Գրևենա (հուն․՝ Γρεβενά), քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 531 մետր բարձրության վրա, Ալյակմոն գետի աջ ափին՝ Աթենքից 307 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Սալոնիկից 142 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք և Կոզանիից 39 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք[1]։ Գրևենան Հունաստանի համանուն համայնքի վարչական կենտրոնն է և Հարավային Մակեդոնիայի համանուն տարածքային միավորը։ Բնակչությունը կազմում է 13 137 մարդ 2011 թվականիմարդահամարի տվյալներով[1]։
2007 թվականին քաղաքին շնորհվել է «սնկերի քաղաք» («πόλη των Μανιταριών») տիտղոսը[2]։
Քաղաքի արևելյան ծայրով անցնում է «15 ազգային ճանապարհը»։ Քաղաքից արևելք և հարավ անցնում է «Էգնատիա» 2 ավտոուղին, որը E90 եվրոպական երթուղու մի մասն է։
Գրևենայի համայնքը ներառում է երեք բնակավայր։ Բնակչությունը կազմում է 13 374 բնակիչ 2011 թվականի մարդահամարի տվյալներով[1]։ Տարածքը` 56,838 կիլոմետր2[3]: