Գնել Սանոսյան
Գնել Սանոսյան | ||
| ||
---|---|---|
2021 օգոստոսի 2 - 2024 նոյեմբերի 19 | ||
| ||
2018 - 2021 | ||
| ||
2018թ հունիս - 2018թ հոկտեմբեր | ||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան (2006) | |
Մասնագիտություն՝ | աշխարհագրագետ, բնապահպան, պետական գործիչ և քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | հոկտեմբերի 7, 1983[1] (41 տարեկան) | |
Ծննդավայր | Ծակքար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] | |
Քաղաքացիություն | Հայաստան | |
Գնել Սանոսյան (հոկտեմբերի 7, 1983[1], Ծակքար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ պետական և քաղաքական գործիչ, աշխարհագրագետ, բնապահպան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար (02.08.2021-19.11.2024)[2], Գեղարքունիքի նախկին մարզպետ[3]։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000-2004 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով աշխարհագրություն մասնագիտության բակալավրի աստիճան։
2004-2006 թթ. սովորել է նույն ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան (մասնագիտացումը՝ բնօգտագործում և բնապահպանություն)։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004-2010 թվականներին որպես աշխարհագրության ուսուցիչ աշխատել է «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թվականներին որպես դասախոս աշխատել է Երևանի հյուսիսային համալսարանում[3]։ 2006-2018 թվականներին աշխատել է Արտաքին տնտեսական կապերի համալսարանում` որպես դասախոս։ 2018 թվականի հունիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ բնապահպանության փոխնախարար[4]։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության որոշմամբ Գնել Սանոսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ[5], 2021 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար[6]։ 2024 թվականի նոյեմբերի 18-ին հրաժարական է տվել և նոյեմբերի 19-ին ազատվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.gov.am/en/gov-members/922/
- ↑ «Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ 3,0 3,1 «Բնապահպանության նորանշանակ փոխնախարար Գնել Սանոսյանի կենսագրությունը». 8/Հունիս/2018.
- ↑ «Գնել Սանոսյանը նշանակվել է ՀՀ Բնապահպանության փոխնախարար». 04.06.2018.
- ↑ «Նշանակվեցին Գեղարքունիքի, Լոռու և Վայոց ձորի մարզերի նոր ղեկավարները». 10, 2018.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.