Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոգի, Գյյոգի, Գյոքի, Գյուքի, Գոգ, Գոգին, Գուքի, Կյուքիդաղ, Կուքի, Սանդյար, Քյոքի, Քյոքի-դաղ, Քյուկի, Քյուքի, լեռնագագաթ Հայաստանի Վայոց ձորի մարզի և Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի սահմանագլխին, Կուքի գյուղից 6 կմ հյուսիս-արևմուտք[1], Վայքի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3120 մ)։ Կազմված է նեոգենի հրաբխածին ապարներից։ Կան սողանքներ, սողանքային լիճ, վյուրմի սառցապատման հետքեր։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է։ Մարտիրոս գյուղից 6,5 կմ հարավ-արևելք։ Լանջերը պատած են ալպյան հարուստ բուսականությամբ ջրառատ է[2][3]։
- ↑ Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 33 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 928 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|