Գիշերային անձնակազմ
Գիշերային անձնակազմ ռուս.՝ Ночной экипаж | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1987 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Բորիս Տակարև |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 95 րոպե |
«Գիշերային անձնակազմ» (ռուս.՝ «Ночной экипаж»), 1987 թվականի խորհրդային կինոֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Բորիս Տոկարևը[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի հերոսները՝ ուսումնարանի Պետուխ մականունով աշակերտը, նույն դասարանում մնացած Բալդան և խելացի Մանչուկը հուլիսյան երեկոներից մեկում ցանկանում են զվարճանալ։ Սկզբում, խանգարելով 10-րդ դասարանցիների զվարճանքը, ձիով մտնում են դահլիճ, որտեղ ավարտական երեկո է անցկացվում, և կռիվ են սարքում։ Տեսնելով ոստիկանության մեքենան՝ ընկերները փախուստի են դիմում և տաքսի են առևանգում։ Ավելի ուշ նրանք քողարկում են տաքսին որպես սովորական մեքենա և փոխում համարները։ Սա տեսնում է Պետուխի նախկին դասընկեր Նինան (Մադոննա մականունով, դպրոցի տնօրենի դուստրը), նա գնում է նրանց հետ շրջելու գիշերային Մոսկվայում։ Այնուհետև տղաները իրենց հետ վերցնում են բուժքույր Կատյային, որը հազիվ է ծանոթ նրանց հետ։ Գողացված մեքենայով շրջելով քաղաքում՝ նրանք կատարում են տարօրինակ, երբեմն չպատճառաբանված արարքներ և չեն մտածում հետևանքների մասին։ Գիշերային ճամփորդությունը ավարտվում է ողբերգությամբ. մահանում են Նինան ու Մանչուկը։ Իսկ հրաշքով ողջ մնացած Պետուխը հազիվ թե կարողանա ազատվել խղճի խայթից…
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իգոր Պյանկով – Սերգեյ Պետուխով («Պետուխ»), ուսումնարանի սովորող (հնչյունավորող՝ Սերգեյ Բիստրիցկի)
- Ֆեոդոր Պերևերզև – Նիկոլայ Գոլովին («Բալդա»), նույն դասարանում մնացած աշակերտ
- Պավել Լոպուխովսկի – Սազոնով («Մանչուկ», «Երիտասարդ»), ընկերներից ամենաերիտասարդը և ամենախելացին
- Անաստասիա Դերևշիկովա – Նինա Մադոնովա («Մադոննա»), դպրոցի տնօրենի դուստրը (հնչյունավորող՝ Օլգա Սիրինա)
- Լյուդմիլա Գլադունկո – Վերա Իգորևնա Մադոնովա, դպրոցի տնօրեն, Նինայի մայրը
- Նիկոլայ Ռուբնիկով – Նիկիտին, տաքսու վարորդ
- Միխայիլ Կոկշենով – ոստիկան
- Ալեքսանդր Կուզմիչև – «Լյալյայի» հայրը
- Օլգա Կաբո – բուժքույր Կատյա
- Նադեժդա Սմիրնովա – «Լյալյա», շրջանավարտ, դպրոցի առաջին գեղեցկուհին
- Նատալյա Ռախվալովա – Մաշա, ավագ ջոկատավար
- Վասիլի Պետրենկո – տաքսու վարորդ
- Նիկոլայ Մաքսիմով – ոստիկան
- Դմիտրի Ուսաչև – Վիտալի
- Ալեքսանդր Վիգդորով – բժիշկ
- Մարիա Վինոգրադովա – ուսուցիչ
- Նատալյա Վելիչկո – ուսուցիչ
- Մարինա Լոբիշևա-Գանչուկ – ուսուցիչ
- Միխայիլ Չիգարյով – ծնողներից մեկը
- Վիտալի Զիկորա – Յուրի, Նինայի հայրը
- Նադեժդա Մատուշկինա – Յուրիի կինը
- Բորիս Տոկարւ – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
- Վիկտոր Ուրալսկի – ձիու տերը
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեմադրող ռեժիսոր՝ Բորիս Տոկարև
- Սցենարի հեղինակ՝ Անատոլի Ուսով
- Կոմպոզիտոր՝ Նիկոլայ Լևինովսկի
- Բեմադրող օպերատոր՝ Ալեքսեյ Նայդյոնով[1]
- Բեմադրող նկարիչ՝ Վիկտոր Յուշին
- Հնչյունային օպերատոր՝ Լ. Բենեվոլսկայա
- Ֆիլմում օգտագործվել են Ի. Դունաևսկու, Ա. Բոլշակովի, Ա. Գրանովսկու երգերը
- Ռեժիսորներ՝ Ա. Գրիգորև, Գ. Պոպովա
- Օպերատոր՝ Վ. Գորդոն
- Հագուստների նկարիչ՝ Ն. Սարկիսովա
- Մոնտաժող՝ Ռ. Ռոգատկինա
- Նկարիչ-դիմահարդար՝ Ե. Պրոկոֆևա
- Համակցված նկարահանումներ.
- Օպերատոր՝ Վ. Ժդանով
- Նկարիչ՝ Ա. Ռուդաչենկո
- Խմբագիր՝ Է. Կորսունսկայա
- Երաժշտական խմբագիր՝ Մ. Բլանկ
- Հնարքների բեմադրիչ՝ Սերգեյ Վորոբյով
- Կասկադյորներ՝ Օ. Դուրիգին, Կ. Դեմախին, Ն. Ռոշչին
- Ֆիլմի տնօրեն՝ Միխայիլ Օրլով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Գիշերային անձնակազմ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Левин Е. Мусора у тебя в голове! // Искусство кино. — 1988. — № 10. — С. 79-81.
- Баллада о Сереге // Спутник кинозрителя. — 1988. — № 6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գիշերային անձնակազմ» ֆիլմը Рускино կայքումԱրխիվացված 2011-05-10 Wayback Machine
- «Ночной экипаж»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Գիշերային անձնակազմ» ֆիլմը «Մոսֆիլմի» օնլայն կինոթատրոնում
|