Գողական օրենք
Գողական օրենք (նաև՝ գողական հասկացություններ, գողական հավատք), Խորհրդային Միության տարածքում և հետխորհրդային երկրների գողական շրջանակներում տարածված վարքի կանոններ և օրենքներ։ Առաջացել է պետության դիմադրության պայմաններում հանցագործների սոցիալական խմբի զատվածության պայմաններում։
Գողական օրենքի դրույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գողական օրենքը ունի մի քանի հիմնական և դրանցից բխող այլ դրույթներ, որոնք այդ օրենքի ներքո ապրող «ճիշտ» մարդկանց համար պարտադիր են կատարման համար։ Ընդհանուր առմամբ գոյություն ունի 7 հիմնական դրույթ[1].
- «Գողական գաղափարի» պահպանությունն ու աջակցությունը,
- Լինել անկեղծ մեկը մյուսի հանդեպ,
- Սեփական շրջանակի մեջ նոր մարդկանց, ցանկալի է՝ երիտասարդության, ներգրավումը,
- Իրավապահ մարմինների հետ համագործակցության անթույլատրելիությունը,
- Քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելք,
- Օրենքով գողերի իշխանության հաստատումը ուղղիչ աշխատանքային ճամբարներում և քննչական մեկուսարաններում,
- Խաղաքարտեր խաղալու պարտադիր իմացություն,
Վերոնշյալ օրենքներից բխում են հետևյալ լրացուցիչ օրենքները (հասկացությունները)՝
- Հրաժարում պետական յուրաքանչյուր կառույցների հետ համագործակցությունից,
- Երբեք վկայություն չտալ,
- Երբեք չճանաչել մեղքը,
- Չունենալ ընտանիք,
- Պարբերաբար ազատազրկման վայր՝ գաղութ «նստել»,
- Չաշխատել ոչ մի դեպքում,
- Կալանավայրում կարգ «պահել», այսինքն հանգուցալուծել կոնֆլիկտները, վեճեր, կռիվներ և դանակակռիվներ թույլ չտալ,
- Կազմակերպել տուգանային մեկուսարան — խցային տիպի տարածք (ռուս.՝ ШИЗО — ПКТ) մատակարարումը,
- Բոլոր դատապարտյալներից, բանտարկյլաների և այլ անձանցից հավաքվող գողական «լավի» , այսինքն՝ տուրքի, լրացումը,
- Հարգել ծնողներին (հատկապետս մորը),
- Չանդամակցել որևէ կուսակցության, կոմսոմոլի և նմանատիպ այլ կառույցների,
- Երիտասարդության «ճիշտ» կյանք սովորեցնել, պարզաբանել թե որոնք են «ճիշտ հասկացությունները»,
- Երբեք չգրանցվել բնակվելու վայրում,
- Գողերի միջև քարտերով խաղը պետք է լինի ազնիվ,
- Հայհոյախոսության արգելք,
- Տակնահան վրեժ առնելու արգելք,
- Չգողանալ «մերոնցից» («կռիսություն» չանել);
- Չտխրեցնել մուժիկներին։
Այդ բոլոր դրույթներից է բխում բանտային օրենքը, այսինքն գողական օրենքի դրույթների կիրառումը ազատազրկման վայրերում գտնվելու ժամանակ[2].
- Օբշչակին մասնաբաժին հատկացնել,
- Չի կարելի ձեռք բարձրացնել օրենքով գողի վրա,
- Հարգել մեծահասակներին,
- Հարգել ծնողներին,
- Անհաշտելի վերաբերմունք մատնողությանը,
- Որևէ մեկից որևէ բան խլելու արգելք՝ առանց հիմունքների («ասնավանու»),
- Առանց ապացույցների մեղադրանք ներկայացնելու արգելք,
- Ցանկացած ձևով վիրավորելու արգելք,
- Հայհոյախոսության արգելք,
- «Ընտանեկանների» աջակցություն,
- Չանդամակցել որևէ սեկցիաների, այսինքն՝ չդառնալ կարմիր,
- Չգողանալ «մերոնցից»,
Գողական օրենքի ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1930-ականներին ԽՍՀՄ-ում կոլեկտիվացման և սովի պատճառով մեծ թափ առած և տարածված հանցավոր տարրերի և հանցավոր խմբավորումների դեմ պայքարի ուժեղացման պատճառով հանցավոր խմբերը սկսել են համախմբվել ավելի կազմակերպված միությունների։ Հանցավոր աշխարհին միաձուլող հիմնական ուժն էր իշխանության դեմ ոչ քաղաքական հակազդման և չենթարկվելու տենդենցը։ Իսկ այդ հակազդման էլիտան են դարձել «օրենքով գողերը», որոնք ինքները իրենց անվանում էին մինչխորհրդային Ռուսաստանի հանցավոր ավանդույթների պահապանները[3]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրեական աշխարհի մեծ մարտերը՝ Ա. Սիդորովի կայքը (ռուս.)
- Էդուարդ Միխայլով։ Օրենքով գողեր. ծագումը (ռուս.)
- «Ксива», «положенец»,«общак». գողական հասկացողությունների բացատրությունը Արխիվացված 2017-06-07 Wayback Machine
- «Օրենքով գողերի» օրենքները Արխիվացված 2017-05-07 Wayback Machine
- Ամեն ինչ «օրենքով գողերի», «գողական կոդեքսի» և «գողական օրենքներ» պահողների մասին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ю. К. Александров։ — М.: Права человека. — 2012. — 152 с.
- ↑ Абрамкин В. Ф., Чеснокова В. Ф. Тюремный мир: глазами политзаключенных, 1940—1980-е годы. — Издательский дом «Муравей», 1998. — С. 38. — 377 с.
- ↑ Роулинсон П. Российская организованная преступность: краткая история // Российская организованная преступность: новая угроза? М., 2000. С. 75.