Jump to content

Գրեգ Օդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեգ Օդեն
Greg Oden

Դիրքը Կենտրոնական
Համար № 20
Ի ծնե տրված անունը Գրեգորի Ուեյն Օդեն կրտսեր
Gregory Wayne Oden, Jr.
Ծննդյան ամսաթիվ հունվարի 22, 1988 (36 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 213 սմ
Քաշ 124 կգ
Դպրոց «Լոուրենս Նորթ» ավագ դպրոց
(Ինդիանապոլիս, Ինդիանա)
համալսարան Օհայոյի նահանգային համալսարան (2006–2007)
Դրաֆթի տարի 2007 / ռաունդ` 1 / ընտր.` 1-ին
Դրաֆթ ակումբ Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՊորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2007–2012)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄայամի Հիթ (2012-2013)
Մրցանակներ

  • Կոնսենսուս All-American երկրորդ թիմ (2007)
  • NABC Տարվա լավագույն պաշտպան (2007)
  • Փիթ Նյուվելի անվան մրցանակ (2007)
  • Նեյսմիթի անվան տարվա լավագույն դպրոցական խաղացող (2006)
  • Ինդիանայի Միստր Բասկետբոլ (2006)

Գրեգորի Ուեյն Օդեն կրտսեր (անգլGregory Wayne Oden, Jr., հունվարի 22, 1988(1988-01-22), Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական[1]։ Մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» (2007–2012 թթ.) և «Մայամի Հիթ» (2012-2013 թթ.) ակումբներում։ Մեկ տարի անցկացրել է Օհայոյի նահանգային համալսարանի բասկետբոլային թիմում, որի կազմում գրավել է երկրորդ տեղը NCAA-ի առաջին դիվիզիայի տղամարդկանց բասկետբոլի եզրափակչում։

2007 թվականի հունիսի 28-ին անցկացված NBA-ի դրաֆթում Օդենն ընտրվում է առաջինը «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» կողմից՝ նախորդելով Քևին Դյուրանտին։ Տանելով ձախ ծնկի հետվիրահատական շրջան՝ Օդենն ամբողջությամբ բաց է թողնում 2007–2008 խաղաշրջանը և պրոֆեսիոնալ առաջնաելույթը կատարում 2008 թվականին։ Բազմաթիվ վնասվածքների պատճառով 2012 թվականի մարտին «Թրեյլբլեյզերսի» ղեկավարությունը խզում է Օդենի պայմանագիրը[2]։ 2013 թվականի օգոստոսի 7-ին «Մայամի Հիթը» պայմանագիր է կնքում Օդենի հետ[3][4]։ Մինչ «Մայամիում» հանդես գալը, Օդենն NBA-ում ընդհանուր առմամբ անցկացրել էր 82 հանդիպում, ինչը հավասարազոր էր մեկ ամբողջական խաղաշրջանի։

2016 թվականի հոկտեմբերին Օդենը հայտարարեց բասկետբոլիստի կարիերայից վերջնականապես հեռանալու մասին[5]։

Մրցանակներ և այլ նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կոնսենսուս «All-American» երկրորդ թիմ (խորհրդանշական հավաքական, 2007 թ.)
  • NABC Տարվա լավագույն պաշտպան (2007 թ.)
  • Փիթ Նյուվելի անվան մրցանակ (2007 թ.)
  • Նեյսմիթի անվան տարվա լավագույն դպրոցական խաղացող (2006 թ.)
  • «Ինդիանայի Միստր Բասկետբոլ» (2006 թ.)

NBA-ի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Կանոնավոր մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
2008 Պորտլենդ 61 39 21.5 0.564 0.000 0.637 7.0 0.5 0.4 1.1 8.9
2009 Պորտլենդ 21 21 23.9 0.605 0.000 0.766 8.5 0.9 0.4 2.3 11.1
2013 Մայամի 23 9 9.2 0.551 0.000 0.565 2.3 0.0 0.3 0.6 0.9
Կարիերա 105 66 19.3 0.574 0.000 .658 6.2 0.5 0.4 1.2 8.0
Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
2009 Պորտլենդ 6 0 16.0 0.524 0.000 .667 4.3 0.0 0.3 0.8 5.0
2014 Մայամի 3 0 2.3 0.000 0.000 0.000 0.3 0.3 0.3 0.0 0.0
Կարիերա 9 0 11.4 0.524 0.000 0.667 3.0 0.1 0.3 0.6 3.3

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գրեգ Օդենի էջը NBA.com կայքում
  2. ESPN.com (2012 թ․ մարտի 15). «Աղբյուր. «Բլեյզերսը» հեռացնում է Օդենին». «ESPN». Վերցված է 2012 թ․ մարտի 15-ին.
  3. ««Հիթը» պայմանագիր է կնզում Օդենի հետ». NBA.com. 2013 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «Գործակալ. Գրեգ Օդենը ընդամենը մեկ տարվա պայմանագիր է կնքել Մայամիի հետ». SI.com. 2013 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. «Basketball Forever - Timeline | Facebook». www.facebook.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]