Jump to content

Դավիդ Յուրասեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիդ Յուրասեկ
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 7, 2000(2000-08-07)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Ուհերսկե Հրադիշտե[1] կամ Dolní Němčí[2]
Հասակ 1,83 մետր
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2007—2009 Չեխիա Դոլնի Նեմչի
2009—2015 Չեխիա Սլովացկո
2015—2020 Չեխիա Զբրոյովկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2020 Չեխիա Զբրոյովկա 6 (0)
2020—2021 Չեխիա Պրոստեյով 25 (3)
2021—2022 Չեխիա Մլադա Բոլեսլավ 15 (1)
2020—2023 Չեխիա Սլավիա (Պրահա) 42 (3)
2022  Չեխիա Սլավիա Բ 1 (0)
2023— Պորտուգալիա Բենֆիկա 6 (0)
2024—  Գերմանիա Հոֆենհայմ 6 (0)
Ազգային հավաքական
2017 Չեխիա Չեխիա (մինչև 17) 1 (0)
2021—2022 Չեխիա Չեխիա (մինչև 21) 6 (0)
2023— Չեխիա Չեխիա 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 4 ապրիլի, 2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 4 ապրիլի, 2024

Դավիդ Յուրասեկ (չեխ․՝ David Jurásek, օգոստոսի 7, 2000(2000-08-07)[1], Ուհերսկե Հրադիշտե[1] և Dolní Němčí[2]), չեխ ֆուտբոլիստ, պորտուգալական «Բենֆիկա» ակումբի և Չեխիայի հավաքականի կիսապաշտպան։ Վարձավճարով հանդես է գալիս գերմանական «Հոֆենհայմ» ակումբում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրասեկը «Դոլնի-Նեմչի», «Սլովացկո» և «Զբրոյովկա» ակումբների սան է։ 2020 թվականի հունիսի 1-ին մայրաքաղաքային «Դուկլայի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Չեխիայի առաջին դիվիզիոնում՝ «Զբրոյովկայի» կազմում[3]։ Նույն թվականի ամռանը Յուրասեկը տեղափոխվել է «Պրոստեյով»։ Օգոստոսի 22-ին «Բլանսկոյի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[4]։ 2021 թվականի ապրիլի 15-ին «Վիսոչինայի» դեմ խաղում Դավիդը խփել է իր առաջին գոլը «Պրոստեյովի» կազմում[5]։

2021 թվականի ամռանը Յուրասեկը տեղափոխվել է «Մլադա Բոլեսլավ»։ Օգոստոսի 21-ին «Տեպլիցեի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Առաջին լիգայում[6]։ Հոկտեմբերի 16-ին «Բոհեմիանս 1905»-ի դեմ խաղում Դավիդը խփել է իր առաջին գոլը «Մլադա Բոլեսլավի» կազմում[7]։

2022 թվականի սկզբին Յուրասեկը տեղափոխվել է մայրաքաղաքային «Սլավիա»։ Փետրվարի 13-ին «Սլովացկոյի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[8]։ Ապրիլի 24-ին «Գրադեց-Կրալովեի» դեմ խաղում Դավիդը խփել է իր առաջին գոլը «Սլավիայի» կազմում[9]։ 2023 թվականին Յուրասեկն օգնել է ակումբին նվաճել Չեխիայի գավաթը։ Նույն թվականի ամռանը Յուրասեկը տեղափոխվել է պորտուգալական «Բենֆիկա»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 14 միլիոն եվրո[10]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի մարտի 24-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Լեհաստանի հավաքականի դեմ Յուրասեկը նշել է նորամուտը Չեխիայի հավաքականի կազմում[11]։

Հավաքականում ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2024 թվականի ապրիլի 4-ի դրությամբ
Խաղերը Չեխիայի հավաքականում
Ամսաթիվ Հակառակորդ Հաշիվ Գոլեր Մրցությւոն
1 24 մարտի, 2023 Լեհաստան Լեհաստան 3:1 - ԵԱ-2024 ընտրական փուլ
2 27 մարտի, 2023 Մոլդովա Մոլդովա 0:0 - ԵԱ-2024 ընտրական փուլ
3 17 հունիսի, 2023 Ֆարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ 3:0 - ԵԱ-2024 ընտրական փուլ
4 12 հոկտեմբերի, 2023 Ալբանիա Ալբանիա 0:3 - ԵԱ-2024 ընտրական փուլ
5 15 հոկտեմբերի, 2023 Ֆարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ 1:0 - ԵԱ-2024 ընտրական փուլ
6 22 մարտի, 2024 Նորվեգիա Նորվեգիա 2:1 - Ընկերական խաղ
7 26 մարտի, 2024 Հայաստան Հայաստան 2:1 - Ընկերական խաղ

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սլավիա» (Պրահա)
  • Չեխիայի գավաթակիր - 2022/23
«Բենֆիկա»
  • Պորտուգալիայի սուպերգավաթակիր - 2023

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 National-Football-Teams.com
  2. 2,0 2,1 2,2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. «Զբրոյովկա VS. Դուկլա Պրահա 0:0» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  4. «Պրոստեյով VS. Բլանսկո 1:1» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ օգոստոսի 22.
  5. «Պրոստեյով VS. Վիսոչինա 2:4» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  6. «Մլադա Բոլեսլավ VS. Տեպլիցե 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  7. «Մլադա Բոլեսլավ VS. Բոհեմիանս 1905 4:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  8. «Սլովացկո VS. Սլավիա Պրահա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  9. «Գրադեց Կրալովե VS. Սլավիա Պրահա 4:3» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ ապրիլի 24. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  10. Malý, Jan (2023 թ․ հուլիսի 10). «Jurásek už patří Benfice, je jejím druhým nejdražším obráncem v historii». Sport.cz (չեխերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
  11. «Չեխիա VS. Լեհաստան 3:1» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]