Գրիֆիթի աստղադիտարան
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան և կազմակերպություն |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Լոս Անջելես |
ԲԾՄ | 300 մետր |
Ճարտարապետական ոճ | ար-դեկո |
Կազմված է | Zeiss telescope? |
Անվանված է | Griffith J. Griffith? |
Հիմնադրված է | մայիսի 14, 1945 |
Բացված | մայիսի 14, 1955 |
Ճարտարապետ | John C. Austin? |
Տնօրեն | Ed Krupp? |
Պաշտոնական կայք |
Գրիֆֆիթի աստղադիտարան, հաստատություն Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա նահանգում։ Այն գտնվում է Լոս Անջելեսի Գրիֆիթ պարկում, Հոլիվուդ լեռան հարավային լանջին։ Այստեղից բացվում է տեսարան դեպի Լոս Անջելեսի ավազան, որը հարավ-արևելքում ընդգրկում է քաղաքի կենտրոնական գործարար մասը, հարավում՝ Հոլիվուդը և Խաղաղ օվկիանոսը՝ հարավ-արևմուտքում։ Աստղադիտարանը տեսարժան վայր է զբոսաշրջիկների համար, որտեղից հրաշալի կերպով երևում է տիեզերական ու գիտական ցուցանմուշների լայն բազմազանություն և Հոլիվուդ խորհրդանիշ ուղենիշը։ Աստղադիտարանը բացվել է 1935 թվականին և այդ ժամանակից ի վեր մուտքն անվճար է բարեգործ Գրիֆիթ Ջ. Գրիֆիթի կտակի համաձայն, ում անունով կոչված է աստղադիտարանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստղադիտարանի մերձակա տարածքից 12,20 կմ² (3,015 հա) նվիրաբերվել է Լոս Անջելես քաղաքին Գրիֆիթ Ջ. Գրիֆիթի կողմից 1896 թվականի դեկտեմբերի 16-ին[2]։ Իր կտակում Գրիֆիթը ֆինանսական միջոցներ է հատկացրել, որպեսզի նվիրաբերված հողատարածքում կառուցվեն աստղադիտարան, ցուցանմուշների սրահ և պլանետարիում։ Գրիֆիթի նպատակն էր՝ աստղագիտությունը հասանելի դարձնել հանրությանը, հակասելով այն գերիշխող գաղափարին, որ աստղադիտարանները պետք է տեղակայված լինեն հեռավոր լեռնագագաթներին և սահմնահափակվեն գիտնականներով[3]։
Գրիֆիթը նախագծեց մանրամասն դասակարգումներ աստղադիտարանի համար։ Հատակագիծը կազմելիս նա խորհրդակցեց Մաունթ Ուիլսոն աստղադիտարանի ապագա ղեկավարի՝ Ուոլթեր Սքոթի և Ջորջ Էլլերի Հեյլի հետ, ով Էնդրյու Քարնեգիի հետ միասին հիմնադրեց Լոս Անջելեսում առաջին աստղաֆիզիկայի հեռադիտակը[3]։
Աստղադիտարանը և ուղեկցող ցուցանմուշները բացվեցին հասարակության առջև1935թվականի մայիսի14-ին, որպես երկրի երրորդ պլանետարիում[4]։ Իր գործունեության առաջին հինգ օրերի ընթացքում աստղադիտարանն արձանագրել է ավելի քան 13,000 այցելու։ Թանգարանի սկզբնական տարիներին այն ղեկավարում էր Դինսմոր Ալթերը։
Կառույցը իր մեջ միավորում է հունական արվեստի և գեղարվեստի ազդեցությունը, իսկ դրսից զարդարված է հունական հիմնական նախշերով[5]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում պլանետարիումն օգտագործվել է օդաչուներին տիեզերագնացության նախապատրաստելու համար։ Այս նպատակով այն կրկին օգտագործվել է1960 թվականին Ապպոլլո ծրագրի տիեզերագնացներին առաջին լուսնային հանձնարարությունների նախավարժանքների ընթացքում։
Վերակառուցում և ընդարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին աստղադիտարանը փակվեց վերականորոգման և ցուցադրության տարածքի ընդարձակման նպատակով և վերաբացվեց 2006 թվականի նոյեմբերի 3-ին՝ պահպանելով իր արտ-դեկո արտաքինը։ 93 միլլիոն դոլար արժողությամբ վերակառուցումը մեծ մասամբ վճարվել է հանրային հիմնախնդիրների պարտատոմսերով, որը վերականգնեց կառույցը, ինչպես նաև փոխարինեց հնացող պլանետարիումի գմբեթը։ Շինությունը մեծացվեց նաև ստորգետնյա մասում. ավելացվեցին նոր ցուցանմուշներ, սրճարան, նվերների խանութ և նոր Լեոնարդ Նիմոյի Իվենթ Հորիզոն թատրոնը[6]։
2007թվականի մայիսի10-ին բլուրներից ինքնաբուխ հրդեհ տարածվեց դեպի աստղադիտարան[7]։
2017 թվականի հոկտեմբերի 15-ին թփուտներում սկսված հրդեհը մոտեցավ աստղադիտարան տանող արահետին, սակայն այն մարվեց, նախքան կառույցին որևէ վնաս կպատճառեր[8]։
2008 թվականի մայիսի 25-ին աստղադիտարանն իր այցելուներին առաջարկեց ուղիղ եթերով հետևել Փյունիկ տիեզերական սարքի վայրէջքին՝ Մարս մոլորակի վրա[9]։
Աստղադիտարանի ներկայիս տնօրենը դոկտոր Էդ Կրուպն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
- ↑ A History of Griffith Observatory Արխիվացված 2015-03-19 Wayback Machine. Retrieved on 2014-12-11.
- ↑ 3,0 3,1 Harnisch, Larry. (2013, February 25). A cosmic gift to L.A. The Los Angeles Times: retrieved 2013-02-26.
- ↑ Ley, Willy (1965 թ․ փետրվար). «Forerunners of the Planetarium». For Your Information. Galaxy Science Fiction. էջեր 87–98.
- ↑ «Griffith Observatory - Renovation Continued». griffithobservatory.org (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Griffith Observatory - Building Features: The Leonard Nimoy Event Horizon». Lacity.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Firefighters get L.A. blaze under control». CNN.com. 2007 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «LAFD Battles Brush Fire in Griffith Park». KTLA (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2018-04-07-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Calendar of Events». Griffith Observatory. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Friends of the Observatory
- Collection of articles on the observatory Արխիվացված 2006-11-03 Wayback Machine at the LA Times
- Live Lecturers sent into a Black Hole by Danny King at Bloomberg News
- Make Astronomers the Stars Op/Ed by Margaret Wertheim in the LA Times
- Light Pollution in L.A. Area
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիֆիթի աստղադիտարան» հոդվածին։ |
|