Jump to content

Գրաս Գեյորո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրաս Գեյորո
Քաղաքացիությունը  ԿԴՀ և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 2, 1997(1997-07-02)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Կոլվեզի, Կատանգա, ԿԴՀ
Հասակ 166 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Օնեմա Գրաս Գեյորո (հուլիսի 2, 1997(1997-07-02)[1], Կոլվեզի, Կատանգա, ԿԴՀ), կոնգոյական ծագումով ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը որպես կիսապաշտպան խաղում է Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց առաջնությունում Փարիզի Սեն Ժերմենի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեյորոն ծնվել է Կոլվեզիում և իր ընտանիքի հետ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից տեղափոխվել է Ֆրանսիա, երբ դեռ երեխա էր։ Ութ տարեկանում նա սկսել է խաղալ Օռլեանում հիմնված SMOC St Jean-de-Braye -ի տղաների հետ[2]։ Նա 23 այլ մարդկանց հետ 2013 թվականի հունվարին ընտրվել է Օռլեանի տարածաշրջանային օլիմպիական և սպորտի կոմիտեի կողմից[3]։

Պարի Սեն Ժերմեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին 15 տարեկանում Գեյորոն միացել է Պարի Սեն Ժերմենի երիտասարդական մասին[2]։ Նա իր առաջնախաղը Փարիզի Սեն Ժերմենի հիմնական թիմում ունեցել է 2014 թվականի հոկտեմբերին՝ Issy թիմի հետ խաղում տանելով հաղթանակ 2–0 հաշվով, խաղի 76-րդ րոպեին փոխարինելով Ֆաթմիրե Ալուշիին[4]։ 2017 թվականի մարտին Գրասը երկարաձգել է պայմանագիրը մինչև 2021 թվականի հունիսը[5]։ 2018 թվականի մայիսին Գեյորոն խփել է իր դեբյուտային գոլը՝ Փարիզի Սեն Ժերմենի կազմում Սուայոյի նկատմամբ 3–0 հաշվով հաղթանակ տանելով և ակումբի համար տեղ երաշխավորելով ՈՒԵՖԱ-ի 2018-19 կանանց չեմպիոնների լիգայում[6]։

Երիտասարդական

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսին Գեյորոն ներկայացրել է Ֆրանսիայի մինչև 16 տարեկանների ֆուտբոլի կանանց հավաքականը Սկանդինավյան մինչև 16 տարեկանների ֆուտբոլի կանանց 2012 թվականի գավաթի ժամանակ։ Նա խաղացել է լրիվ խաղեր՝ 1–0 հաշվով Շվեդիայից պարտությամբ[7] և 4–0 հաշվով հաղթելով Իսլանդիայի[8] և 3–0 հաշվով հաղթելով Նորվեգիայի մինչև 16 տարեկանների հավաքականներին[9]։ Ֆինլանդիայի հետ 5–1 հաշվով տարած հաղթանակով խաղում Գեյորոն փոխարինման է դուրս եկել խաղի 52-րդ րոպեին[10]։

2013 թվականի մարտին Գեյորոն ներկայացրել է Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի կանանց հավաքականը ՈՒԵՖԱ-ի 2013 թվականի կանանց մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման խաղերին, մեկ անգամ որպես փոխարինող մասնակցելով Ֆինլանդիայի հավաքականի 2–0 հաշվով հաղթանակով խաղին[11]։

2015 թվականի հուլիսին Գեյորոն ներկայացրել է Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի կանանց հավաքականը ՈՒԵՖԱ-ի 2015 թվականի կանանց մինչև 19 տարեկանների առաջնությանը։ Խմբային փուլում նա խաղացել է Դանիայի հավաքականի հետ, որն ավարտվել է 1–0 հաղթանակով[12], և Շվեդիայի հավաքականի հետ, որն ավարտվել է 1–0 հաղթանակով[13], սակայն նստարանների վրա է նստել Իսրայելի հավաքականի հետ 4–0 հաշվով հաղթանակով խաղի ժամանակ[14]։ Նա նստարանին սպասել է փոխարինման նաև Իսպանիայի հետ կիսաեզրափակիչ խաղում, որտեղ Ֆրանսիան պարտություն է կրել 5–4 հաշվով հետխաղյա 11 մետրանոցներում[15]։

2015 թվականի սեպտեմբերին Գեյորոն ներկայացրել է Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի կանանց հավաքականը ՈՒԵՖԱ-ի 2016 թվականի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման խաղերում։ Նա լրիվ խաղ է խաղացել Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ հանդիպմանը, որն ավարտվել է 2–0 հաշվով հաղթանակով[16], իսկ Ֆարերյան կղզիների հավաքականի հետ հանդիպմանը փոխարինման է դուրս եկել խաղի 70-րդ րոպեին, որն ավարտվել է 7–0 հաշվով հաղթանակով[17], և լրիվ խաղ է խաղացել Չեխիայի Հանրապետության հավաքականի հետ՝ հաղթելով 6–0 հաշվով[18]։ 2016 թվականի ապրիլին նա Ֆրանսիայի հավաքականում էր ՈՒԵՖԱ-ի 2016 թվականի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման խաղերում, խաղալով լրիվ խաղ Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպմանը, որն ավարտվել է հաղթանակով՝ 3–0[19], և մեկնարկել է Շոտլանդիայի հետ հանդիպման ժամանակ, որն ավարտվել է հաղթանակով՝ 2–0[20]: 2016 թվականի հուլիսին Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների հավաքականում խաղացել է ՈՒԵՖԱ-ի 2016 թվականի կանանց մինչև 19 տարեկանների առաջնությում։ Խմբային փուլում խաղացել է բոլոր երեք խաղերում՝ մեկնարկելով Նորվեգիայի հավաքականի հետ խաղում, որտեղ պարտվել են 1–0 հաշվով[21], Սլովակիայի հետ՝ հաղթանակ 6–0 հաշվով[22] և Նիդեռլանդների հետ՝ հաղթանակ 2–1 հաշվով, որտեղ նա խփել է երկրորդ գոլը[23]։ Գեյորոն խաղացել է Շվեյցարիայի հետ կիսաեզրափակիչ խաղին 3–1 հաղթանակով[24] և խփել է խաղի առաջին գոլը Իսպանիայի հետ 2–1 հաշիվ հաղթանակով եզրափակիչ խաղում[25]։

2016 թվականի մարտին Ֆրանսիան մինչև 19 տարեկանների ֆուտբոլի կանանց հավաքականով մասնակցել է Իսպանիայում անցկացվող Լա Մանգայի ցուցադրական մրցաշարին[26], որտեղ Գեյորոն մե��նարկել է Նորվեգիայի հետ խաղում՝ հաղթելով 2–1 հաշվով[27], իսկ Իտալիայի հետ խաղում փոխարինման է դուրս եկել, և հաղթել են 3–1 հաշվով[28], Շվեդիայի հետ խաղում խփել է միակ գոլը, որտեղ հաղթել են 1–0 հաշվով[29]։

2016 թվականի նոյեմբերին Գեյորոն ընտրվել է Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի կանանց հավաքականում ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղերի համար[30][31]։ Նա մրցաշրջանից առաջ Ավստրալիայում խաղացել է Կանադայի հավաքականի հետ ընկերական խաղում[32]։ Մրցումների խմբային փուլում նա խաղացել է բոլոր երեք խաղերում՝ 0–0 ոչ-ոքի խաղալով Միացյալ Նահանգների հավաքականի հետ[33] և 2–2 Գանայի հետ[34]՝, մինչև հափորդ փուլի ընտրապայքարում Նոր Զելանդիայի հավաքականին պարտության մատնելը[35]։ Եզրափակիչ փուլում նա խաղացել է երեք լրիվ խաղ քառորդ եզրափակչում Գերմանիայի հավաքականի հետ (հաղթանակ՝ 1–0)[36] և կիսաեզրափակչում Ճապոնիայի հետ (հաղթանակ՝ 2–1)[37]: Եզրափակչում Գեյորոն խաղացել է Հյուսիսային Կորեայի հետ լրիվ խաղում և խփել է Ֆրանսիայի միակ գոլը՝ պարտվելով 3–1 հաշվով[38][39]։ Նա մրցաշարի յուրաքանչյուր րոպե խաղացողներից մեկն էր[40]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտական

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարին Գեյորոն իր առաջնախաղն է ունեցել Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց հիմնական հավաքականի կազմում՝ ընկերական խաղում 2–0 հաշվով հաղթելով Հարավային Աֆրիկայի հավաքականին՝ փոխարինելով Սանդի Տոլետիին 69-րդ րոպեում[41]։ 2017 թվականի մարտին նա ներկայացրել է Ֆրանսիան SheBelieves Cup 2017 թվականի գավաթին[42], խաղալով Անգլիայի հետ 2–1 հաղթանակով լրիվ խաղում[43], և Գերմանիայի հետ խաղում ոչ-ոքի՝ 0–0[44]: 2017 թվականի հուլիսին ընտրվել է Ֆրանսիայի հավաքականի կազմում ՈՒԵՖԱ-ի Եվրո 2017-ի համար և հավաքականի ամենաերիտասարդ խաղացողն է[2]։ Գեյորոն խմբային փուլում լրիվ խաղում 1–1՝ ոչ-ոքի է խաղացել Ավստրիայի[45] և Շվեյցարիայի հետ[46], իսկ Անգլիայի հետ քառորդ եզրափակչում պարտվել է 1–0 հաշվով[47]։ 2018 թվականի մարտին նա ներկայացրել է Ֆրանսիան SheBelieves Cup 2018 թվականի գավաթում[48]՝ ոչ-ոքի՝ 1–1 խաղալով Միացյալ Նահանգների հավաքականի հետ[49] և 3–0 հաշվով հաղթանակ տանելով Գերմանիայի հետ խաղում[50]։ 2019 թվականի մարտին նա խփել է իր դեբյուտային գոլը Ֆրանսիայի հիմնական հավաքականում Ուրուգվայի հետ խաղում, որը 6–0 հաշվով հաղթանակի 4-րդ գոլն էր[51]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային գոլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորները և արդյունքները նշում են Ֆրանսիայի առաջնային գոլերը, միավորների սյունակը փոփոխվում է Գեյորոյի յուրաքանչյուր գոլից հետո:

Միջազգային գոլերն ըստ ամսաթվի, անցկացման վայրի, մրցակցի, միավորի, արդյունքի և մրցության
# Ամսաթիվ Վայր Մրցակից Միավոր Արդյունք Մրցություն
1. 4 մարտի 2019 Stade de la Vallée du Cher մարզադաշտ, Տուր, Ֆրանսիա Ուրուգվայ Ուրուգվայ 4–0 6–0 Ընկերական խաղ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Lamorte, Antonio (2017 թ․ հուլիսի 30). «From The Congo to the EURO, French midfielder Grace Geyoro's long road to success». AIPS (de).
  3. «Construire une nouvelle politique sportive» [Build a new sports policy]. La Nouvelle République (French). 2013 թ․ հունվարի 21.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Issy vs. PSG». Soccerway. 2014 թ․ հոկտեմբերի 12.
  5. «Grace Geyoro prolonge jusqu'en juin 2021» [Grace Geyoro extends until June 2021] (French). Culture PSG. 2017 թ․ մարտի 17.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Paris décroche son billet pour l'Europe!» [Paris wins a ticket to Europe!] (French). Paris Saint-Germain. 2018 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Equipe de France des moins de 16 ans - France-Suède 0-1» [France Under-16 Team - France-Sweden 0-1] (French). Footofeminin.fr. 2012 թ․ հուլիսի 9.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Equipe de France des moins de 16 ans - Islande-France 0-4» [France Under-16 Team - Iceland-France 0-4] (French). Footofeminin.fr. 2012 թ․ հուլիսի 12.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Equipe de France des moins de 16 ans - France-Norvège 3-0» [France Under-16 Team - France-Norway 3-0] (French). Footofeminin.fr. 2012 թ․ հուլիսի 14.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Equipe de France des moins de 16 ans - Finlande-France 1-5» [France Under-16 Team - Finland-France 1-5] (French). Footofeminin.fr. 2012 թ․ հուլիսի 10.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Women's Under-17 2013 - France-Finland». UEFA. 2013 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին.
  12. «Report: Léger gives France win against Denmark». UEFA. 2015 թ․ հուլիսի 15.
  13. «France pip Sweden to first place». UEFA. 2015 թ․ հուլիսի 21.
  14. «France through after winning 'Netanya derby'». UEFA. 2015 թ․ հուլիսի 18.
  15. «Spain beat France on spot kicks to reach final». UEFA. 2015 թ․ հուլիսի 24.
  16. «Women's Under-19 2016 - France-Bosnia and Herzegovina». UEFA. 2015 թ․ սեպտեմբերի 15.
  17. «Women's Under-19 2016 - France-Faroe Islands». UEFA. 2015 թ․ սեպտեմբերի 17.
  18. «Women's Under-19 2016 - Czech Republic-France». UEFA. 2015 թ․ սեպտեմբերի 20.
  19. «Women's Under-19 2016 - France-Portugal». UEFA. 2016 թ․ ապրիլի 5.
  20. «Women's Under-19 2016 - Scotland-France». UEFA. 2016 թ․ ապրիլի 10.
  21. «Norway come good against understaffed France». UEFA. 2016 թ․ հուլիսի 19.
  22. «France burst through Slovakia dam». UEFA. 2016 թ․ հուլիսի 22.
  23. «Katoto stars as France, Netherlands edge through». UEFA. 2016 թ․ հուլիսի 25.
  24. «France into WU19 EURO final after comeback». UEFA. 2016 թ․ հուլիսի 28.
  25. «France win WU19 title in stormy final». UEFA. 2016 թ․ հուլիսի 31.
  26. «Ten female's National sides will take part in a tournament at La Manga Club». La Manga Club. 2016 թ․ փետրվարի 26.
  27. «Equipe de France des moins de 19 ans - Norvège-France 1-2» [France Under-19 Team - Norway-France 1-2] (French). Footofeminin.fr. 2016 թ․ մարտի 3.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «Equipe de France des moins de 19 ans - France-Italie 3-1» [France Under-19 Team - France-Italy 3-1] (French). Footofeminin.fr. 2016 թ․ մարտի 5.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Equipe de France des moins de 19 ans - Suède-France 0-1» [France Under-19 Team - Sweden-France 0-1] (French). Footofeminin.fr. 2016 թ․ մարտի 7.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. «France squad to compete at FIFA U-20 Women's World Cup 2016». Women's Soccer United. 2016 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  31. «FIFA U-20 Women's World Cup Papua New Guinea 2016 List of Players» (PDF). FIFA. 2016 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  32. «Equipe de France des moins de 20 ans - Canada-France 0-2» [France Under-20 Team - Canada-France 0-2] (French). Footofeminin.fr. 2016 թ․ նոյեմբերի 8.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  33. «2016 FIFA U-20 Women's World Cup - France-USA». FIFA. 2016 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  34. «2016 FIFA U-20 Women's World Cup - France-Ghana». FIFA. 2016 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  35. «2016 FIFA U-20 Women's World Cup - New Zealand-France». FIFA. 2016 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  36. «2016 FIFA U-20 Women's World Cup - Germany-France». FIFA. 2016 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  37. «2016 FIFA U-20 Women's World Cup - Japan-France». FIFA. 2016 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  38. «2016 FIFA U-20 Women's World Cup - Korea DPR-France». FIFA. 2016 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  39. Mishner, Katie (2016 թ․ դեկտեմբերի 3). «2016 U-20 Women's World Cup Final - Korea DPR 3-1 France: Korea DPR complete youth tournament double». Vavel.
  40. «Cissoko and Geyoro powering the France machine». FIFA. 2016 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  41. «France vs. South Africa». Soccerway. 2017 թ․ հունվարի 22.
  42. Kennedy, Paul (2017 թ․ մարտի 7). «SheBelieves Cup: France has inside track». Soccer America.
  43. Burkett, George (2017 թ․ մարտի 2). «France beats England 2-1 in the first game of the 2017 She Believes Cup». Vavel.
  44. «France and Germany Play to Scoreless Draw on Match Day 2 of 2017 SheBelieves Cup». U.S. Soccer. 2017 թ․ մարտի 4.
  45. «UEFA Women's Euro - France-Austria». UEFA. 2017 թ․ հուլիսի 22.
  46. «UEFA Women's Euro - Switzerland-France». UEFA. 2017 թ․ հուլիսի 26.
  47. «UEFA Women's Euro - England-France». UEFA. 2017 թ․ հուլիսի 30.
  48. Musarurwa, Kudzi (2018 թ․ փետրվարի 21). «2018 SheBelieves Cup Roster: France». Vavel.
  49. «WNT Plays France to 1-1 Draw Before 25,706 Fans at 2018 SheBelieves Cup». U.S. Soccer. 2018 թ․ մարտի 4.
  50. «France Defeats Germany 3-0 to Wrap Up 2018 SheBelieves Cup». U.S. Soccer. 2018 թ․ մարտի 7.
  51. «Amical: les Bleues se rassurent en écrasant l'Uruguay» [Friendly: the Blues reassure themselves by crushing Uruguay]. Toute l'actualité de la Guadeloupe en ligne (French). 2019 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաս Գեյորո» հոդվածին։