Jump to content

Գրիգորի Շչեդրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Շչեդրին
դեկտեմբերի 1, 1912(1912-12-01) - հունվարի 7, 1995(1995-01-07) (82 տարեկան)
ԾննդավայրՏուապսե, Սևծովյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանKhimki Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ռուսաստան
ԶորատեսակԽորհրդային նավատորմ
Կոչումփոխծովակալ
Հրամանատարն էրSh-110? և S-56?
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
ԿրթությունՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա և Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Նախիմովի շքանշան Հայրենական պատերազմի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Ժուկովի մեդալ «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Խորհրդային Անդրբևեռային պաշտպանության մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Submarine Commander badge և «Չին-խորհրդային բարեկամություն» մեդալ

Գրիգորի Իվանովիչ Շչեդրին ( ռուս. ՝ Григорий Иванович Щедрин, դեկտեմբերի 1, 1912(1912-12-01), Տուապսե, Սևծովյան նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 7, 1995(1995-01-07), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռազմական գործիչ, ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի սուզանավային ուժերի բարձրաստիճան սպա, փոխծովակալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ S-56 սուզանավերի հրամանատար, ով համբավվել է Արկտիկայի ջրերում իր հաջող գործողություններով: Խորհրդային Միության Հերոս: (5.11.1944): Փոխծովակալ (8.08.1955): Կամչատկայի ռազմական նավատորմի հրամանատար (1954—1959), գրող[1]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է նավահանգստային Տուապսե քաղաքում: 14 տարեկանից աշխատել է առևտրային նավերի վրա:

1932 թվականին ավարտել է Խերսոնի ռազմածովային տեխնիկումը և որպես կրտսեր սպա-նավավար՝ շարունակել է աշխատել Սև ծովով նավարկող նավերում։ 1934 թվականին կանչվել է ծառայելու նավատորմում, երեք տարի անց ավարտել է սուզանավերի հրամանատարական դասընթացը։ Ծառայության նշանակվելով Խաղաղ օվկիանոսի նավատորմում՝ նա սուզանավեր է ղեկավարել. սկզբում՝ Szcz-114-ը, այնուհետև՝ M-5-ը և Szcz-110-ը: Ընդ որում՝ նրա ղեկավարած անձնակազմերը 1939-1941 թվականներին լավագույնն են ճանաչվել Խաղաղօվկիանոսյան նավատորմում: 1939 թվականին Շչեդրինն անդամագրվել է Կոմկուսին։ 1941 թվականի նոյեմբերին նշանակվել է նոր շարք մտած, Վլադիվոստոկի նավաշինարանում վերազինված S-56 սուզանավի հրամանատար[2]:

1942 թվականի հոկտեմբերից մինչև 1943 թվականի մարտը նա առաջնորդել է վեց սուզանավերից կազմված տորմիղի երթը Խաղաղ օվկիանոսից Պանամայի ջրանցքով դեպի Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի Պոլյարնի կայանը: Գործելով Հյուսիսային նավատորմի կազմում՝ նրա սուզանավի անձնակազմը իրականացրել է ութ մարտական պարեկություն՝ դրանց ընթացքում խորտակելով (ըստ գերմանական արխիվների ուսումնասիրման հիման վրա ճշգրտված, հաստատված տվյալների) թշնամու երկու փոխադրանավ և երկու ռազմանավ[3][4]։ Այս ցուցանիշով Շչեդրինը ճանաչվել է լավագույն սուզանավորդների շարքում երկրորդը ողջ Հյուսիսային նավատորմում[5]: 1944 թվականի նոյեմբերի 5-ին արժանացել է Խորհրդային Միության հերոսի, իսկ նրա ղեկավարած սուզանավը՝ գվարդիականի կոչման[6]։

Պատերազմի ավարտից հետո նա շարունակել է ծառայությունը նավատորմում, ղեկավարել Բալթիկ ծովում գտնվող 2-րդ սուզանավային բրիգադը, ապա՝ Հյուսիսային նավատորմի 1-ին սուզանավային բրիգադը, այնուհետև՝ լեհական Սվինոուժիում գտնվող խորհրդային ռազմածովային բազան (1950–1953): 1951 թվականին ստացել է դերծովակալի կոչում, երեք տարի անց ավարտել է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիան, որից հետո, մինչև 1959 թվականը, ղեկավարել է Կամչատկայի նավատորմը: 1955 թվականին նրան շնորհվել էփոխծովակալի կոչում։ 1960-ական թվականներին գտնվել է շտաբային ծառայության մեջ: 1969 թվականից եղել է «Մորսկոյ սբորնիկ» / Ծովային ժողովածու ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1973 թվականի անցել է թոշակի:

Պարգևատրվել է Լենինի շքանշաններով, Կարմիր դրոշի շքանշաններով չորս անգամ, Նախիմովի 2-րդ աստիճանի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով։ մյուսները։ Նա իր հայրենի Տուապսե քաղաքի և Պետրոպավլովսկ-Կամչատսկի և Խերսոն քաղաքների պատվավոր քաղաքացի էր։

Մահացել է 1995 թվականին Մոսկվայում: Թաղվել է Խիմկիի գերեզմանատանը։

ԽՍՀՄ

  • Խորհրդային Միության հերոսի «Ոսկե աստղ» մեդալ № 4527 (05.11.1944)[7];
  • орден Ленина (05.11.1944);
  • Կարմիր դրոշի 4 շքանշան (30.04.1943[8], 22.07.1943[9], 02.11.1944[10], 30.12.1956[11]);
  • Նախիմովի 2-րդ աստիճանի շքանշան № 30 (10.04.1944)[12];
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (11.03.1985)[13];
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1968);
  • Կարմիր աստղի շքանշան (15.11.1950[11]);
  • Մեդալներ, այդ թվում՝
    • «Մարտական վաստակի համար» (5.11.1946[11][14]);
    • «Խորհրդային Անդրբևեռի պաշտպանության համար» (1944);
    • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ հաղթանակի համար»]][15];
    • «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան»-ի մեդալ
  • Անվանական զենք (1962).

Այլ պետությունների.

  • «Չին-խորհրդային բարեկամության մեդալ» (ՉԺՀ)
  • Գրիգորի Շչեդրինին շնորհվել են Տուապսեի (1978), Կամչատկայի Պետրոպավլովսկի (1990) ու Խերսոնի պատվավոր քաղաքացու, Խերսոնի ծովագնացային ուսումնարանի պատվավոր կուրսանտի, մի շարք նավերի անձնակազմերի պատվավոր անդամի կոչումներ:
  • Նրա անունով են կոչվել Կամչատկայի Պետրոպավլովսկի հրապարակներից մեկը, Տուապսեի փողոցներից մեկը և այդ քաղաքի թիվ 5 դպրոցը:
  • Ծովակալ Շչեդրինին նվիրված հուշատախտակներ են փակցվել Մոսկվայում՝ այն տան պատին, որտեղ 1961—1988 թթ. ապրել է նա[16], ինչպես նաև Խերսոնի ծովային քոլեջի պատին:
  • Գ. Շչեդրինի նշանավոր Ս-56 սուզանավը տեղադրվել է Վլադիվոստոկի «Խաղաղօվկիանոսյան նավատորմի մարտական փառքը» խորագիրը կրող հուշահամալիրում՝ որպես դրա ցուցադրանքի կենտրոնական, գլխավոր ցուցանմուշ:

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Подводники: Сб. очерков / Сост. Г. И. Щедрин. — М.: Молодая гвардия, 1962. — 175 с.
  • Щедрин Г. И. Под глубинными бомбами. — М.: ДОСААФ России, 1967. — 160 с.
  • Щедрин Г. И. 17000 опасных миль. // Военно-исторический журнал. — 1973. — № 2. — С.73-78.; № 4. — С.68-74.
  • Щедрин Г. И. Петропавловский бой. — М.: Воениздат, 1975. — 132 с. — (Героическое прошлое нашей Родины).
  • Щедрин Г. И. На борту «С-56». — 3-е изд., доп. и перераб. — Владивосток: Дальневосточное книжное издательство, 1982. — 223 с.
  • Щедрин Г. И. Верность присяге. — М., 1985.
  • Дневник командира ПЛ С-56 капитан-лейтенанта Г. И. Щедрина 2.12.1942 — 16.01.1943. // Тайны подводной войны [альманах]. — Львов, 2002. — №№ 12—14.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Власюк С., Старикова О. Подводники — Герои Советского Союза. Щедрин Григорий Иванович. // Морской сборник. — 2005. — № 12. — С. 84—85.
  2. Памяти Григория Ивановича Щедрина. К 100-летию со дня рождения. // Морской сборник. — 2013. — № 1. — С. 36—38.
  3. А.В. Платонов Энциклопедия советских подводных лодок 1941-1945. — М., СПб.: АСТ, Полигон, 2004. — С. 526—529. — 592 с. — ISBN 5-17-024904-7
  4. Платонов А. В., Лурье В. М. Командиры советских подводных лодок 1941—1945. — СПб., 1999. — С.18-19, 51, 83, 91.
  5. Стрельбицкий К. Б. Боевой счет советских подводников 1918—1945 (Справочник). — «Тайны подводной войны: Выпуск 3». — Львов, 1998. — С.10-14, 44.
  6. Платонов А. В. Энциклопедия советских подводных лодок 1941—1945. — М., СПб.: АСТ, Полигон, 2004. — С. 260. — 592 с. — ISBN 5-17-024904-7
  7. «Память народа:: Документ о награде:: Щедрин Григорий Иванович, Герой Советского Союза (Орден Ленина и медаль «Золотая звезда»)». pamyat-naroda.ru. Արխիվացված օրիգինալից 2017-10-04-ին. Վերցված է 2017-10-04-ին.
  8. «Память народа:: Документ о награде:: Щедрин Григорий Иванович, Орден Красного Знамени». pamyat-naroda.ru. Արխիվացված օրիգինալից 2017-10-04-ին. Վերցված է 2017-10-04-ին.
  9. «Память народа:: Документ о награде:: Щедрин Григорий Иванович, Орден Красного Знамени». pamyat-naroda.ru. Արխիվացված օրիգինալից 2017-10-04-ին. Վերցված է 2017-10-04-ին.
  10. «Память народа:: Документ о награде:: Щедрин Григорий Иванович, Орден Красного Знамени». pamyat-naroda.ru. Արխիվացված օրիգինալից 2017-10-04-ին. Վերցված է 2017-10-04-ին.
  11. 11,0 11,1 11,2 Награждён в соответствии с Указом Президиума Верховного Совета СССР от 04.06.1944 «О награждении орденами и медалями за выслугу лет в Красной Армии».
  12. «Память народа:: Документ о награде:: Щедрин Григорий Иванович, Орден Нахимова II степени». pamyat-naroda.ru. Արխիվացված օրիգինալից 2017-10-04-ին. Վերցված է 2017-10-04-ին.
  13. «Память народа:: Документ о награде:: Щедрин Григорий Иванович, Орден Отечественной войны I степени». pamyat-naroda.ru. Արխիվացված օրիգինալից 2017-10-04-ին. Վերցված է 2017-10-04-ին.
  14. «Память народа:: Документ о награде:: Щедрин Григорий Иванович, Медаль «За боевые заслуги»». pamyat-naroda.ru. Արխիվացված օրիգինալից 2017-10-04-ին. Վերցված է 2017-10-04-ին.
  15. «Память народа:: Документ о награде:: Шедрин Григорий Иванович, Медаль «За победу над Германией в Великой Отечественной войне 1941–1945 гг.»». pamyat-naroda.ru. Արխիվացված օրիգինալից 2017-10-04-ին. Վերցված է 2017-10-04-ին.
  16. Официальный отдел. Памяти героя-подводника. // Морской сборник. — 2005. — № 6. — С.21.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Герои Советского Союза: Краткий биографический словарь. Հատոր 2 . Մոսկվա: 1988 թ. ( Geroi Sovetskovo Soyuz: Kratkij biobiczeskij slovar'. հատոր 2. Մոսկվա: 1998) էջ. 810 թ.5-203-00536-2
  • Лурье В. М. Адмиралы и генералы Военно-морского флота СССР: 1946—1960. — М.: Кучково поле, 2007. — 672 с. — 3000 экз. — ISBN 978-5-9950-0009-9.
  • Морозов М. Э., Кулагин К. Л. «Эски» в бою. Подводные лодки Маринеско, Щедрина, Лисина. — М.: Коллекция, Яуза, ЭКСМО, 2008. — 128 с. — ISBN 978-5-699-25627-3.
  • Сорокажердьев В. Они сражались в Заполярье: Герои Советского союза 1939—1945 гг. — Мурманск: книжное издательство, 2007.
  • Морозов М. Э. Подводные лодки в Великой Отечественной войне 1941—1945 гг. — Ч. 3: Северный флот. — Издательство «Стратегия КМ», 2005. — С. 42.
  • Пихун А. Б. Военные моряки в истории города Туапсе. — Туапсе, 2015.
  • Полухина Т. В., Белова И. А., Власюк С. В. и др. Военные моряки – герои подводных глубин (1938–2005). — М.-Кронштадт: Кучково поле, Морская газета, 2006. — С. 349–351.
  • Герасименко Д. Я. и др. Славен героями Северный флот. 2-е изд. — Мурманск, 1982. — С. 22–23.
  • Герои твои, Херсонщина. — Симферополь, 1980. — С. 152.
  • Золотые звезды тихоокеанцев. — Владивосток, 1982. — С. 363–365.
  • Книга о героях. Вып. 3. — М., 1968. — С. 289–299.
  • Словарь биографический морской. — СПб., 2000. — С. 433–434.
  • Солдаты Победы. — Иркутск, 1980. — С. 104–106.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Շչեդրին» հոդվածին։