Jump to content

Գրինի (համակենտրոնացման ճամբար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրինի
Համակենտրոնացման ճամբար Խմբագրել Wikidata
Prisoner-of-war camp, internment camp Խմբագրել Wikidata
Ստեղծում1941 Խմբագրել Wikidata
ԵրկիրՆորվեգիա Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորԱկերսհուս
 • Բերում Խմբագրել Wikidata
ՎայրGrini Խմբագրել Wikidata
Աշխարհագրական կոորդինատներ59°57′12″N 10°34′57″E Խմբագրել Wikidata
Քարտեզ

Գրինի (նորվ.՝ Grini), գերմանական համակենտրոնացման ճամբար, որը տեղակայված է եղել Նորվեգիայում։ Ենթարկվել է Օսլոյում տեղակայված ՍՍ-ի ղեկավարությանը։ Գործել է 1941 թվականի հունիսի 12-ից մինչև 1945 թվականի մայիսի 8-ը։

Համակենտրոնացման ճամբարը ստեղծվել է 1941 թվականի հունիսի 12-ին Օսլոյից դեպի հարավ- արևմուտք։ Տեղակայված է եղել կանանց գաղութում, որը կառուցվել է 1940 թվականին։ Առաջին բանտարկյալները եղել 115 անձինք, ովքեր այստեղ էին տեղափոխվել Օնեբյույից։ Իր գոյության ողջ ընթացքում, համակենտրոնացման ճամբարում եղել է ավելի քան 19 247 բանտարկյալ։ Բացի նորվեգացի և օտարերկրյա քաղբանտարկյալներից, այստեղ եղել են նաև քրեական հանցագործներ, որոնք դատապարտված են եղել սպեկուլյացիայի կամ ավազակության համար։

1942 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 1944 թվականի սեպտեմբերի 23-ը Գրին քաղաքում գործել է մահապարտների և տաժանակիր աշխատանքների համար նախատեսված առանձին բաժիններ, որոնք կրում էին «օդապարիկ» անվանումը (նորվ.՝ Fallskjermen)։ Տաժանակիր աշխատանքի դատապարտված քաղբանտարկյալները, որպես կանոն, ուղարկվում էին անմիջապես այդ բաժիններ՝ Երրորդ Ռայխի տարածքից բերվելուց հետո՝ երկու ամիս ժամկետով։ 1944 թվականի սեպտեմբերի 23-ին «Օդապարիկը» հանձնվեց ճամբարի կանանց բաժնին, իսկ արական սեռի բանտարկյալները տեղափոխվեցին «Haft»՝ Գրինի մեկուսարան։

Պատերազմից հետո համակենտրոնացման ճամբարի տարածքը հանձնվեց Նորվեգիայի արդարադատության նախարարությանը և մինչև 1951 թվականը ծառայեց որպես բանտ, որտեղ պահվում էին հայրենիքի դավաճանները։ Ներկայումս այստեղ ��ործում է Իլա բանտը, որը նախատեսված է 130 անձանց համար[1]։ 2012 թվականին նորվեգական դատարանը դատապարտեց հայտնի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին 21 տարվա ազատազրկման՝ Ուտեյա կղզում կատարած ահաբեկչության համար[2]։

Ճամբարի մասնաճյուղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինի ճամբարը ունեցել է կենտրոնական նշանակության մի շարք մասնաճյուղեր։ Առաջին այդպիսի մասնաճյուղը ստեղծվել է 1941 թվականի ամռանը։ Դրանց մեծ մասը գործել են Էստլաննում։ Գործել են ճամբարներ նաև Տրյոնդելագում (Ֆանրեմ) և Նուր-Նորգեում (Կվենանգեն և Բարդուֆոսս)։ Վերջին մասնաճյուղը բացվել է Մոմարկենում 1945 թվականի մարտի 13-ին։

Ֆանրեմի ճամբարը (Օրկդալ) ստեղծվել է որպես Գրինի համակենտրոնացման ճամբարի մասնաճյուղ, որը ստեղծվել է 1944 թվականի հոկտեմբերին և գոյություն է ունեցել մինչև պատերազմի ավարտը։ 1945 թվականի հունվարի 23-ին այստեղ պահվել է 230 բանտարկյալ։ Նրանք բնակվել են զինվորական զորանոցներում՝ 6- 20 մարդ մեկ սենյակում։ Նրանց օգտագործում էին Օրկդալի երկաթուղին վերանորոգելու և ռելսերը լայնացնելու նպատակով։ Բանտարկյալների հսկողությունը իրականացնում էին ՍՍ-ի զինվորականները։ Սկզբնական շրջանում Ֆաննրեմի ռեժիմը շատ խիստ է եղել։ Բանտարկյալները պահվել են ամբողջական մեկուսացման մեջ և ստիպել են կատարել ծանր աշխատանք։ Սակայն Ֆանրեմի օրաբաժինը (օրական տրամադրվող սնունդը) այդքան վատը չի եղել, ինչքան Գրինում։ 1944 թվականի դեկտեմբերից սկսած բանտարկյալներին թույլատրվել է սեռական հարաբերություն ունենալ տեղացիների հետ։

Բարդուֆոսի մասնաճյուղը ստեղծվել է 1944 թվականի մարտի սկզբին, երբ այստեղ փոխադրվեցին 400 քաղբանտարկյալներ։ Նրանցից 300-ը բերվել էին Գրինից, մնացածը Ֆալսթադից։ Գրինից հետագայում էլի քաղբանտարկյալներ են տեղափոխվել Բարդուֆոս։ Այդ իսկ պատճառով բանտրակյալների թիվը այստեղ հասել է 800-ի։ Ճամբարը գործել է մինչ պատերազմի ավարտը։ Այդ պահին բանտարկյալների թիվը եղել է 550 մարդ։ Նրանք աշխատել են 12- 13 ժամ՝ խղճուկ օրաբաժնով։ Նրանց աշխատեցնում էին տեղի օդանավակայանում[3]։

Գրինի հյուսիսային մասնաճյուղը գտնվել է Կվենանգենում և , փաստացի, բաղկացած է եղել երկու ճամբարներից՝ Վեյդալից և Բադդերենից։ Այս ճամբարների ստեղծման ժամանակ՝ 1942 թվականի օգոստոսի սկզբին, այստեղ փոխադրվեցին բանտարկյալներ Գրինից և Ֆալսթադից, որոնք հիմնականում ունեին հրեական ծագումնաբանություն։ Ընդհանուր թիվը կազմել է 400 քաղբանտարկյալ։ Հսկողությունը ճամբարում իրականացրել են ՍՍ-ի ստորաբաժանումները, իսկ աշխատանքի կազմակերպումը իրականացրել է Թոդի կազմակերպությունը։ Բանտարկյալները օգտագործվում էին ճանապարհների երկայնքով հակաձնային պատերի կառուցման համար։ Թրոմսյոյում գտնվող Կարմիր խաչի մասնաճյուղը բանտարկյալներին ապահովել է տաք հագուստով։ Բացի այդ, բանտարկյալներին թույլատրվել է ստանալ ծանրոցներ իրենց հարազատներից։ 1942 թվականի նոյեմբերի 11-ին բոլոր բանտարկյալները ուղարկվել են իրենց նախկին ճամբարներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրինի (համակենտրոնացման ճամբար)» հոդվածին։