Գյուստավ Մորո
Գյուստավ Մորո (ֆր.՝ Gustave Moreau) (ապրիլի 6, 1826[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5] - ապրիլի 18, 1898[1][2][6][…], Ռեն[7] և Փարիզ, Ֆրանսիա[4][5]), ֆրանսիացի նկարիչ, սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուստավ Մերոն ծնվել է 1826 թվականին Փարիզում`ճարտարապետի ընտանիքում։ Մորոն սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում և եղել է Թեոդոր Շասերիոյի աշակերտը։ 1849 թվականին Մորոն ցուցադրում է իր աշխատանքները փարիզյան Սալոնում։ Դեպի Իտալիա կատարած երկու շրջագայությունների ժամանակ (1841 թվական, և 1857-1859 թվականներ) նա այցելել է Վենետիկ, Ֆլորենցիա, Հռոմ և Նեապոլ։ Այստեղ Մորոն ուսումնասիրել է Վերածննդի արվեստը` Անդրեա Մանտենյաի, Կառլո Կրիվելիի, Սանդրո Բոտիչելլիի և Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցները։
1862 թվականին մահանում է նկարիչի հայրը։ 1868 թվականին Մորոյին կարգում են Գրան-պրի դե Ռոմա մրցույթի ժյուրի։ 1875 թվականին Գյուստավ Մորոն արժանանում է Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն պարգևին և դառնում է Պատվո լեգեոնի շքանշանակիր[11]։ 1884 թվականին մահանում է նկարչի մայրը։
1888 թվականին նկարիչը ընդունվում է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիա իսկ արդեն 1891 թվականին դառնում է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցի պրոֆեսոր՝ փոխարինելով Ժյուլ Դելոնեին։ Նրա աշակերտներն են դառնում Անրի Մատիսը, Ժորժ Ռուոն, Օդիլոն Ռեդոնը, Գյուստավ Պիեռը։ 1890 թվականին իր մահկանացուն է կնքում կյանքի ուղեկիցը՝ Ալեքսանդրինը։
Մորոն մահացել է 1898 թվականին։ մարմինը հանձնվել է հողին Մոնրմարտրի գերեզմանատանը։ Նրա նախկին հյուրանոցում, որը Փարիզի IX շրջանում է, 1903 թվականին բացվում է թանգարանը։
Նրա կտավները, ջրաներկով աշխատանքները և նկարները հիմնականում նվիրված են աստվածաշնչյան, միստիկական և ֆանտաստիկական թեմաներին։ Գյուստավ Մորոյի արվեստի վրա մեծ ներգործություն են թողել ֆովիզմն ու սյուրռեալիզմը։ Մորոն հին արվեստի հիանալի գիտակ էր, Հին Հունական արվեստի մասնագետ։ Նա արևելյան մշակույթի, մետաքսի, զենքերի, ճենապակու և գորգերի մեծ սիրահար էր։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թրակիացի աղջիկը և իր տավիղին Օրփեոսի գլուխը 1865, Օրսե թանգարան, Փարիզ
-
Europa und der Stier, 1869
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gustave Moreau (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Gustave Moreau (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://en.musee-moreau.fr/gustave-moreau/biography
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 5,34 5,35 5,36 5,37 5,38 5,39 5,40 5,41 5,42 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #118583972 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 8,0 8,1 Gustave Moreau : L'assembleur de rêves — 1998. — ISBN 2-86770-115-5
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
- ↑ 10,0 10,1 Bénézit E., Zeiger-Viallet E., Busse J. Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays (ֆր.) — 1911.
- ↑ «Гюстав Моро».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Моро». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուստավ Մորո» հոդվածին։ |
|
- Ապրիլի 6 ծնունդներ
- 1826 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 18 մահեր
- 1898 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Սիմվոլիստ նկարիչներ
- Ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի քանդակագործներ