Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Օշականցի (1757[1], Օշական, Հայաստան[1] - 1799[1], Կարին, Օսմանյան կայսրություն[1]), հայ բանաստեղծ, հնագետ, եկեղեցական գործիչ։ Սովորել է Էջմիածնում։ 1795—1799 թվականներին շրջել է Արևմտյան Հայաստանում, ուսումնասիրել նրա հուշարձանները, գրի առել բերդերի, աշտարակների, եկեղեցիների արձանագրությունները։ Գրել է տաղեր, չափածո արձանագրություններ և արձակ գեղարվեստական երկեր՝ «Տեսիլքներ», որոնք սկզբնավորում են հայ գեղարվեստական ակնարկը։ Ուշագրավ են Անի քաղաքին նվիրված «Ողբ»-ը և «Արձանագրութիւնք յիշատակաց» ոտանավորները՝ հնագիտական հարուստ փաստերով։ Պահպանվել է Գրիգոր Օշականցու վարքը, որը գրել է XVIII դարի բանաստեղծ Հովհաննես Կարնեցին։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 223)։
|