Ծնվել է՝ | 1273 |
Մահացել է՝ | 1311 |
Վախճանի վայր | Վրաստան |
Երկիր | Վրաստան |
Տոհմ | Բագրատիոնիներ |
Հայր | Դեմետրիուս II[1] |
Մայր | Megale Komnena?[1] |
Երեխաներ | Գեորգ VI |
Հավատք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Դավիթ VIII (1273 - 1311, Վրաստան), Բագրատունիների արքայատոհմից, Վրաստանի թագավոր(1293-1311):
Ավագ որդին Դեմետրե II-ի (Տրապիզոնուհի կնոջից)։
Դավիթը Վրաստանի թագավոր էր նշանակվել Ռումելական 1293 թվականի ապստամբության ժամանակ ռազմական ծառայության համար։ Հաջորդել է հորաքրոջ որդուն՝ Վախթանգ II-ին։ Դավիթ VIII-ի թագավորությունը իրականում տարածվում էր թագավորության արևմտյան մասի վրա, չնայած որ Արևմտյան Վրաստանը Բագրատունիների Իմերեթյան ճյուղի տիրապետության տակ էր եղել 1259 թվականից։ Դավիթը աջակցում է Բաիդու խանին երկրում եղած ներքին հակասությունները վերացնելու համար, սակայն Բաիդու խանը սպանվում է, և նրան փոխարինում է Ղազան խանը, ով հրամայում է վրաց թագավորին գալ Թավրիզ։ Հիշելով հոր ճակատագիրը՝ Դավիթը հրաժարվում է գնալ և պատրաստվում է պատերազմի։ Ղազան խանը պատժիչ արշավախումբ է ուղարկում երկիր։ Դավիթ VIII-ը պատսպարվում է Մթիուլեթի լեռներում և պարտիզանական կռիվների միջոցով հաղթում է մոնղոլական բանակին։ Հետագայում Դավիթի դեմ կռվի է դուրս գալիս մոնղոլական մեկ այլ բանակ, որին չի հաջողվում թափանցել երկրի խորքերը, և զինադադար է կնքվում մոնղոլների և Դավիթի միջև։ Դավիթը իր եղբոր հետ ճանաչվում է անկախ և իշխանություն է ձեռք բերում Ջավախքի հարավային մասի վրա։ Նա բարիդրացիական հարաբերություններ է հաստատում եգիպտական մամլուքների հետ։ Դավիթ VIII-ը ամուսնացել է երկու անգամ։ Առաջինը մոնղոլ արքայադուստր Օլջաթի հետ, երկրորդ անգամ՝ վրաց ազնվական Համադա Սուրամելիի դստեր հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են ��Դավիթ VIII» հոդվածին։ |
|
Kapananadze, D. G. Gruzinskaja Numizmatika. Moskau 1955