Jump to content

Դամիեն Սարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դամիեն Սարգ
Բնօրինակ անունֆր.՝ Damien Sargue
Ծնվել էհունիսի 26, 1981(1981-06-26) (43 տարեկան)
Կան
Երկիր Ֆրանսիա
Ժանրերմյուզիքլ և լատինոամերիկյան երաժշտություն
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլUniversal Music Group
ԱմուսինJoy Esther?
Կայքdamiensargue.art.pl
 Damien Sargue Վիքիպահեստում

Դամիեն Սարգ (ֆր.՝ Damien Sargue, իրական անվանումը՝ Դամիեն Գրա, ֆր.՝ Damien Gras; հունիսի 26, 1981(1981-06-26), Կան), ֆրանսիացի երգիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամիեն Սարգը ծնվել է 1981 թվականի հունիսի 26-ին Ֆրանսիայի Կան քաղաքում։ Նրա մայրը՝ Միրիամը եղել է անշարժ գույքի գործակալ, իսկ հայրը՝ Պիեռը եղել է շինարարության ղեկավար։ Նրա ծնողները բաժանվել են, երբ երեխան եղել է դեռ մեկ տարեկան։ Դամիենը ունի եղբայր՝ Ժուլիենը և երկու քույր՝ Սառան և Ժյուլին։ Մոր կամքով ութ տարեկանից սկսել է զբաղվել վոկալով։

Տասը տարեկանում Դամիենը, «Emmen-moi» երգով, «Sacrée soirée» (հայերեն՝ Սուրբ երեկո) հաղորդաշարի ժամանակ հաղթել է TF1 հեռուստաընկերության «Les numeros 1 de demain» (հայերեն՝ Վաղվա օրվա համար 1) մրցույթը և ստացել հրավեր՝ ձայնագրելու սինգլ։ «Emmene-moi» սինգլը ձայնագրվել է 1992 թվականին։ Բացի այդ, Դամիենը հանդես է եկել Դանցա մականունով։ Այդ մականունը նա վերցրել էր «Ո՞վ է այստեղ ղեկավարը» հեռուստասերիալի դերասաններից մեկի Տոնի Դանցայի անվանումից։ Դամիենը համատեղել է դպրոցը և երաժշտական կրթությունը՝ մշտապես մասնակցելով տարբեր փառատոնների և երաժշտական մրցույթների, որոնք տեղի էին ունենում ողջ Ֆրանսիայով մեկ։ Կաննում տեղի ունեցած ֆրանսիական երգի փառատոնում, Սարգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

1996 թվականին Դամիենը ստացել է հրավեր մասնակցելու «Notre-Dame de Paris» մյուզիքլում, որտեղ պետք է կատարեր Ֆեբայի և Գրինգուարի հատվածները։ Այսպիսի շանսի համար, Դամիենը կիսատ է թողել դպրոցական կրթությունը։ Նրա նոր բեմական անունը դարձել է Սարգը։

Դամիենը սկսել է ավելի հայտնի դառնալ, երբ ստացել է Ռոմեոյի դերը Ժերար Պրեսգուրվիկի «Ռոմեո և Ջուլիետ» մյուզիքլում։ 2000 թվականին թողարկվել է նրա «Romeo & Juliette — De la haine a l’‘amour» ալբոմը։ Սկավառակի երգերը ֆրանսախոս երկրներում մեկը մյուսի հետևից դարձել են ոսկե, պլատինե և ադամանդե։ Ընդհանուր առմամբ, ստեղծվել է ներկայացման 37 երգերով երեք կոմպակտ սկավառակ։

2004 թվականին Սարգը ձայնակցել է կոմս Ռաուլ դե Շանիին «Օպերայի ուրվականը» ֆիլմի ֆրանսիական տարբերակում։ 2007 թվականին Դամիենը թողարկել է իր սոլո «Damien Sargue» ալբոմը։ 2009 թվականին Դամիենի կատարմամբ «Les rois du monde» երգը դարձել է «Ինկոգնիտո» ֆիլմի սաունդթրեքը։

2012 թվականին Դամիենը ստավել է Պինոկիոյի դերը՝ «Պինոկիո։ Վերածննունդ» մյուզիքլում[1][2]։

2013 թվականի սեպտեմբերին մասնակցել է «Պարեր աստղերի հետո» մրցույթի ֆրանսիական տարբերակի չորրորդ եթերաշրջանում, որտեղ զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը[3][4]։

2016 թվականին ստացել է Արամիսի դերը՝ «Երեք հրացանակիրներ» մյուզիքլում[5]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998-2000 թվականներին հանդիպել է երգչուհի էլեն Սեգարայի հետ[6]։ 2001 թվականին հանդիպել է պարուհի Քրիստին Ասսիդի հետ։ 2009 թվականին Դամիենը և երգչուհի Ջոյ Էսթերը ամուսնացել են Լաս Վեգասում։ 2011 թվականին զույգը բաժանվել, այդպես էլ պաշտոնապես չգրանցելով իրենց ամուսնությունը Ֆրանսիայում։ 2010 թվականից մինչ օրս հարաբերությունների մեջ է գտնվում Էմիլի Սուդրեի հետ։ 2014 թվականին զույգը ունեցել է դուստր՝ Բիլի Ռոուզին[7]։ 2017 թվականին նրանք ամուսնացել են[8][9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Damien Sargue в роли Пиноккио в мюзикле «Пиноккио. Возрождение»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  2. Damien Sargue sera Pinocchio dans une nouvelle comédie musicale
  3. Damien Sargue va rejoindre Danse avec les stars
  4. ««Danse avec les stars»: Damien Sargue». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  5. «Les 3 Mousquetaires»: Damien Sargue incarnera Aramis
  6. «Hélène Ségara a perdu son Roméo». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  7. Damien Sargue est papa!
  8. «Damien Sargue s'est marié!». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  9. «Damien Sargue is a married man, he married his sweetheart Emily». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամիեն Սարգ» հոդվածին։