Գինեգործությունը Չեխիայում
Ավելի քան 96 % չեխական խաղողի այգիները տեղակայված են Հարավային Մորավիայում[1], իսկ որոշ մաս էլ գտնվում է Բոհեմիայում։ Այդ իսկ պատճառով չեխական գինի հաճախ անվանում են մորավյան։
Բոհեմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոհեմիայի գինեգործությունը բազմադարյա պատմություն ունի։ Դեռ XIV դարում Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ IV-ը հրամայեց այդ հողերում բուգունդյան որթ տնկել և հովանավորեց տեղի գինեգործներին ամեն հնարավոր արտոնություններով։
XIX դարի վերջում և XX դարի սկզբում գինեգործների մեծ մասը գտնվում էր Էլբա գետի հովտում, որտեղից ստանում էին բոհեմյան գինիների լավագույն տեսակները. կարմիր բուրգունդյան և չերնոսեկ, ինչպես նաև բերկովից, կարմիր և սպիտակ[2]։
Բոհեմյան կարմիր գինու լավագույն տեսակը վաճառվել է լիբին անվամբ։ Լավ, փրփուն գինեներ ստանում են Լոբոզիցյան խաղողից։
Բոհեմյան գինիները, որպես կանոն, շատ թունդ են։ XX դարի սկզբում կապված նրա հետ, որ պահանջարկը գերազանցում էր առաջարկը, այդ գինիները գրեթե չէին արտահանվում, այլ օգտագործվում էին մեծավ մասամբ ներքին պահանջմունքների բավարարման համար։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարմիր գինիներ և նրանց բաժինը արտադրության մեջ.
- Müller-Thurgau՝ 11,2 %
- Grüner Veltliner՝ 11,0 %
- Welschriesling՝ 8,5 %
- Riesling՝ 7,0 %
- Sauvignon blanc՝ 5,0 %
- Pinot Blanc՝ 5,0 %
- Chardonnay՝ 4,0 %
- Pinot gris՝ 3,7 %
- Gewürztraminer՝ 3,0 %
- Neuburger՝ 2,3 %
- Moravian Muscat՝ 1,8 %
- Frühroter Veltliner՝ 1,7 %
- Irsai Oliver՝ 0,4 %
Կարմիր գինիներ և նրանց բաժինը արտադրության մեջ.
- Saint Laurent՝ 9,0 %
- Blaufränkisch՝ 5,6 %
- Zweigelt՝ 4,7 %
- Pinot Noir՝ 4,0 %
- Blauer Portugieser՝ 3,9 %
- Cabernet Sauvignon՝ 1,3 %
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wine of Czech Republic: Wine Region Moravia, Accessed: June 26, 2011
- ↑ The Mělník sub-region
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գինեգործությունը Չեխիայում կատեգորիայում։ |