Jump to content

Դամդինի Սուխե-Բատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դամդինի Սուխե-Բատոր
մոնղ.՝ Дамдины Сүхбаатар և մոնղ.՝ ᠳᠠᠮᠳᠢᠨ ᠤ ᠰᠦᠬᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 2, 1893(1893-02-02)[1]
ԾննդավայրՈւլան Բատոր, Մոնղոլիա
Մահացել էփետրվարի 20, 1923(1923-02-20) (30 տարեկան)
Մահվան վայրՈւլան Բատոր
ԳերեզմանSükhbaatar's Mausoleum
Քաղաքացիություն Մոնղոլիա
Մայրենի լեզումոնղոլերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԱմուսինSükhbaataryn Yanjmaa?
ԿուսակցությունՄոնղոլիայի ժողովրդական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան
և Մոնղոլական ժողովրդական հանրապետության հերոս
 Damdin Sükhbaatar Վիքիպահեստում

Դամդինի Սուխե-Բատոր (մոնղ.՝ Дамдины Сүхбаатар, ᠳᠠᠮᠳᠢᠨ ᠤ ᠰᠦᠬᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ, փետրվարի 2, 1893(1893-02-02)[1], Ուլան Բատոր, Մոնղոլիա - փետրվարի 20, 1923(1923-02-20), Ուլան Բատոր), մոնղոլ քաղաքական գործիչ, Մոնղոլական ժողովրդահեղափոխական կուսակցության (ՄԺՀԿ) հիմնադիրը, Մոնղոլական ժողովրդական հեղափոխության (1921) առաջնորդը։

Ծնվել է աղքատ գյուղացու ընտանիքում։ 1912-1918 թվականներին ծառայել է բանակում։ 1919 թվականից Ուրգայում (այժմ՝ Ուլան Բատոր) աշխատել է որպես գրաշար, որտեղ էլ ծանոթացել է ռուս բոլշևիկ հեղափոխականների հետ, որոնց միջոցով՝ Վլադիմիր Լենինի քարոզչությանը։ 1919 թվականին ստեղծել է անլեգալ հեղափոխական խմբակ։ 1920 թվականին գլխավորել է իր խմբակի և Չոյբաչսանի համանման խմբակի միավորմամբ ստեղծված հեղափոխական կազմակերպությունը։ Կազմակերպության ստեղծմամբ էլ դրվել է Մոնղոլական ժողովրդական կուսակցության (ՄԺԿ, կազմակերպությունը հիմնադրվել է 1921 թվականի մարտին, 1925 թվականից անվանվել է ՄԺՀԿ) հիմքը։ Սուխե-Բատորի գլխավորությամբ կայացել է ՄԺԿ համագումարը (1921 թվականի մարտ), որը մոնղոլ ժողովրդին ապստամբության կոչ է արել՝ «հակաիմպերիալիստական հակաֆեոդալական հեղափոխության խնդիրների» առաջադրմամբ։ Համագումարում Դամդինի Սուխե-Բատորը ընտրվել է ՄԺԿ ԿԿ-ի անդամ։ 1921 թվականի մարտի 13-ին նշանակվել է ժամանակավոր ժողովրդական կառավարության անդամ, ռազմական նախարար և ժողովրդական բանակի գլխավոր հրամանատար։ Մոնղոլական ժողովրդական բանակը Դամդինի Սուխե-Բատորի հրամանատարությամբ մոնղոլ ժողովրդին օգնության եկած խորհրդային բանակի զորամասերի աջակցությամբ 1921 թվականի մայիս-օգոստոսին ջախջախել է Ունգեռնի սպիտակգվարդիական զորքերին։ 1921 թվականի հուլիսին մտել է ժողովրդական կառավարության կազմի մեջ, զբաղեցնելով ռազմական նախարարի պաշտոնը։

Պարգևատրվել է ԽՍՀՄ Կարմիր դրոշի շքանշանով։ Մասնակցել է խորհրդա-մոնղական բարեկամության առաջին համաձայնագրի ստորագրմանը (1921, Մոսկվա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 188
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամդինի Սուխե-Բատոր» հոդվածին։