Jump to content

Գին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գին (այլ կիրառումներ)

Գին, ապրանքի արժեքի փողային արտահայտություն։ Ապրանքային արտադրության ժամանակ արդյունքները հիմնականում արտադրվում և իրացվում են որպես ապրանք։ Դրանց մեջ մարմնացած հասարակականորեն անհրաժեշտ աշխատանքի ծախսումները արտահայտվում և չափվում են ոչ թե ուղղակիորեն աշխատաժամանակով, այլ անուղղակիորեն՝ փոխանակային արժեքի միջոցով։

Ապրանքի գինը ցույց է տալիս, որ այնտեղ առարկայացած է այնքան հասարակականորեն անհրաժեշտ աշխատանք, որքան մետաղադրամի՝ փողի տվյալ քանակության մեջ։ Արտադրության միջոցների մասնավոր սեփականության վրա հիմնված արտադրության պայմաններում գներն առաջանում են տարերայնորեն՝ մրցակցական պայքարի ընթացքում։ Ապրանքների առաջարկի և պահանջարկի հարաբերակցության անփոփոխության դեպքում գները բարձրանում կամ իջնում են ապրանքի ու փողի արժեքի փոփոխության հետևանքով։

Գնային փոփոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գները փոփոխվում են նաև պահանջարկի և առաջարկի ազդեցության տակ։ Յուրաքանչյուր ապրանքի գինը տատանվում է նրա արժեքի շուրջը, բայց հասարակական մասշտաբով ապրանքների գների գումարը հավասար է նրանց արժեքների գումարին։ Դրանում դրսևորվում է արժեքի օրենքի գործողությունը։ Իմպերիալիզմի փուլում բուրժուական պետությունը փորձում է սահմանել, կարգավորել գները, սակայն դրանով չի վերանում գնագոյացման տարերային բնույթը։ Եթե պարզ ապրանքային արտադրության պայմաններում գները տատանվում էին արժեքի շուրջը, ապա կապիտալիստականում՝ արտադրության Գնի շուրջը, որն արժեքի փոխակերպված ձևն է։ Իմպերիալիզմի ժամանակ իշխում են մենաշնորհ գները, ուր Գինը շահագործող դասակարգերի և պետության ձեռքին հարստահարման լրացուցիչ գործիք է՝ մանր արտադրողներին քայքայելու, թույլ զարգացած երկրներին թալանելու համար։

Փոփոխություններ դրամական աշխատավարձում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական տեսությունը սովորաբար տնտեսական համակարգի ինքնակարգավորվող բնույթի մասին ենթադրությունները կապում էր դրամական աշխատավարձի շարժունակության հետ կամ էլ վատ ինքնակարգավորման մեղքը բարդում էր աշխատավարձի անճկունության վրա։ Սակայն Քեյնսը չէր կարող այս հարցը բազմակողմանիորեն պարզել, քանի որ դեռ չէր զարգացրել իր սեփական տեսությունը։ Դրամական աշխատավարձի փոփոխությունների հետևանքները չափազանց բարդ են։ Քեյնսն այստեղ ներկայացնում է իր մեթոդը, որի բացատրությունը բավականին պարզ է։ Այստեղ ենթադրվում է, որ դրամական աշխատավարձի կրճատումը այլ հավասար պայմաններում պատրաստի արտադրանքի գների նվազման հետևանքով կխթանի պահանջարկը, ուստի կտանի արտադրության և զբաղվածության աճին մինչ այն կետը, որտեղ դրամական աշխատավարձի նվազումը կչեզոքացվի աշխատանքի սահմանային արտադրողականության անկումով, որն անխուսափելի է տվյալ տեխնիկայով արտադրանքի թողարկման ավելացման դեպքում։ Այս ենթադրությունը հավասարազոր է նրան, որ դրամական աշխատավարձի նվազումը ոչ մի կերպ չի շոշափում պահանջարկը։ Ըստ Քեյնսի ավելի ընդունված է համաձայնել, որ դրամական աշխատավարձի նվազումը կարող է ամբողջական պահանջարկի վրա որոշ ազդեցություն ունենալ, քանի որ կրճատվում է աշխատողների մի մասի գնողունակ պահանջարկը, բայց այդ գործոնների կողմից իրական պահանջարկը կխթանվի գների անկումով, և վարձու աշխատողների ամբողջական պահանջարկը զբաղվածության աճող ծավալի դեպքում կաճի, եթե դրամական աշխատավարձի փոփոխության դեպքում աշխատանքի նկատմամաբ պահանջարկի էլաստիկությունը մեկից փոքր չլինի։ Հավասարակշռության նոր վիճակի դեպքում առկա զբաղվածությունն ավելի մեծ ծավալի կլինի, քան նախկին պայմանների դեպքում, միայն եթե ինչ-որ հատուկ սահմանային դեպքերի չհանդիպենք։ Քեյնսը համաձայն չէր նման վերլուծության հետ, քանի որ յուրաքանչյուր տվյալ ճյուղում ունենք արտադանքի նկատմամբ պահանջարկի գրաֆիկ, որը կապում է արտադրանքի հնարավոր վաճառվող քանակը պահանջվող գնի հետ։ Ունենք նաև այն գները բնութագրող առաջարկի գրաֆիկների մի շարք, որոնք կարող են ելքային ծախսերի պայմաններում պահանջվել արտադրանքի տարբեր ծավալների վաճառքի համար։ Իսկ այս գրաֆիկները միասին վերցված կարող ենք դուրս բերել մի գրաֆիկ ևս, որն իրենից ներկայացնում է տվյալ ճյուղում աշխատանքի նկատմամբ պահանջարկի գրաֆիկը, որը զբաղվածության ծավալը կապում է աշխատավարձի տարբեր մակարդակների հետ։ Ապա այս պատկերացումը տեղափոխվում է ամբողջ արդյունաբերության վրա և ենթադրվում է, որ պահանջարկի գրաֆիկը զբաղվածության ծավալը կապում է աշխատավարձի տարբեր մակարդակների հետ։ Եթե վերցնում ենք դրամական աշխատավարձը, ապա հաշվի ենք առնում, որ դրամի արժեքի փոփոխությունները չեն փոխվում դրամական աշխատավարձի փոփոխությունների ճիշտ համամասնորեն։ Այսպիսի փաստարկման ընդհանուր մոտեցումը սխալ է։ Փորձենք կիրառել քեյնսյան մեթոդը,այն բաժանելով 2 մասի։

  • Արդյոք դրամական աշխատավարձի կրճատումը այլ հավասար պայմաններում ուղակիորեն հանգեցնում է զբաղվածության ավելացմանը։ «Այլ հավասար պայմաններ» ասելով հասկանում ենք սպառման նկատմամբ հակվածությունը, կապիտալի սահմանային արդյունաբերության գրաֆիկը և տոկոսի նորման հասարակության մնում էր այնպիսին, ինչպիսին նախկինում էրԼ
  • Արդյոք դրամական աշխատավարձի կրճատումն անուղակի ճանապարհով ազդեցություն է ունենում զբաղվածության վրա։
  • Դրամական աշխատավարձի կրճատումը կարող է բերել զբաղվածության երկարատև ավելացում` ազդելով ամբողջ հասարակության սպառման նկատմամբ հակվածության վրա կամ կապիտալի սահմանային արդյունավետության վրա, կամ էլ տոկոսի նորմայի վրա։ Դրաման աշխատավարձի կրճատման ազդեցությունը վերլուծելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել այս երեք գործոնների վրա այդ կրճատման հնարավոր հետևանքները։ Գործնականում այդ հետևանքներից առավել կարևորներն են`
  • Դրամական աշխատավարձի կրճատումը մի քիչ կնվազեցնի գները` առաջացնելով իրական եկամտի վերաբաշխում վարձու աշխատողներից դեպի արտադրության այլ գործոններ և ձեռնարկատերերից ռանտյեներին։
  • Եթե գործ ունենք ոչ փակ համակարգի հետ և եթե դրամական աշխատավարձի կրճատումը կրճատում է արտասահմանում գոյություն ունեցող դրամական աշխատավարձի մակարդակի նկատմամբ, երբ և մեկը, և մյուսը բերվել են չափման ընդհանուր միավորի, ապա այդ փոփոխությունը ներդրումների համար բարենպաստ կլինի, քանի որ այն կհանգեցնի երկրի առևտրային հաշվեկշռի բարելավմանը։
  • Ոչ փակ համակարգի դեպքում դրամական աշխատավարձի կրճատումը մեծացնում է ակտիվ առևտրային հաշվեկշիռը` վատացնելով գների հարաբերակցություը ներմուծվող և արտահանվող ապրանքների միջև։
  • Եթե սպասվում է դրամական աշխատավարձի նկատմամբ կրճատում ապագայում, ապա նման փոփոխությունը ներդրումների համար բարենպաստ կլինի` բարձրացնելով կապիտալի սահմանային արդյունավետությունը։
  • Գների և ընդահնրապես դրամական եկա

մուտների որոշ իջեցումներով ուղեկցվող վճարվող աշխատավարձի գումարի կրճատումը կնվազեցնի ինչպես անձնական, այնպես էլ արտադրական նպատակների համար կանխիկ փողի պահանջարկը։

  • Քանի որ դրամական աշխատավարձի ընտրաքային կրճատումը միշտա առավելություն է տալիս որևէ առանձին ձեռնարակտիրոջ կամ որևէ առանձին ճյուղի, ապա համընդհանուր կրճատումը կարող է լավատեսական տրամադրություններ առաջացնել ձեռնարկատիրոջ մոտ, դրանով իսկ օգնելով կտրել կապիտալի սահմանային արդյունավետության անհիմն վատատեսական գնահատականները և ապահովել ապագայի վերաբերյալ նորմալ ենթադրությունները։
  • Մյուս կողմից ձեռնարկատերերի վրա նրանց աճող պարտքերց առաջացած ճնշող տպավորությունը կարող է մասնակիորեն չեզոքացնել աշխատավարձը կրճատելու հետևանքով լավատեսական պահվածքը։

Սա լրիվ ցանկը չէ։ Սահմանափակվենք փակ համակարգով։ Կապիտալի սահմանային արդյունավետության բարձրացման համար նպաստավոր իրադրություն գոյություն ունի այն դեպքում, երբ դրամական աշխատավարձը արդեն հասել էիր անկման սահմանին և դրա դրա հեետագա փոփոխությունները կլինեն արդեն աճման ուղղությամբ։ Իսկ ամենաբարենպաստ իրադրությունը ստեղծվում է այն դեպքում, երբ դրամական աշխատանքը դանդաղ իջնում է ներքև և դրա յուրաքանչյուր կրճատում փոքրացնում է հավանականուրթյունը, որ այն ավելի չի իջնի։ Մյուս կողմից, եթե աշխատավարձը ֆիքսված լիներ և անհնար համարվեր դրա էական որևէ փոփոխություն, ապա դա ավելի լավ կլիներ։ Նման դատողությունները կիրառելի են բումի նկատմամբ։ Առավել նպատակահարմարել է վարել կոշտ դրամական աշխատավարձի քաղաքականություն։ Կարող ենք տոկոսի նրմայի վրա թողնել նույնպիսի ազդեցություն, կրճատելով աշխատավարձը և պահելով փողի քանակն անփոփոխ, մեծացնելով փողի քանակն աշխատավարձի ակարդակը անփոփոխ պահլով։ Աշխատավարի ճկուն քաղաքականությունը և ճկուն դրամական քաղաքականությունը հանգում են նույն արդյունքի։ Հիշեցնենք հետևյալ չորս կարևոր դատողությունները.

  • Բացի սոցիալացված հասարականությունից ոչ մի այլ տեղ գոյություն չունի աշխատավարձի միանման իջեցում ապահովլու հնարավորություն աշխատուժի բոլոր կատեգորիաների համար։ Մյուս կողմից ներկայումս կառաարությունների մեծ մասը կարող են կատարել փողի քանակի փոփոխություն՝ բաց շուկայում դրամավարկային գործառույթների օգնությամբ։
  • Եթե դրամական աշխատավարձը էլաստիկ չէ ապա գների տեղի ունեցող փոփոխություները կապված կլինեն, եղած սարքավորումով արտադրվող արտադրանքի թողարկման աճի չափով, այդ սարքավորման սահմանային արդյունաբերության անկման հետ։
  • Աշխատավարձի միավրորներով արտահայտված փողի քանակը աշխատավարձի միավորի նվազեցման միջոցով ավելացնելու մեթդը համասնորեն ավելացնում է պարտքի բեռը։
  • Երբ աշխատավարձի մակարդակի դանդաղ նվազումը հանգեցնում է տոկոսի նորմայի դանդաղ նվազման, ապա վերևում շարադրված պատճառներով երկակի ճնշում է առաջանում կապիտալի սահմանային արդյունավտության վրա և եերկակի հիմք՝ ներդրումները հետաձգելու և դրանով իսկ տնտեսության մուտքը աշխուժացման փուլ հետաձգելու համար։
  • Եթե վարձու աշխատանքը համարվեր աստիճանաբար նվազող զբաղվածության պայմաններում, ապա դա ամենևին էլ չէր հանգեցնի իրական աշխատավարձի կրճատմանը։

Գների տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գների մակարդակը առանձին ճյուղերում ասամբ կախված է արտադության սահմանային ծախսերի կազմի մեջ մտնող արտադրանքի գործոնների պարգևատրման դրւյքներից և արտադրության մասշտաբներից, զբաղվածության ծավալից։ Ենթադրենք, որ նախ և առաջ չօգտագործվոց բոլոր ռեսուրսները միատարր են և պահանջվող բոլոր ապրանքների արտադրության ժամանակա ունեն իրար համավասար արդյունավետություն և արտադրույան սահմանային ծախսերի մեջ մտնող արտադրության բոլոր գործոնները բավարարվում են միևնույն դրամական վճարով։ Այս դեպքում կունենանք մշտական եկամտաբերություն և անփոփոխ աշխատավարձի միավոր այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի գոնե մեկ գործոնի ոչ լրիվ զբաղվածություն։ Այս ենթադրությունը հնարավորություն տվեց Ջոն Մեյնարդ Քեյնսին ձևակերպելու Փողի քանակական տեսությունը,ուշադրություն դարձնելով հնարավոր բարդություններին, որոնք իրականում կազդեն իրադարձությունների ընթացքի վրա.

  • արդյունավետ պահանջարկը չի փոխվի փողի քանակին ճիշտ համամասնորեն,
  • քանի որ ռեսուրսները միատարր չեն, ապա դրանց օգտագործման աստիճանական աճին համաչափ կոնենանք նվազող և ոչ թե հաստատուն եկամտաբերություն,
  • քանի որ ռեսուրսներն ունեն արդյունավետույան տարբեր աստիճան, ապա որոշ ապրանքների առաջարկը կլինի ոչ էլաստիկ, երբ դեռևս կմնան ուրիշ ապրանքների արտադրության համար պիտանի չօգտագորված ռեսուրսներ,
  • մինչև բոլոր պաշարների լրիվ զբաղվածություն ձեռք բերելը աշխատավարձի միավորն աճի միտու կդրսևորի,
  • արտադրության սահմանային ծախսերի կազմի մեջ մտնող գործոնների պարգևատրությունը չի փոփոխվի միևնույն համամասնությամբ։

Փողի քանակի փոփոխության ազդեցությունը գների վրա երկարաժամկետ տեսանկյունից վերլուծենք։ Սա ավելի շուտ պատմական վերլուծության հարց է, քան զուտ տեսության։ Օրինակ, կարող է գոյություն ունենալ ազգային եկամտի որևէ բավականին կայուն մաս, որից ավել, միջին հաշվով միասին վերցրած մի քանի երկար ժամանակահատվածներ մարդիկ չեն հրաժարվի չգործող մնացորդ պահել, պայմանով որ տոկոսի նորման գերազանում է ինչ-որ հոգեբանական նվազագույն մեծությունը։ Եթե այդ պատճառով փողի քանակը, հանած ընթացիկ շրջանառության համար պահանջվող քանակը, գերազանցում է ազգային եկամտի այդ բաժինը, ապա ուշ թե շուտ կառաջանա տոկոսի նորմայի անկման միտում մինչև այդ նվազագույն մեծության շրջակայքը։ Այդ դեպքում տոկոսի նորմայի նվազումը այլ հավասար պայմաններում կհանգեցնի արդյունավետ պահանջարկի ավելացման, իսկ աճող արդյունավետ պահանջարկը կհասնի մեկ այլ կամ մի քանի կիսակրիտիկական կետերի։ Այսպիսով, որոշակի ժամանակահատվածում տատանումների վերջնական արդյունքը կլինի ազգային եկամուտի և փողի քանակի միջև հաստատուն համամասնություն արտացոլող ինչ-որ միին մոծության սահմանումը, քանի որ հանրության հոգեբանությունը վաղ թե ուշ կհանգեցնի այդ մեծությանը։ Եթե փողի քանակը երկար ժամանակ մնա խիստ անբավարար, ապա վիճակի�� դորս գալու նորմալ ելքը ավելի շուտ կլինի դրամանակն միավորի կամ փողի քանակը մեծացնելու նպատակնրով դրամավարկային համակարգի փոփոխւթյունը և ոչ թե աշխատավարձի միավորի նվազեցումը, այստեղից բխող պարտքային ժակետի ավելացւմը։ Երկար ժամանակների ընթացքում գների փոփոխությունը գրեթե միշտ գնում է դեպի բարձրացում։ Ժամանակակից Քեյնսյան տնտեսությունում համեմատաբար հաստատուն և քիչ շարժունակ տարրը մինչ հիմա հնարավոր է կպահպանվի ապագայում էլ սեփականատերերի մեծամանության համար ընդունելի նվազագույն տոկոսի նորման է։ Տոկոսնեով արտահայտված օգուտից, որը ստանալու հույսը փոխառույին տալիս է կապիտալի սահմանային արդյունավետությունը, ենթակա է նվազման։ Փոխատուի և փոխառուի միջև միջնորդների վճարման ծախսերը

  • Հիմնական և լրացուցիչ եկամտահարկը
  • Պարգևատրությունը, որը պահանջում է փոխատուն որպես ռիսկի և անորոշության դիմաց փոխհատուցում։

Նշենք, որ ազգային եկամուտի և փողի քանակի միջև երկարաժամկետ հարաբերակցությունը կախված կլինի իրացվելիության նախապատվությունից, իսկ երկարաժամկետ տեսանկյունով գների կայունությունը կամ անկայունություն է արտադրական համակարգի արդյունավետության աճի տեմպերի հետ համեմատած, կախված կլինի աշխատավարձի միավորի բարձրացման միտումի ինտեսիվությունից։

Գինը որոշվում է հետևյալ հավասարման միջոցով

Գ = Ի + Գ + Հ

Ի - արտադրանքի ինքնարժեք

Գ - արտադրողների կողմից ստացվող շահույթի գումարն է

Հ - հարկեր, զանազան վճարումները և մասհանումները

Գործառույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գները կատարում են հետևյալ գործառնությունները.

  • Խթանման գործառույթը։ Այս գործառույթի էությունն այն է, որ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ, տվյալ բարիքի առկա գնի մակարդակից ելնելոով շահագրգռված է իջեցնել միավոր բարիքի արտադրության վրա կատարվող ծախսերը, ինչն ապահովում է լրացուցիչ եկամուտ։ Ենթադրենք՝ միավոր բարիքի գինը 10 դոլար է, իսկ դրա վրա կատարված աշխատանքի ծախսերը՝ 8 դոլար։ Արտադրողը, միավոր բարիքի հաշվով, ունի 10-8=2 դոլար եկամուտ։ Միավոր բարիքի վրա կատարվող ծախսերը կրճատելով՝ արտադրողը կարող է դա հասցնել, ենթադրենք՝ դոլարի։ Այս դեպքում նա կունենա ոչ թե 2, այլ 4 դոլարի եկամուտ։ Այս հանգամանքը ստիպում է արտադրողին առկա ռեսուրսներն օգտագործել խնայողաբար և արդյունավետ, որին մեծ չափով նպաստում է գիտատեխնիկական առաջադիմության նվաճումների ներդրումը արտադրությամ մեջ։ Սա նշանակում է՝ գինը խթանում է նաև գիտատեխնիկական առաջադիմությունը։
  • Բաշխման գործառույթը։ Գնի տատանումները, որոնք կապված են առաջարկի և պահանջարկի հարաբերակցության փոփոխության հետ նպաստում են ռեսուրսների հոսքին՝ մի ոլորտից դեպի մյուսը։ Եթե համակարգչի գինը արտադրողին ապահովում է վելի մեծ եկամուտ, քան կոշիկինը, ապա բնականաբար, կոշիկ արտադրողը իր միջոցները կուղղի դեպի համակարգչի արտադրություն, որովհետև դրա նկատմամբ պահանջարկն ավելի մեծ է։ Փաստորեն, տեղի է ունենում ռեսուրսների յուրատեսակ շարժ կամ բաշխում տարբեր ոլորտների միջև, ինչը կատարվում է գների տատանումների միջոցով։ Իսկ վերջիններս էլ արդյունք են պահանջարկի և առաջարկի հարաբերակցության փոփոխության։

Գնի փոփոխությունն ազդում է նաև մարդկանց եկամուտների բաշխվածության վրա։ Օրինակ՝ բարիքի գնի բարձրացման դեպքում սպառողը չի կարող գնել դրանից նախկին քանակությամբ։ Գնորդը կորցնում է, վաճառողը՝ շահոււմ, ինչը նշանակում է, որի տեղի է ունեցել եկամուտների վերաբաշխում։

  • Կարգավորման գործառույթը։ Վերը նշված գործառույթնրի միջոցով գինը ապահովում է սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործում և բաշխում տարբեր ոլորտների միջև՝ կարգավորելով սպառողների և արտադրողների փոխհարաբերությունները։
  • Պահանջարկի և առաջարկի հարաբերակցության կարգավորման գործառույթ։ Դերը և նշանակությունը  հատկապես  ցայտուն ձևով է դրսևորվում շուկայական տնտեսությունում, որտեղ պահանջարկ   և  առաջարկի  միջև     հավասարակշռությունը կարգավորվում է ազատ շուկայական գների միջոցով։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բաղդասարյան Գ.Վ. Գնագոյացումը շուկայական տնտեսության պայմաններում 2012 թ.
  • Eike Pies: Löhne und Preise von 1300 bis 2000 - Abhängigkeit und Entwicklung über 7 Jahrhunderte. Wuppertal 2003, ISBN 978-3-930132-23-2.
  • Eduardo Porter: The Price of Everything: Solving the Mystery of Why We Pay What We Do. Portfolio Hardcover, 2010. ISBN 1-59184-362-6.
  • Hans-Otto Schenk: Der Preisvergleich. Stuttgart 1981, ISBN 3-7910-0309-7.
  • Hans-Otto Schenk: Psychologie im Handel. 2. Aufl., München-Wien 2007, ISBN 978-3-486-58379-3.
  • Gabriele Braband: Strompreise zwischen Privatautonomie und staatlicher Kontrolle. C. H. Beck, 2003, ISBN 3-406-51207-0.
  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Երևան, Տնտեսագետ, 2008.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 68