Գիշերվա փայլը
Գիշերվա փայլը | |
---|---|
տեսակ | թղթագլան |
նկարիչ | Հան Գան[1] |
տարի | մոտ 7-րդ դար |
բարձրություն | 30,8 սանտիմետր |
լայնություն | 34 սանտիմետր |
ստեղծման վայր | Չինաստան[2] |
ստեղծման երկիր | Չինաստան[2] |
ժանր | թղթագլան |
նյութ | թուղթ և թանաք |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[2] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[3][1] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Night-Shining White (Han Gan) Վիքիպահեստում |
«Գիշերվա փայլը» (կամ «Գիշերվա փայլը մականունով ձին», (չինարեն՝ 唐 韓幹 照夜白圖 卷), չինացի նկարիչ Հան Գանի ձեռակերտ թղթագլան՝ ստեղծված 8-րդ դարի կեսերին (շուրջ 750 թվականին)։ Ներկայումս ստեղծագործությունը գտնվում է Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում։ Նկարը թանգարանին է հանձնվել 1977 թվականին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է Թան դինաստիայի կայսր Սյուան ցզունի սյունին կապված ձիու դիմապատկերը։ ��ր ժամանակին Հան Գանը համարվում էր Չինաստանի պատմության մեջ լավագույն ձի պատկերող նկարիչը[4]։ Նա հայտնի էր նրանով, որ իր ստեղծագործություններում հավաստի ձևով էր ներկայացնում ձիու արտաքին տեսքն ու բնավորությունը, գերազանց տիրապետում էր նրանց վարքագծին ու սովորույթնե��ին[5][6]։ Չինաստանում կայսերական ձիու դիցաբանական ստեղծագործություններին բնորոշ էին լայն բիբերով վառվռուն աչքերով և ծառս եկած սմբակներով ձիերի պատկերները։ Կայսեր հետ զրույցում ինքը՝ Հան Գանը, պնդում էր, որ ախոռներում գտնվող ձիերը համարվում էին իր գեղանկարչության ուսուցիչները[7]։ Սյուան-ցզունի հրամանով Հան Գանը ստեղծել է հանրահայտ նժույգների «դիմանկարների» մի ամբողջ շարք[5][8]։
Եվրոպական արվեստաբանները հաճախ նշում են Հան Գանի և չինական գեղանկարչության մյուս ներկայացուցիչների նկարների պայմանականությունը և դրանում էական տարբերություններ են տեսնում չինական անիմալիստների և կենդանիներ պատկերող եվրոպացի արվեստագետների ստեղծագործությունների միջև, և այդ պարզության և պայմանականության պայմաններում «Գիշերվա փայլը» չի կորցնում իր արտահայտչականությունն ու խանդավառությունը[6]։ Ի տարբերություն Կենտրոնական Ասիայի ցեղատեսակների ձիերի նատուրալիստական պատկերների՝ «Գիշերվա փայլի» նժույգն ունի ավելի քիչ իրատեսական համամասնություններ, նկարում ձին ունի շատ կարճ և բարակ ոտքեր և բավականին կլորավուն մարմին[9]։ Հան Գանը ձիուն պատկերել է մարդկային հատկանիշներով, նրա տանջված հայացքը ուղղված է դիտողին և կարծես կարեկցանք և օգնություն է հայցում[9]։ Սյունին կապվածությունը և ձիու զգացմունքային տեսքը պատկերում են կայսերական արքունիքի կյանքի տխուր կողմերը[9]։
Նկարչի ստեղծագործությունների բնօրինակներից շատերը չեն պահպանվել, բայց դրանք բազմիցս պատճենվել են հետագա դարերի գեղանկարիչների կողմից[5]։ Նախկին սեփականատեր կոլեկցիոներների կնիքների և ստորագրությունների բազմազանությունը հաստատում են, որ նկարները պատկանել են Հան Գանին[7]։ Սակայն նկարչի կնիքը և ստորագրությունն այդ նկարների վրա չկա։ Դրանց վրա առկա է Հարավային Թանի կայսր Լի Յուի և Ցյանլունի կայսր Մի Ֆեյի կնիքները[7]։ Նկարների վրա կնիքները և ստորագրությունները դրվում էին հազարավոր և ավելի տարիների ընթացքում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.metmuseum.org/toah/works-of-art/1977.78/
- ↑ 2,0 2,1 2,2 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
- ↑ http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
- ↑ «Хань Гань - выдающийся художник династии Тан». Epoch Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Белозёрова, В. Г. (2016). Традиционное искусство Китая. Том 1. Неолит – IX век. Российский Государственный Гуманитарный Университет. էջ 546.
- ↑ 6,0 6,1 «Хань Гань». Синология.Ру.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «唐 韓幹 照夜白圖 卷 Night-Shining White» (անգլերեն). Metropolitain Art Museum.
- ↑ Рифтин, Б. Л. От мифа к роману. Рипол Классик. էջ 260.
- ↑ 9,0 9,1 9,2 «Китайские художники - Хань Гань».