Գի Թերջանյան
Արտաքին տեսք
Գի Թերջանյան | |
---|---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Գործունեության ոլորտ | հանրահաշիվ և թվերի տեսություն |
Գիտական ղեկավար | Կլոդ Շևալիե[1] |
Եղել է գիտական ղեկավար | Սաիդ էլ-Բաղդադի[1] |
Գի Թերջանյան (ֆր.՝ Guy Terjanian), ֆրանսահայ մաթեմատիկոս, որն աշխատել է հանրահաշվական թվերի տեսության վրա։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոկտորի աստիճանն ստացել է Կլոդ Շևալիեի ղեկավարությամբ՝ 1966 թվականին (դոկտորական ատենախոսության թեման՝ «Մարմնի թվաբանական չափականություն»)[2], և այդ ժամանակ հրապարակել է Էմիլ Արթինի ենթադրության սկզբնական ձևի հակաօրինակը[3], որը պատշաճ ձևափոխված նոր էր ապացուցվել որպես Էքս-Կոուշենի թեորեմ։
1977 թվականին Գի Թերջանյանն ապացուցել է, որ եթե p-ն կենտ պարզ թիվ է, և բնական x, y և z թվերը բավարարում են հավասարությանը, ապա 2p-ն պետք է բաժանվի x-ի կամ y-ի[4]։
Աշակերտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գի Թերջանյանի անվանի աշակերտներից է Սաիդ էլ-Բաղդադին, որը 1993 թվականին դոկտորական աստիճանը Ֆրանսիայի Թուլուզ III Պոլ Սաբատիե համալսարանում ստացել է նրա ղեկավարությամբ[2]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Velká Fermatova věta (2002, դեկտեմբեր)[5]
- Arithmetical properties of wendt's determinant (2005, նոյեմբեր, Journal of Number Theory)[6]
- On Wolstenholme's theorem and its converse (2008, մարտ, Journal of Number Theory)[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 2,0 2,1 Գի Թերջանյան Mathematics Genealogy Project կայքում
- ↑ Guy Terjanian, Un contre-exemple à une conjecture d'Artin, C. R. Acad. Sci. Paris Sér. A-B, 262, A612, (1966)
- ↑ G. Terjanian, Sur l'equation ', CR. Acad. Sc. Paris. ,. 285. (1977), 973-975.
- ↑ Velká Fermatova věta
- ↑ Arithmetical properties of wendt's determinant
- ↑ On Wolstenholme's theorem and its converse
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- math.unicaen.fr article Topic: Arithmetic & geometry
|