Գորգոնձոլա (պանիր)
Գորգոնձոլա | |
---|---|
![]() | |
Տեսակ | պանիր կովի կաթից, իտալական պանիր և կապույտ պանիրներ |
Առաջացման երկիր | ![]() |
Տարածաշրջան | Լոմբարդիա |
Կաթ | կովի կաթ |
Սերտիֆիկացում | PDO |
![]() |
Գորգոնձոլա (իտալ.՝ Gorgonzola), ամենահայտնի իտալական պանիրներից մեկը, որը տարբերվում է կծու համով։ Գորգոնձոլայի հայրենիքը Լոմբարդիան է, իսկ դրա հիմնական արտադրությունը կենտրոնացված է Միլանի, Նովարայի, Կոմոյի, Պավիայի շրջակայքում։ Պանրի ծագումը թվագրվում է միջին դարերով։ Անվանումը գալիս է Միլանի մոտ գտնվող փոքրիկ քաղաքից։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանիրն պատրաստվում է կովի կաթից[1][2] ֆերմենտների և վրձնասնկի օգնությամբ։ Դրա հասունացման ժամկետը կազմում է 2-4 ամիս։ Իտալական գորգոնձոլայի պատրաստման մեթոդն օգտագործվում է գերմանական կամբոցոլա պանրի պատրաստման ժամանակ։
Այլ տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի գորգոնձոլայի երկու տեսակ՝ երիտասարդ քաղցր Gorgonzola Dolce (կամ Cremificato) և ավելի խիտ և հասուն Gorgonzola Piccante (կամ Gorgonzola Naturale, Gorgonzola Montagna, Mountain Gorgonzola) պանիր։ Դրանք տարբերվում են ոչ միայն կազմությամբ և համով, այլև երակների գույնով[3]։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գորգոնձոլային լավագույն[փա՞ստ] լրացում են համարվում կարմիր խիտ գինիները, սակայն հաճախ կիրառվում են նաև այլ համադրություններ։ Գորգոնձոլան սովորաբար օգտագործվում է որպես աղանդերային պանիր և կիրառվում է խոհարարության մեջ (սոուսներ պատրաստելիս ռիզոտոյի, պոլենտայի կամ այլ ուտեստների համար)։ Այդ դեպքում հալված պանիրը խառնվում է ձիթապտղի կամ այլ յուղի հետ։
Դառնահամ, կծու գորգոնձոլան հաճախ համադրվում է կարմիր գինիների հետ, իսկ քաղցրը՝ սպիտակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ books.google.am
- ↑ Manuela Darling-Gansser Autumn in Piemonte: Food and Travels in Italy's Northwest. — Hardie Grant Books, 2005. — P. 181.
- ↑ «latuaitalia.ru».
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորգոնձոլա (պանիր)» հոդվածին։ |
|