Դանիլ Կորեցկի
Դանիլ Կորեցկի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1948[1] (76 տարեկան) |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, դասախոս, գիտնական, սցենարիստ և քրեագետ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռոստովի պետական համալսարան |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Ժանրեր | թրիլեր |
Պարգևներ | |
Danil Koretskiy Վիքիպահեստում |
Դանիլ Արկադևիչ Կորեցկի (ռուս.՝ Дани́л Арка́дьевич Коре́цкий, օգոստոսի 4, 1948[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային ռուս գիտնական-քրեագետ, գրող և սցենարիստ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր իրավաբան, պաշտոնաթող ոստիկանության գնդապետ, Ներքին գործերի նախարարության պատվավոր աշխատակից։
Դանիլ Կորեցկու գրած քառասունութ գրական աշխատությունները տպագրվել են ավելի քան 200 հրատարակություններով՝ 20 միլիոն ընդհանուր տպաքանակով։ Որոշ աշխատանքներ թարգմանվել են օտար լեզուներով և հայտնի են աշխարհի շատ երկրներում։ Նրա վեպերի և սցենարների հիման վրա նկարահանվել է երեք գեղարվեստական ֆիլմ և երեք հեռուստասերիալ։ Հեղինակ է նաև 250 գիտական աշխատությունների, ավելի քան 400 դատական ակնարկների և հոդվածների, որոնք տպագրվել են կենտրոնական և տեղական թերթերում և ամսագրերում։ Հեղինակ է 12 առաջարկությունների, որոնք դարձել են օրենքներ և կիրառվում են պրակտիկայում, «Զենքի մասին» այլընտրանքային ծրագրի մշակողներից է։ Ռուս գրողների միության անդամ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիլ Կորեցկին ծնվել է 1948 թվականի օգոստոսի 4-ին, Դոնի Ռոստովում, բժիշկներ` ատամնաբույժ Արկադի Լվովիչի և սրտաբան Յուլիա Գեորգիևնա Կորեցկիխի ընտանիքում։ Ծնվելուց հետո հայրը ցանկացել էր տղային տալ Դոն անունը՝ ի պատիվ իր եղբոր, որը հերոսաբար զոհվել էր Հայրենական մեծ պատերազմում։ Սակայն Քաղաքացիական կացության ակտերի գրասենյակը հրաժարվել էր գրանցել այդ անունը՝ վկայակոչելով այն փաստը, որ նման անուն որևէ ցուցակում չկա։ Այն փաստը, որ հայրը ներկայացրել է հանգուցյալ եղբոր՝ Դոն անունով փաստաթղթերը, ոչինչ չէր փոխել։ Այնուհետև տղան գրանցվել է Դանիլի անունով, մեկ «ի»-ով՝ հակառակ Դանիիլ դասական անվանմանը[3]։ Երեխա ժամանակ Դանիլը երազում էր դառնալ լրագրող և խուզարկու[2]։
1967 թվականին ավարտել է Ռոստովի ռադիոտեխնիկական տեխնիկումը, 1972 թվականին՝ Ռոստովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Ծառայողական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո Կորեցկին աշխատել է որպես քննիչ Դոնի Ռոստովի Կիրովսկի շրջանի դատախազությունում։ 1975 թվականին նշանակվել է ՌԽՖՍՀ արդարադատության նախարարության Կենտրոնական Հյուսիսային Կովկասի դատաբժշկական լաբորատորիայի փորձաքննության բաժնի ավագ գիտաշխատող։ Այնտեղ աշխատել է մինչև 1980 թվականը։ 1981 թվականից մինչև 2011 թվականը ծառայել է ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիայի Ռոստովի ֆակուլտետում, իսկ ավելի ուշ՝ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության «Ռոստովի» իրավաբանական ինստիտուտում (Քրեագիտության և քրեակատարողական իրավունքի ամբիոն)։ Նա եղել է այս ամբիոնի առաջին ղեկավարը։
2011 թվականից եղել է Հարավային դաշնային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսոր (Քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոն)։ Իր գործունեության հենց սկզբում նա փորձում է վեպեր և վիպակներ գրել քրեական թեմաներով։ Չնայած այն բանին, որ Կորեցկին օրինակելի քննիչ էր, ղեկավարները զգուշանում էին նրանից՝ արիստոկրատական սովորությունների, ազգանվան և գրական փորձի պատճառով։ Նրան կուսակցության մեջ չեն ընդունել, ինչը, սակայն, չի արգելակել նրա կարիերայի աճին[4]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա գրել է ավելի քան չորս հարյուր դատական ակնարկներ և հոդվածներ կենտրոնական ու տեղական թերթերում և ամսագրերում։ Մասնակցել է նաև բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների` «Թեմա», «Ի՞նչ, որտե՞ղ ե՞րբ», «Ազգային հետաքրքրություն», «Մշակութային հեղափոխություն», «Գործ է լսվում», «Դեպի պատնեշ», «Բոլորը միասին», «Հատուկ հետաքննությունների գործակալություն», «Ծնվել է ԽՍՀՄ-ում»։
Կորեցկու ստեղծագործության հիմնական ուղղությունը քրեական սյուժեներն են, որոնք մասամբ հիմնված են իրական իրադարձությունների և քրեական գործերի վրա։ Դանիլ Արկադևիչի ստեղծագործության գլխավոր հերոսները հաճախ ունեն իրենց իրական նախատիպերը։
Օրինակ՝ ՆԳՆ վետերան Նիկոլայ Իվանովիչ Բիչկովից, որը աշխատել է Բերիայի ենթակայության տակ և եղել է գերմանական թիկունքում ՝ դիվերսիոն խմբի կազմում, «ստեղծվել է» վետերան Իգնատ Ֆիլիպովիչ Սիզովի կերպարը։ «Անտիքիլեր» շարքի վեպերի հերոս Ֆիլիպ Կորնևի (Աղվես) նախատիպը եղել է քրեական հետախուզության տեսուչ Անատոլի Ռուբլևը, ով ունեցել է Աղվես մականունը։ Նրա կյանքի շատ իրական դրվագներ, որոնք ընդգրկվել են վեպերում, ընթերցողի կողմից երբեմն ընկալվում են որպես հնարանք։ Դժբախտաբար, Ռուբլևը վաղաժամ մահացավ սրտի կաթվածից։ Կորեցկու մեկ այլ ծանոթ, որը եղել էր ձերբակալման խմբի ղեկավար, մարտնչել Չեչնիայում, դեռ ավելին, գրում էր շատ լավ, կենսական երգեր, հատուկ նշանակության ջոկատների հրամանատարների նախատիպն էր Դանիլ Արկադևիչի վեպերում։ Հաճախ Կորեցկու սյուժեները («Ռոքնռոլ Կրեմլում», «Գայլի նշաններ» և «Զինվոր մեծ խաղում», «Ատոմային գնացք», «Փրկիր դեսպանատունը» և այլն), հեղինակի կողմից միահյուսվում են միստիզմի և ֆանտաստիկայի տարրերի հետ, որոնք հիմնված են Ռուսաստանի քաղաքային լեգենդների սյուժեների վրա (մուտանտ առնետները մոսկովյան մետրոյում, Մետրո-2 և այլն) և բնորոշ չեն գրքերի ընդհանուր սյուժեի կողմնորոշման համար։
Կորեցկու մի շարք գրքերում շոշափում են ստորգետնյա ապաստարանների հետազոտության և Լիբերիայի լեգենդների որոնումների թեման։
Լեզվաբանական պրոֆիլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործություններում նախադասությունների երկարությունը միջին է, երկխոսություններն օգտագործվում են չափավոր։ Ածականների և բայերի քանակը հավասարակշռված է, օգտագործման տոկոսը` միջին։ Ծառայողական բառերը (դերանուններ, նախդիրներ, կապեր, ձայնարկություններ, մասնիկներ և ներածական բառեր) օգտագործվում են ծայրահեղ հազվադեպ[5]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]250 գիտական աշխատությունների հեղինակ է, «Զենքի իրավական կանոնակարգի մասին» հրապարակված օրենքի նախագծի մշակողներից մեկն է, զբաղվում է իրավագիտության բնագավառում «հանցավոր արմալոգիայի» ուղղությունների և զենքի կիրառման իրավական կանոնակարգի տեսության մշակման աշխատանքներով, ուսումնասիրում է զինված, կենցաղային և ժամանակակից տարբեր տեսակի հանցագործությունների կանխարգելման խնդիրները։ Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են երեսունհինգ թեկնածուական դիսերտացիաներ։ Օրենսդրության կատարելագործման վերաբերյալ գիտական հրապարակումներում նրա կողմից արված 12 առաջարկները հետագայում իրենց արտացոլումն են գտել զենքի մասին օրենքներում, Ռուսաստանի քրեական օրենսգրքում և այլ նորմատիվ ակտերում։ Զենքի մարտական օգտագործման խնդիրների վերաբերյալ նրա գիտական և գործնական ձեռնարկները օգտագործվել են ոստիկանության և հատուկ (կառավարական) կապի ծառայողների ուսուցման գործընթացում։
Հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Դանիլ Արկադիևիչ Կորեցկու՝ իր հոբբին գրականությունն է, երբ ինքը զբաղված է գիտությամբ և գիտությունը, երբ զբաղված է գրականությամբ։ Նրա սիրած գրողներն են Ջոն Լե Քարը և Թոմ Քլենսին, սիրած ուտեստները` խորովածը և խեցգետինը, սիրած մեքենան` «Լեքսուսը»[6]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության պատվավոր աշխատակից
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ (1999)
- «Անթերի ծառայության համար» մեդալներ 1, 2 և 3 աստիճաններ (1995, 2000, 2005)
- «200 տարի ՆԳՆ Ռուսաստան» մեդալ (2002)
- Դաշնային քրեակատարողական ծառայության արծաթե մեդալ (2008)
- «ՆԳՆ-ում գերազանց ծառայության համար» կրծքանշան (1994)
- «Ֆեմիդա» բարձրագույն իրավաբանական պարգև (2004)
- ԽՍՀՄ ՆԳՆ և ՌԴ ՆԳՆ 4 գրական մրցանակներ
- Ռուսաստանի վաստակավոր իրավաբան
- Պարգևատրվել է անվանական զենքով
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործությունների ցիկլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Опер Крылов
- Антикиллер
- Пешка в большой игре
- Оперативный псевдоним
- Секретные поручения
- Знаки «Волка»
- Похититель секретов
- Рок-н-ролл под Кремлём
- (2009) — Атомный поезд
- (2009) — Рок-н-ролл под Кремлём
- (2009) — Рок-н-ролл под Кремлём. Книга 2. Найти шпиона
- (2009) — Рок-н-ролл под Кремлём. Книга 3. Спасти шпиона
- (2011) — Рок-н-ролл под Кремлём. Книга 4. Ещё один шпион
- (2012) — Рок-н-ролл под Кремлём. Книга 5. Освобождение шпиона
- (2014) — Рок-н-ролл под Кремлём. Книга 6. Шпионы и все остальные
- Менты не ангелСериалы
- (2011) — Менты не ангелы, но…
- Перстень Иуды
- (2012) — Перстень Иуды (в с
- Меч «Немезиды»
- «Сандал»
Սերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կրիմինալ արկածներ (պատմական ցիկլ)
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- (1988) — Принцип карате
- (1991) — Привести в исполнение
- (1992) — Смягчающие обстоятельства
- (1994) — Пешка в большой игре
- (1995) — Антикиллер
- (1995) — Акция прикрытия
- (1996) — Основная операция
- (1997) — Оперативный псевдоним
- (1998) — Антикиллер 2
- (1998) — Секретные поручения
- (1999) — Подставная фигура
- (2000) — Татуированная кожа
- (2003) — Расписной
- (2004) — Атомный поезд
- (2005) — Код возвращения
- (2006) — Секретные поручения-2
- (2007) — Рок-н-ролл под Кремлём
- (2008) — Рок-н-ролл под Кремлём. Книга 2. Найти шпиона
- (2009) — Антикиллер 3: Допрос с пристрастием
- (2009) — Рок-н-ролл под Кремлём. Книга 3. Спасти шпиона
- (2009) — Отдалённые последствия. Иракская сага
- (2010) — Меч Немезиды
- (2010) — Когда взорвётся газ?
- (2011) — Рок-н-ролл под Кремлём. Книга 4. Ещё один шпион
- (2011) — По следу черта (Татуированная кожа-3)
- (2011) — Менты не ангелы, но…
- (2012) — Рок-н-ролл под Кремлём. Книга 5. Освобождение шпиона
- (2012) — Перстень Иуды (в соавторстве с Сергеем Куликовым)
- (2012 ) — Антикиллер-4. Счастливых бандитов не бывает
- (2012) — Охота на охотника (сюжет х/ф Хищник 1987 г. США)
- (2013) — Эмблема с секретом (Похититель секретов-3)
- (2013) — Музейный артефакт (Перстень Иуды-2)
- (2013) — Рок-н-ролл под Кремлём. Книга 6. Шпионы и все остальные
- (2014) — Джекпот для лоха
- (2014) — Спасти посольство
- (2014) — Кто не думает о последствиях (Меч Немезиды-2)
- (2014) — Антикиллер-5. За своего
- (2015) — Время мечей (Меч Немезиды-3)
- (2015) — Логика выбора (расширенный вариант рассказа 1984-го года).
- (2015) — Найти Сатану
- (2015) — По понятиям Лютого (Перстень Иуды 3)
- (2016) — Антикиллер-6 Справедливость точно не отмеришь.
- (2015) —«Сандал» пахнет порохом (в соавторстве с И.Текаловым)
- (2017)— Большой куш
- (2015) — Две жизни комэска Семёнова
- (2015)— Усмешка Люцифера (Перстень Иуды 4)
- (2015) - «Сандал», которого не было
- (2015) - Лабутены для Золушки
Վիպակներ և պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (1984) — Логика выбора
- (1985) — Адмиральский кортик
- (1988) — Свой круг(расширенная версия "Адмиральского кортика")
- (1990) — Флешь-атака
- (1990) — Чего не может делать машина
- (1991) — Задержание
- (1993) — Ведётся розыск
- (1994) — Вопреки закону
- (1995) — В конечном счёте
- (1995) — Двое
- (1995) — Код справедливости
- (1995) — Охота
- (1995) — Ошибка
- (1995) — Стерильная планета
- (1995) — Трефовый туз
- (1995) — Шок
- (2003) — Парфюм в Андорре
- (2003) — Адрес командировки — тюрьма
- (2007) — Жаркое рождество в Дубае
- (2007) — Русская зима в Вене
- (2009) — Бехеровка на аперитив
- (2009) — Маяк в Борсхане
- (2010) — Закон и молоток
Վավերագրական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (1998) — Разящий удар
- (2000) — Ментовская работа
- (2000) — Опер по прозвищу «Старик»
- (2007) — Похититель секретов
- (2009) — Похититель секретов — 2
Այլ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (1997) — Комплексное криминологическое исследование тяжких преступлений, совершаемых с применением оружия.
- (2003) — Личность вооружённого преступника и предупреждение вооружённых преступлений. (Соавтор: Л. М. Землянухина).
- (2003) — Уголовно-правовой режим средств самообороны. Спецкурс по криминальной армалогии
- (2003) — Оружие в судебной практике. (Соавтор: В. В. Золотых)
- (2004) — Современный бандитизм: Криминологическая характеристика и меры предупреждения. (Соавтор: Т. А. Пособина).
- (2005) — Нелетальное оружие
- (2006) — Криминальная армалогия. Учение о правовом режиме оружия
- (2006) — Криминальная субкультура и её криминологическое значение. (Соавтор: В. В. Тулегенов)
- (2006) — Оружие и его незаконный оборот: Криминологическая характеристика и предупреждение. (Соавтор: Э. В. Солоницкая)[7].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիլ Կորեցկի» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 4 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Ռոստովի պետական համալսարանի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Խորհրդային գրողներ
- Ռուս սցենարիստներ
- Խորհրդային սցենարիստներ
- Քրեագետներ
- Դետեկտիվ արձակի հեղինակներ
- Թրիլերների հեղինակներ
- Ռուս գիտնականներ
- Իրավաբանական գիտությունների դոկտորներ