Գրիգոր Բ Վկայասեր
Գրիգոր Բ Վկայասեր | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | հունիսի 3, 1105[1] |
Մահվան վայր | Կարմիր վանք, Քեսուն, Եփրատես[1] |
Գրիգոր Բ Վկայասեր (ավազանի անունը՝ Վահրամ, աշխարհական անունը՝ Անձրև[2], անհայտ[1] - հունիսի 3, 1105[1], Կարմիր վանք, Քեսուն, Եփրատես[1], թաղվել է Կարմիր վանքում), Ամենայն հայոց կաթողիկոս 1066 թվականից։
Գրիգոր Մագիստրոս Պահլավունու որդին, Պահլավունի կաթողիկոսների տան հիմնադիր։ Հաջորդել է Խաչիկ Բ Անեցուն։
Եղել է բյուզանդական պաշտոնյա՝ զբաղեցնելով Միջագետքի դուքսի պաշտոնը (1059)։ Որոշ ժամանակ անց հրաժարվել է պաշտոնից և դարձել վանական։ Կաթողիկոս է ձեռնադրվել Ծամնդավում։ Իր կաթողիկոսության տարիներին հաճախ աթոռը հանձնում էր փոխանորդների և մեկնում ճանապարհորդության կամ ճգնակենցաղ կյանք վարում Կիլիկիայի վանքերում։ Եղել է Կ.Պոլսում (1066 և 1072) և Եգիպտոսում (1074 և 1085)։ Օժանդակել է խաչակիրներին 1099 թ. Երուսաղեմի գրավման ժամանակ։ Նրա գրչին պատկանող երկերից հայտնի է 1102-ին Ծռազատկի կապակցությամբ գրված թուղթը։ Հովանավորել է Կիրակոս թարգմանիչին, որը Կ.Պոլսում հունարենից հայերեն է թարգմանել բազմաթիվ վարքագրական և հայրաբանական երկեր (այստեղից էլ՝ կաթողիկոսի «Վկայասեր» մականունը)։ Նորոգել է Հայ եկեղեցու ծեսերն ու սովորությունները, ներմուծել կրոնավորական և վանական կյանքի կարգադրություններ, պաշտպանել Հայ եկեղեցու ավանդները՝ ընդդեմ լատինադավան հոսանքի։ Նրա կաթողիկոսության շրջանում սերտացել են Հայ եկեղեցու փոխհարաμերությունները Ասորի Հակոբիկ, Հույն և Հռոմի եկեղեցիների հետ։ Կյանքի վերջին տարիները անցկացրել է Կիլիկիայի Քեսուն գավառի Կարմիր վանքում։ Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Բարսեղ Ա Անեցին։
Թղթերից հիշատակելի են «Վասն Զատկի», «Վասն Բաժակի», «Կանոն Ոտնլուայի» շարականները։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սրբոյ Վարդապետի՝ յոքներանեան մենաւորի Գրիգորի համառօտիւք Բան խրատու վասն ուղիղ հաւատոյ և մաքուր վարուց առաքինութեան ի խնդրոյ նորին հարազատի Վարդանայ դիւանադպրի, տե'ս «Հօրն մերոյ Սրբոյ Գրիգորի Նարեկայ վանուց վանականի մատենագրութիւնք», Վենետիկ, 1840, էջ 483-533։
- Շարական, տե'ս «Շարական հոգեւոր երգոց Սուրբ եւ Ուղղափառ Եկեղեցւոյս Հայաստանեայց», Երուսաղէմ, 1936։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միքայէլ վրդ. Չամչեան, Պատմութիւն Հայոց, հատ. Բ, Վենետիկ, 1785։
- Ղևոնդ վրդ. Ալիշան, Հայապատում, հատ. Ա, Վենետիկ, 1901։
- Հրաչեայ Աճառեան, Հայոց անձնանունների բառարան, հատ. Ա, Երևան, 1942։
- Մաղաքիա արք. Օրմանեան, Ազգապատում, հատ. Բ, Ս. էջմիածին, 2001։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 213)։ |
Նախորդող՝ Խաչիկ Բ Անեցի |
Կաթողիկոս 1066-1105 |
Հաջորդող՝ Բարսեղ Ա Անեցի |