Jump to content

Գրիգոր Տեր-Մեսրոպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Տեր-Մեսրոպյան
Ծնվել է1910
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Մահացել է1977
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտություներկրաբան
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքի վետերան» մեդալ
ԵրեխաներԱրմեն Տեր-Մեսրոպյան և Թադևոս Տեր-Մեսրոպյան

Գրիգոր Թադևոսի Տեր-Մեսրոպյան (1910, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաբան։ ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան (1969)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կարսում (Ռուսական կայսրություն) 1910 թվականին, հոգևորականի ընտանիքում։ 1934 թվականին ավարտել է Երևանի երկրաբանահետախուզական տեխնիկումը։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը։ 1938 թվականին համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Հայկական երկրաբանական վարչությունում։ Աշխատանքի ընթացքում որպես երկրաբան և երկրաբանահետախուզական խմբերի ղեկավար մասնակցել է Հայկական ԽՍՀ տարածքում գործող բազմաթիվ հանքավայրերի՝ ֆոսֆորիտի, պեմզայի, գիպսի, տուֆի, կավի, պիրիտի, կրաքարի և այլ հանքատեսակերի ուսումնասիրությանը և հետազոտմանը։ Այդ մասին նա գրել է բազմաթիվ ակնարկներ և զեկույցներ[1]։

1964 թվականին ակադեմիկոս Կոնստանտին Պաֆֆենհոլցի հետ համատեղ Տեր-Մեսրոպյանը գրել է Արագածի հրաբխային զանգվածի մասին «Արագած» երկրաբանական ակնարկը (ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն)։

Մահացել է Երևան քաղաքում 1977 թվականին[1]։

Նվաճումներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաբանական ծառայության համակարգում երկարամյա և անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է պատվոգրերով և մեդալներով՝

  • «Կովկասի հերոսական պաշտպանությանը մասնակցելու համար» մեդալ,
  • «1941-1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմում անբասիր աշխատանքի համար» մեդալ,
  • «Աշխատանքային ձեռքբերումների համար» մեդալ,
  • «Անբասիր աշխատանքի համար, ի նշանավորում Վ. Ի․ Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալ,
  • «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 30 տարի» մեդալ,
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի «Սոցիալիստական մրցության գերազանցիկ» պատվոգիր,
  • ԽՍՀՄ երկրաբանության նախարարության պատվոգիր,
  • ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի երկրաբանության վարչության պատվոգիր,
  • ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան (1969),
  • Աշխատանքի վետերան մեդալ (1970)։

Ունեցել է երեք երեխա՝ Թադևոս, Գայանե և Արմեն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]