Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնդաքար, Թոփքար, լեռ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արայի լեռան հարավային ստորոտի մոտ, Քասախ գետի ձախափնյակում, կիրճից 1,5 կմ արևենք, Օհանավան գյուղից 2,5 կմ հարավ-արևելք։ Տեղադրման կոորդինատներ 40°22′01″ հս․. լ. 44°24′36″ ավ. ե.HGЯOL։ Մարմինը կազմված է բազալտից։ Կան վաղ երկաթի դարի ամրոց-բնակավայրի մնացորդներ և դամբարաններ։ Եղել է նաև պահակակետ ավելի ուշ[1][2]։
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 33 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 956 — 992 էջ։