Jump to content

Գոռ Մալաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոռ Մալաքյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 12, 1994(1994-06-12)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Հասակ 177 սանտիմետր
Դիրք Կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2013 Հայաստան Փյունիկ

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2010:

Գոռ Շավարշի Մալաքյան (հունիսի 12, 1994(1994-06-12)[1][2], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Արարատ-Արմենիա ակումբի կիսապաշտպան։ Էդգար Մալաքյանի կրտսեր եղբայրը։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոռ Մալաքյանը, ինչպես և նրա եղբայրը՝ Էդգար Մալաքյանը, «Փյունիկ» ֆուտբոլային դպրոցի սան են։ 2010 թվականին Մալաքյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլային առաջնությունում հանդես եկող «Փյունիկ-3» ակումբի խաղացող։ Երիտասարդական թիմում իր կարողությունները դրսևորելով` Մալաքյանը հաջորդ տարի տեղափոխվում է ավելի մեծահասակների խումբ՝ «Փյունիկ-2» ֆուտբոլային ակումբ։

Տարեցտարի Մալաքյանի զարգացման մեջ առաջընթաց է նկատվում, ինչը նպաստում է, որ Հայաստանի ֆուտբոլային առաջնության խաղերի ժամանակ նրան տեղափոխեն հիմնական խումբ։ 2011 թվականի սեպտեմբերի 14-ին «Գանձասար»-ի դեմ նորամուտում Մալաքյանը գրանցված էր խաղին, բայց դաշտ դուրս չի գալիս՝ մնալով պահեստայինների նստարանին[3]։ Հաջորդ խաղին (հոկտեմբերի 1) Մալաքյանն իր նորամուտն է կատարում՝ «Ուլիս»-ի դեմ խաղի 63-րդ րոպեին փոխարինելով Գագիկ Պողոսյանին[4]։

2012-13 մրցաշրջանի սկզբին՝ 2012 թվականի մայիսի 5-ին, «Ուլիս»-ի դեմ խաղում հաղթական գոլ խփելով՝ բացում է հաշիվը։ Մալաքյանը 56-րդ րոպեին դաշտ է դուրս գալիս Արման Մելքոնյանի փոխարեն, իսկ 83-րդ րոպեին գոլ խփելով՝ հաշիվը դարձնում է 2:2՝ հաղթանակ բերելով խմբին[5]։

Ամռանը Մալաքյանը նորամուտ է կատարել եվրոգավաթներում։ 2012-13 Եվրոպայի լիգայի «Զետա» չեռնոգորիական ակումբի դեմ խաղի ժամանակ 75-րդ րոպեում փոխարինում է Ղուկաս Պողոսյանին։ Խաղն ավարտվում է «Փյունիկ»-ի պարտությամբ[6]։

2016 թվականի փետրվարին եռամյա պայմանագիր է կնքում «Ստալ» ֆուտբոլային ակումբի հետ[7]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա սկսել է իր ելույթները Հայաստանի ամենաերիտասարդ հավաքականում։ 2010 թվականի հոկտեմբերի 22-ին նորամուտ է կատարել թուրքական պատանեկան հավաքականի դեմ խաղում, որտեղ հայերը պարտվել են 0։3 հաշվով։ Մալաքյանը խաղացել է ողջ խաղի ընթացքում[8]։ Մեկ տարի անց առաջնախաղ է կատարել Հայաստանի ֆուտբոլի պատանեկան` մինչև 19 տարեկանների հավաքականում։ Խաղի ընթացքում կրկին Մալաքյանը դուրս է եկել առաջին րոպեին և խաղացել ամբողջ խաղի ընթացքում։ Խաղն ավարտվել է հաղթական 2:1 հաշվով[9]։ Իր հուսալի խաղով նա ապահովել է իր տեղը հիմնական կազմում։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ
Ակումբ Սեզոն Առաջնություն Գավաթներ Եվրոգավաթներ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Փյունիկ-3 2010 10 0 - - - - 10 0
Ընդամենը 10 0  —  —  —  — 10 0
Փյունիկ-2 2011 ? 3 - - - - ? 3
Ընդամենը ? 3  —  —  —  — ? 3
Փյունիկ 2011 5 0 3 0 0 0 8 0
2012/13 20 4 0 0 1 0 21 4
Ընդամենը 20 4 0 0 1 0 21 4
Ողջ կարիերայի ընթացքում 30 7 0 0 1 0 31 7

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Протокол матча «Гандзасар» — «Пюник»» (անգլերեն). Soccerway.com. 24.09.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 22.10.2012-ին.
  4. «Протокол матча «Пюник» — «Улисс»» (անգլերեն). Soccerway.com. 05.05.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 22.10.2012-ին.
  5. «Протокол матча «Арарат» — «Пюник»» (PDF). FFA.am. 05.05.2012. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 22.10.2012-ին.
  6. «Протокол матча «Пюник» — «Зета»» (անգլերեն). Soccerway.com. 05.07.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 22.10.2012-ին.
  7. ««Сталь» подписала двух армянских футболистов» (ռուսերեն). «UA-Футбол». 24.02.2016. Վերցված է 25.02.2016-ին.
  8. «Протокол матча Турция (до 17) — Армения (до 17)» (անգլերեն). Soccerway.com. 22.10.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 22.10.2012-ին.
  9. «Протокол матча Словакия (до 19) — Армения (до 19)» (անգլերեն). Soccerway.com. 21.10.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 22.10.2012-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]