Գործարան № 88
Արտաքին տեսք
Գործարան № 88, ստեղծվել է գործարան № 8-հրապարակի հատվածում, որը տեղափոխվել էր Ուրալ։ Այս արտադրական տարածքում Դմիտրի Ուստինովի նախաձեռնությամբ 1942 թվականին տարհանվում է Լենինգրադի «Արսենալ» գործարանը[1]։ Այս անունով գոյություն է ունեցել 1942-1966 թթ։
Պատմություն[1]
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1946 թվական — Գործարան № 88-ին կից ստեղծվում է Մեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտը։
- 1956 թվական — Գործարան № 88-ին կից ստեղծվում է «Էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիան։
- 1966 թվական — Կույբիշևի մասնաճյուղի գործարան № 88-ը (Փորձարարական մեքենաշինության գործարան) (գլխավոր կոնստրուկտոր Ի. Կոզլով ) և «Էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիան (ОКБ-1) վերափոխվում են «Էներգիա» Կենտրոնական կոնստրուկտորային փորձարարական մեքենաշինության բյուրոյի(ЦКБЭМ).
- 1974 թվական — «Էներգիա» Կենտրոնական կոնստրուկտորային փորձարարական մեքենաշինության բյուրոյի վերափոխում
- 1994 թվական — Սերգեյ Կորոլյովի անվան «Էներգիա» գիտարտադրական միավորման վերափոխում
Հրթիռային արտադրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1946 — 1972 թվականներ —առաջին՝ տարբեր տեսակի բալիստիկ հրթիռներ (մարտավարական նշանակության շարժական ցամաքային համալիրներից մինչև սուզանավերի բալիստիկ հրթիռներ և ջերմամիջուկային զենքի ռազմավարական միջմայրցամաքային կրիչներ)։
Հրթիռային առաջին կոմպլեքսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1950 թվական— առաջին բալիստիկ հրթիռ Р-1
- 1952 թվական — բալիստիկ հրթիռ Р-2
- 1955 թվական —բալիստիկ հրթիռ Р-11 ցամաքային զորքերի համար
- 1956 թվական —բալիստիկ հրթիռР-5М միջուկային լիցքով
- 1958 թվական — բալիստիկ հրթիռ Р-11М բջջային տարբերակով
- 1959 թվական— բալիստիկ հրթիռ Р-11ФМ սուզանավերի համար
- 1960 թվական —Առաջին միջմայրցամաքային հրթիռ Р-7
- 1960 թվական — Միջմայրցամաքային հրթիռ Р-7А
- 1965 թվական— Միջմայրցամաքային հրթիռ Р-9А
- 1968 թվական — Միջմայրցամաքային հրթիռ РТ-2 պինդ վառելիքով
- 1972 թվական— Միջմայրցամաքային հրթիռ РТ-2П
Գործարանի ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1942—1946 թթ.— տնօրեն Ա. Կալլիստրատով
- 1946—1966 թթ. —հրթիռատիեզերական համակարգերի գլխավոր կոնստրուկտոր- Սերգեյ Կորոլյով