Դավիթ Սարգսյան (ֆիզիոլոգ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1947[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 7, 2010[1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Գերմանիա |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | ՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ |
Գիտական աստիճան | Կենսաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | ռեժիսոր, կինոքննադատ, սցենարիստ, ֆիզիոլոգ և կինոռեժիսոր |
Զբաղեցրած պաշտոններ | թանգարանի տնօրեն |
Դավիթ Աշոտի Սարգսյան (սեպտեմբերի 23, 1947[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 7, 2010[1], Մյունխեն, Գերմանիա), ռուս ֆիզիոլոգ, կինովավերագիր, արվեստաբան, համադրող, Ալեքսեյ Շչուսևի անվան Պետական ճարտարագիտական գիտահետազոտական թանգարանի տնօրեն[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Սարգսյանը ծնվել է 1947 թվականին Երևանում։ Հայրը զինվորական էր, մայրը՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի։
Դ․ Սարգսյանը ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը՝ «Մարդու ֆիզիոլոգիա» մասնագիտությամբ։ Կենսաբանական գիտությունների թեկնածու է, ավելի քան տասը տարի աշխատել է Կենսաբանական ակտիվ նյութերի անվտանգության համառուսաստանյան գիտական կենտրոնում։ Մշակել է նոր դեղամիջոց՝ Ամիրիդին, որն օգտագործվում է Ալցհեյմերի հիվանդության բուժման համար։
1980-ականների կեսերից որպես երկրորդ ռեժիսոր Դ․ Սարգսյանն աշխատել է «Մոսֆիլմ» ստուդիայում, որպես կինոքննադատ՝ «Ռուսական միտք» (ռուս.՝ Русская мысль) թերթում և «Կինոսցենարներ» (ռուս.՝ «Киносценарии») ամսագրում։ Համառուսական հեռուստաընկերությունում աշխատել է որպես հեռուստահաղորդումների և վավերագրական ֆիլմերի հեղինակ և ռեժիսոր։ Մասնակցել է ավելի քան 20 վավերագրական ֆիլմերի ստեղծմանը։
2000 թվականի հունվարի 1-ից աշխատե�� է որպես Պետական ճարտարագիտական գիտահետազոտական թանգարանի տնօրեն։
Դ․ Սարգսյանը եղել է Դոմ Նաշչոկին պատկերասրահի հիմնադիրներից մեկը, համակարգել է Մոսկվա - Բեռլին.1950-2000։ Ճարտարապետություն» և Վենետիկի բիենալեի «Երկու թատրոն» ցուցահանդեսները։
Եղել է պատմական ճարտարապետական ժառանգության ակտիվ պաշտպան, դեմ է եղել Մոսկվայի պատմական վայրերի վերակառուցմանը, ինչպես նաև Մոսկվա հյուրանոցի և Ցարիցինոյի պալատական համալիրի վերակառուցմանը։
Դ․ Սարգսյանը մահացել է Մյունխենի կլինիկաներից մեկում 2010 թվականի հունվարի 7-ին, 63 տարեկան հասակում։ Թաղվել է Մոսկվայում՝ Տրոեկուրովյան գերեզմանատանը։ 2011 թվականին գերեզմանի վրա հուշարձան են կանգնեցրել ճարտարապետներ Յուրի Գրիգորյանը և Ալեքսանդր Բրոդսկին։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընկեր Կոլլոնտայը և նրա սիրելիները
- Աննա Կարամազոֆ
- Վոկալ զո��գահեռներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- пресс-досье на сайте музея архитектуры
- Пресс-портрет на яндекс.новости
- http://www.snob.ru/fp/entry/11199(չաշխատող հղում)
- http://www.snob.ru/profile/about/5192(չաշխատող հղում)
- «Умер директор музея архитектуры имени Щусева Давид Саркисян» (ռուսերեն). Lenta.ru. 2010 թ․ հունվարի 7. Վերցված է 2010 թ․ հունվարի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - «Умер директор Музея архитектуры Давид Саркисян». Вести.Ru. Վերցված է 2010 թ․ հունվարի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
- Мария Цанцаноглу (2010 թ․ հունվարի 11). «Памяти Давида Саркисяна». Γосударственный музей современного искусства (Салоники). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 23-ին.(ռուս.)(հուն.)
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 7 մահեր
- 2010 մահեր
- Մյունխեն քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային սցենարիստներ
- Հայ ֆիզիոլոգներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Խորհրդային արվեստաբաններ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ