Jump to content

Գոնգեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոնգեղ
Գոնգեղ
Գոնգեղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Brassiceae
Ցեղ Կաղամբ (Brassica)
Տեսակ Սևուկ (B. napus)
Ենթատեսակ Գոնգեղ (B. n. rapifera)
Միջազգային անվանում
Brassica napus rapifera

Գոնգեղ, խաչածաղկավորների ընտանիքի երկամյա բույս։ Պտուղը բազմասերմ պատիճ Է։ Արմատապտուղները սպիտակ են, դեղին, կլոր, ձվաձև կամ տափակ։ Տերևներն արժեքավոր կեր են, օգտագործվում են թարմ ու սիլոսացված վիճակում։ 100 կգ արմատապտուղը պարունակում է 13 կերային միավոր, 0,9 կգ մարսելի պրոտեին, 60 գ կալցիում, 50 գ ֆոսֆոր, 40 գ նատրիում։ Հարուստ է C, Bi և B2 վիտամիններով։ ԽՍՀՄ-ում մշակվում էին եվրոպական մասի ոչ սնահողային գոտում, Հայաստանում՝ բարձր լեռնային շրջաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 157
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոնգեղ» հոդվածին։