Գրիգորի Համբարձումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | հայ | |||||
Քաղաքացիությունը |
ԽՍՀՄ Հայաստան | |||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 28, 1993 (31 տարեկան) | |||||
Ծննդավայր | Ղափան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 21, 2014 | (տարիքը 21)|||||
Մահվան վայր | Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան | |||||
Հասակ | 170 սմ | |||||
Քաշ | 70 կգ | |||||
Դիրք | պաշտպան | |||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
| ||||||
| ||||||
Մարզչական կարիերա | ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Գրիգորի Դավթի Համբարձումյան (28 օգոստոսի, 1933, Ղափան - 21 նոյեմբերի, 2014[1], Կապան),խորհրդային ֆուտբոլիստ, պաշտպան։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1960)։ Հայկական ԽՍՀ վաստակավոր մարզիչ (1966)։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է հայրենի քաղաքի «Լեռնագործ» (ներկայում՝՝ «Գանձասար») ակումբում։ 1953 թվականին հրավիրվել է Երևանի «Սպարտակ» ակումբ։
ԽՍՀՄ առաջնության բարձրագույն լիգայում անցկացրել է 33 խաղ և խփել 2 գոլ։
Գրիգորի Համբարձումյանը առաջին ֆուտբոլիստն է Հայաստանից, ով ընդգրկվել է ԽՍՀՄ-ի մրցաշրջանի լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում 1961 թվականին նա եղել է երկրորդը այդ ցանկում (աջ եզրային պաշտպանի դիրքում)։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգոր Համբարձումյանը Խաղացել է ԽՍՀՄ հավաքականում։ 1962 թվականին Չիլիում անցկացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից ա��աջ ընդգրկվել է ԽՍՀՄ հավաքականի հայտագրային կազմում (40 խաղացող), որ ներկայացվել է ՖԻՖԱ-ին առաջնության սկսելուց 45 օր առաջ։ Սակայն ծանր վնասվածքի պատճառով չի մասնակցել առաջնությանը։ Լիովին չապաքինվելով՝ անցել է մարզչական աշխատանքի։ Եղել է Ղափանի «Լեռնագործ» ակումբի մարզիչ, որը հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության Բ կարգում։ Համբարձումյանի գլխավորությամբ «Լեռնագործը» 1966 թվականին զբաղեցրել է առաջին տեղը և պայքարել ԽՍՀՄ առաջնության Ա կարգ դուրս գալու համար։ Տկիբուլիում անցկացող եզրափակիչ փուլում խաղացել է «Նեման» (Գրոդնո) «Պոլադ» (Սումգայիթ), «Մեշախտե» (Տկիբուլի) ակումբների հետ, պարտություն է կրել «Մեշախտեի» դեմ խաղում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- անհատական
- Ընդգրկվել է ԽՍՀՄ մրցաշրջանի 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (1) - № 2 (1961)
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգորի Համբարձումյանը Օլիմպիական խաղերի մրցանակակիր ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանի հայրն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лукашин Ю. С. Звезды советского футбола. Справочник-календарь. 1988 г.
- «Футбол» (еженедельник), 1962, № 14
- «Футбол» (еженедельник), 1962, № 15
- «Футбол» (еженедельник), 1962, № 8
- Григорян А. Г. Король воздуха – Газета «Урарту», №14 2001 г.